«Աուտոկոիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Աուտոկոիդներ''' տեղային ազդեցության կենսաբանական ազդանշանային մոլեկուլներ են: Ի տարբերությո...»:
(Տարբերություն չկա)

21:35, 3 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Աուտոկոիդներ տեղային ազդեցության կենսաբանական ազդանշանային մոլեկուլներ են: Ի տարբերություն հորմոնների, որոնք օրգանիզմում ունեն համակարգային ազդեցություն, աուտոկոիդները արտադրվում են սահմանափակ հատվածում(բջիջների խմբի, օրգանի կամ հյուսվածքի)և ունի տեղային ազդեցություն: Շատ արագ քայքայվում են, ինչի պատճառով չեն հասցնում տարածվել օրգանիզմում: Հորմոններ, աուտոկոիդներ և նեյրոմեդիատորներ(որոնք ազդում են սինապսների սահմանում) բաժանումը պայմանական է, քանզի միևնույն նյութը, օրինակ նորադրենալինը, տարբեր պայմաններում կարող է հանդես գալ տարբեր դերում[1]: Աուտոկոիդները կարող են մասնակցել տարբեր կենսաբանական պրոցեսներում, ներառյալ հարթ մկանների, գեղձերի, նյարդերի, թրոմբոցիտների և այլ հյուսավծքների ակտիվության կարգավորմանը: Որպես տեղային ազդեցության նյութեր, աուտոկոիդները մասնակցում են ազդակների պարակրին փոխանցմանը: Ամենահայտնի աուտոկոիդներին են դասվում էյկոզանոիդները, անգիոտենզինը, նեյրոտենզինը, ազոտի(II)օքսիդը, կինինները, հիստամինը և այլն

  1. Зайчик А. Ш., Чурилов Л. П. Патохимия (эндокринно-метаболические нарушения). Учебник для студентов медицинских вузов. — 3-е, дополненное и исправленное. — СПб.: Элби-СПб. — С. 461. — 768 с. — 2000 экз. — ISBN 978-5-93979-032-1.