«Շարժիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Շարժիչ''', էներգիայի որեէորևէ տեսակը մեխանիկական աշխատանքի փոխակերպող մեքենա։ Շարժիչի տեսակից կախված, աշխատանքը կարող է կատարվել պտտվող ռոտորի, համընթաց-ետադարձ շարժում կատարող մխոցի կամ ռեակտիվ ապարատի միջոցով։ Շարժիչը գործողության մեջ է դնում բանող մեքենաները, ցամաքային, օդային, ջրային և տիեզերական տրանսպորտի միջոցները, արտադրական ու տեխնոլոգիական տեղակայանները, [[կենցաղ]]ային ու կոմունալ սարքերը են։ Տարբերում են առաջնային և երկրորդային Շարժիչներ։ Առաջնային Շարժիչներն անմիջականորեն փոխակերպում են բնական էներգետիկական ռեսուրսները (վառելիքը, ջրի, քամու, արեի [[էներգիա]]ն, միջուկային էներգիան են) մեխանիկական էներգիայի։ Առավել մեծ խումբ են կազմում ջերմային շարժիչ՜ները, որոնք օգտագործում են վառելիքի քիմիյականքիմիական էներգիան կամ ատոմային էներգիան։

Առաջնային Շարժիչների օգնությամբ ստացված էներգիան մեխանիկական [[աշխատանք]]ի փոխակերպող Շարժիչները կոչվում են երկրորդային Շարժիչներ (էլեկտրական, պնեմատիկ, հիդրավլիկականի որոշ տեսակներ են)։ Ըստ նշանակման տարբերում են ստացիոնար (անշարժ տեղակայված), շարժական (փոխադրովի աշխատանքային մեքենաներում օգտագործվող), տրանսպորտային (տարբեր տրանսպորտային միջոցներում օգտագործվող) Շարժիչներ։ Մարդկության պատմության մեջ առաջին մեխանիկական Շարժիչը ջրային անիվն էր, որը Հին Արեելքի երկրներում, [[Եգիպտոս]]ում, [[Չինաստան]]ում, [[Հնդկաստան]]ում օգտագործվում էր ոռոգման նպատակով։

Միջին դարերի ջրային անիվները տարածում են ստացել [[Եվրոպա]]յի երկրներում, որպես [[մանուֆակտուրա]]յին արտադրության էներգետիկական հիմք։ Այդ ժամանակաշրջանում լայնորեն կիրառվում էին հողմաշարժիչները։ Մոտավորապես 13-րդ դարից սկսած հավերժական շարժիչ ստեղծելու փորձեր են կատարվել։ [[Վառելիք]]ի ջերմային էներգիան օգտագործող առաջին Շարժիչ ընդհատ գործողության մխոցավոր շոգեմթնոլորտային մեքենան էր, որը երևան եկավ 17-րդ դարի վերջին 18-րդ դարի սկըզբին (ֆրանս․ ֆիզիկոս Դ․ Պապենի և անգլ․ մեխանիկ Թ․ Սեերիի նախագծերը), սակայն լայն տարածում չստացավ։

Ունիվերսալ շոգեշարժիչի նախագիծն առաջարկել է Ւ․ յի․ Պուզունովը ([[1763]]), որը, կրկնա- պատկելով գլանների թիվը, ստացել է անընդհատ գործողության Շ․։ Ունիվերսալ շերմային Շարժիչի ավելի կատարելագործված տարբերակն օգտագործվել է Ջ․ Ուատտի շոգեմեքենայում ([[1784]])։ XIX դ․ երկրորդ կեսին ստեղծվեցին երկու նոր տեսակի ջերմային Շ․՝ շոգետուրբին և ներքին այրման շարժիչ։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Շարժիչներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շարժիչ» էջից