«Մանկավարժություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական և վիքիֆիկացման ուղղումներ, փոխարինվեց: : → ։ (43) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Bundesarchiv B 145 Bild-F079064-0006, Bonn, Gymnasium.jpg|մինի|Մանկավարժը և աշակերտները դասի ժամանակ]]
'''Մանկավարժությունը''' ('''[[:en:Pedagogy|Pedagogy]], '''(pɛdəɡɒdʒi/pɛdəɡoʊdʒi/) հուն. paidagogos, pais (paidos) երեխա, տղա + ago տանում, դաստիարակում եմ) հումանիտար գիտություն է, որը վաղ ժամանակներից համարվել է [[փիլիսոփայություն|փիլիսոփայության]] մի ճյուղը։ Դեռևս անտիկ շրջանում [[Դեմոկրիտ]]ի, [[Սոկրատես]]ի, [[Պլատոն]]ի և [[Արիստոտել]]ի փիլիսոփայական աշխատություններում կարևոր տեղ է հատկացվել մտավոր, հոգեկան ու ֆիզիկական դաստիարակության հարցերին։
 
[[17-րդ դար]]ում մանկավարժությունն անջատվում է փիլիսոփայությունից, սակայն վերջիններիս փոխկապակցվածությունը պահպանվում է։ Մանկավարժության զարգացումն անցել է երկարատև ճանապարհ։ [[Վերածնունդ]]ի ժամանակաշրջանի հումանիստների աշխատություններում արծարծվում են մարդու համակողմանի ու ներդաշնակ զարգացման խնդիրները։