«Մասնակից:Լիլիթ Ապարան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 77.
=== Պատաուի սինդրոմը ===
Քրոմոսոմների 13-րդ զույգում տրիսոմիայի հետևանք է: Հիվանդության հաճախությունն է՝ 1:6000 նորածին, [[սեռ]]երի հավասար: Հիվանդ նորածինները ևս ունենում են մեծ թվով տեսանելի անոմալիաներ, որոնք արագորեն դրսևորվում են նաև որպես [[գլխուղեղ]]ային, [[սիրտ|սրտ]]ային, [[երիկամ]]ային և այլ արատերի ձևով: զարգացման նման ծանր արատները հանգեցնում են մահվան 1, հազվադեպ՝ մինչև 2-3 տարեկան հասակում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
'''Բջջի ուսումնասիրության մեթոդները:''' Ժամանակակից բջջաբանությունն ունի հետազոտության բազմաթիվ և բարդ մեթոդներ,որոնք հնարավորություն են տվել բացահայտելու կառուցվածքի նուրբ մանրամասաները և հայտնաբերելու ամենաբազմազան բջիջների և նրանց կառուցվածքային տարրերի ֆունկցիաները:Բջջաբանական հետազոտությունների մեջ շարունակում է բացառիկ մեծ դեր խաղալ լուսային մանրադիտակը,որը ներկայումս մոտ 3000 անգամ խոշորացնող,բարդ կառուցվածքով,կատարյալ գործիք է:
Բջջի կառուցվածքի ուսումնասիրության մեջ միանգամայն նոր դարաշրջան սկսվեց էլեկտրոնային մանրադիտակի գյուտից հետո,որը խոշորացնում է տասնյակ և հարյուր հազարավոր անգամ:Էլեկտրոնային մանրադիտակում լույսի փոխարեն օգտագործում են էլեկտրոնների արագ հոսքը,իսկ լուսային մանրադիտակի ապակե ոսպնյակները նրա մեջ փոխարինված են էլեկտրամագնիսական դաշտերով:Մեծ արագությամբ սլացող էլեկտրոնները նախ կենտրոնանում են հետազոտվող օբյեկտի վրա,ապա ընկնում են հեռուստացույցի էկրանին նմանվող էկրանի վրա,և այսեղ կարելի է կամ դիտել օբյեկտի խոշորաված պատկերը,կամ էլ այն լուսանկարել:
Ներկայումս լայնորեն օգտագործվում են բջջի հետազոտման քիմիական և ֆիզիկական մեթոդները:Կենսաքիմիան ու կենսաֆիզիկան մեր օրերում իրենց տրամադրության տակ ունեն բազմաթիվ նուրբ մեթոդներ,որոնք հնարավորություն են տալիս ստույգ ստույգ որոշել ոչ միայն քիմիական նյութերի առկայությունն ու հատկությունները,այլև նրանց դերը բջջի և ամբողջ օրգանիզմի կենսագործունեության մեջ:Ստեղծվել են կենտրոնախույս բարդ սարքեր,որոնք պտույտների մեջ արագություն են զարգացնում(1 րոպեում մի քանի տասնյակ հազար պտույտ):Այսպիսի կենտրոնախույս գործիքների օգնությամբ հեշտությամբ կարելի է բաժանել բջջի կառուցվածքի բաղադրամասերը,որովհետև նրանք տարբեր թանձրություն ունեն:Այս կարևոր մեթոդը հնարավորություն է տալիս բջջի յուրաքանչյուր մասի հատկությունները ուսումնասիրել առանձին:
Կենդանի բջջի,նրա նրբագույն կառուցվածքների և ֆունկցիաների ուսումնասիրությունը հեշտ խնդիր չէ,և միայն բջջաբանների,կենսաքիմիկոսների,ֆիզիոլոգների,գենետիկների և կենսաֆիզիկոսների ջանքերի և հսկայական աշխատանքի զուգակցումը հնարավորություն է տվել մանրամասն ուսումնասիրել նրա կառուցվածքային տարրերը և որոշել դրանց դերը:
Միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմների լուսային և էլեկտրոնային մանրադիտակներով ցույց տվեց,որ դրանք իրենց կառուցվածքով բաժանվում են երկու խմբի:Մի խումբը կազմում են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները:Այս օրգանիզմներն ունեն ավելի պարզ բջջային կառուցվածք:Դրանք անվանում են մինչկորիզային օրգանիզմներ(պրոկարիոտ),քանի որ դրանց