«Հորացիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 10.
VI սատիրայում նա նկարագրում է սեփական համեստ կյանքը. նա երջանիկ է, քանի որ ոչ մեկից կախում չունի և ազատ տնօրինում է ժամանակը։ Հորացիոսը գովերգում է ընկերական հավատարմությունը և կոչ է անում ընկերոջ թուլությունների հանդեպ ներողամիտ լինել։ V սատիրայում պոետը նկարագրում է Օկտավիանոսի և Անտոնիոսի բանակցություններին մասնակցելու համար Մեկենասի և Վերգիլիոսի հետ Բրունդիզիում կատարած ճանապարհորդությունը։ Շրջանցելով քաղաքական հարցերը, Հորացիոսը նկարագրում է կենցաղային մանրամասները, ճանապարհի դժվարությունները, համեստ ուրախությունները։
 
Սատիրաների II ժողովածուն ավելի հասուն է, նախապատվությունը տրված է երկխոսության ձևին։ VI սատիրայում հեղինակը պատմում է իր կալվածքի դրվածքի մասին։ Հետաքրքիր է սեփական դիմանկարի ինքնաքննադատությունը. պոետը խոստովանում է իր բնավորության փոփոխականությունը, ծուլությունը և դյուրագրգռությունը։ II գրքի V սատիրայում հույն գուշակ Տիրեսիասը [[Ուլիսես]]ին`ին՝ [[Ոդիսևս]]ին կորցրած հարստությունը վերադարձնելու ուղիներ է հուշում, խորհուրդ տալիս դիմել Օգոստոսի դարաշրջանին հատուկ շողոքորթությանը և ստորությանը:
 
Մ.թ.ա. 23 թ.–ից Հորացիոսը սկսում է գրել օդաներ (ներբողներ), որոնց մեջ այլևս չի շոշափում քննադատական և ծաղրական մոտիվներ: Ի տարբերություն Կատուլոսի սուբյեկտիվ պոեզիայի՝ Հորացիոսի օդաները, ժամանակի վեհակերտությանը համահունչ, գրված են հանդիսավոր տոնով, կոչ են անում «իմաստության», զերծ են հուզականությունից, կրքերի և դժբախտությունների նկարագրություններից։ Հորացիոսի օդաները բազմազան են՝ ուղերձներ ընկերներին, հիմներ աստվածներին, մտորումներ, սիրային բանաստեղծություններ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հորացիոս» էջից