«Հելլենիստական մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
 
== Փիլիսոփայություն ==
Հելլենիզմի դարաշրջանում իրենց գործունեությունն են շարունակում պլատոնյան ակադեմիան, պերիպատետիկյան դպրոցը, կինիկները և կիրենյան դպրոցը։ Ծագում են Փիլիսոփայական նոր դպրոցներ՝ [[սկեպտիցիզմ]]ը, էպիկուրականությունը և [[ստոիցիզմ]]ը, որոնք վիճարկում էին իրենց ազդեցությունը հելլենիստական աշխարհի վրա տարածելու առաջնությունը։ Փիլիսոփայական այս ուսմունքների ուշադրության կենտրոնում մարդ անհատն էր, այդ պատճառով գոյաբանական հարցերին Փոխարինելու է գալիս [[Բարոյագիտություն|բարոյագիտականը]]։ Մ. թ. ա. II դարի կեսից սկսվում է սակրալիզացիայի՝ ՓիլիսովւայությունըՓիլիսոփայությունը [[Հունաստան]]ի և Արևելքի կրոնադիցաբանական ավանդույթներին մերձենալու պրոցեսը։ Հելլենիստական փիլիսոփայությունը սկսում է էկլեկտիկորեն միավորել տարբեր համակարգեր։ Այդ պրոցեսի կենտրոնական դեմքը [[Պոսիդոնիոս]]ն է։ Նա [[պյութագորաս]]յան, [[պլատոն]]յան և [[Ստոիցիզմ|ստոիկյան]] փիլիսոփայությունը համադրել է պլատոնյան ստոիցիզմի մանրամասն մշակված ու ընդհանրացված համակարգում, որը մեծ ազդեցություն է ունեցել անտիկ փիլիսոփայության վրա՝ ընդհուպ մինչև Պլոտինոսը։
 
== Բնագիտական հայացքներ ==
Հելլենիստական աշխարհի խոշորագույն գիտական կենտրոնը [[Ալեքսանդրիա]]ն էր՝ Ալեքսանդրիայի մուսեյոնով և Ալեքսանդրիայի գրադարանով։ Մյուս կարևոր գիտական կենտրոններից էին [[Պերգամոն]]ը, [[Անտիոք]]ը և Հռոդոս կղզին։ Այդ կենտրոններում գործում էին հիմնականում հույն գիտնականներ։