«Վայշեշիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Վայշեշիկա'''(սանսկրիտ, վիշեշա- առանձնահատկություն, տարբերություն), հին հնդկական փիլ-յան 6 ուղղափա...»:
 
No edit summary
Տող 1.
'''Վայշեշիկա''' (սանսկրիտ, վիշեշա- առանձնահատկություն, տարբերություն), հին հնդկական փիլ-յան 6 ուղղափառ համակարգերից։ Ըստ ավանդության հիմնադիրը Քանադան է, որին է վերագրվում վայշեշիկաի հիմնական երկը՝ «Վայշեշիկա-սուտրա»-ն (վերջնական խմբագրությունը՝ մ․ թ․ I դարից ոչ ուշ)։ Մոտ է Նյայային, որի հետ հետագայում կազմել է միասնական դպրոց։ Ըստ վայշեշիկաի, գոյություն ունի ռեալության յոթ տեսակ, որոնք ճանաչողության [[օբեկտ]] և այլն դրական՝ սուբստանց (որը որակի և գործողության սուբստրատն է և հանդես է գալիս ինը ձևով, որոնցից հողը, ջուրը, հուրը, օդը, եթերը զգայարաններով ընկալվող ֆիզիկական տարրեր են, իսկ տարածությունը, [[ժամանակ]]ը, [[հոգի]]ն և միտքը անզգայելի են, միասնական, հավերժական և ամենաթափանց), որակ (որոշում է իրերի բնույթը), գործողություն (ֆիզիկական շարժում դեպի [[վեր]], [[վար]], [[ներս]], [[դուրս]] և տեղից տեղ), ընդհանրություն (տվյալ դասի տարրերի համար ընդհանուր հավերժական էություն), առանձնահատկություն (անհատականացնում, տարբերակում է հավերժական էությունները), ներհատուկություն կամ անբաժանելիություն (անքակտելի և մշտական կապ) և [[բացասական]]՝ ոչ կեցություն (հակադրվում է դրական տեսակներին)։ Ըստ վայշեշիկաի ատոմիստական ուսմունքի, [[Տիեզերք]]ը կազմված է ֆիզիկական տարրերից և ենթարկվում է արարման ու ոչնչացման հավերժական շրջապտույտին։ Ֆիզիկական օբյեկտները բաղկացած են ատոմներից, որոնք այդ օբյեկտների մասնատման սահմանն են։ [[Ատոմ]]ները անստեղծ են, հավերժական, սակայն նրանց շարժում է հաղորդում աստվածը։