«Բորի մոդել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ատոմի Բորի մոդել''', Բորի ատոմի մոդել, [[ատոմ]]ի այս կիսադասական մոդել, որն առաջարկել է [[Նիլս Բոր]]ը 1913 թվականին։ Որպես հիմք նա վերցրել է ատոմի մոլորակային մոդելը, որը առաջ էր քաշել [[Էռնեստ Ռեզերֆորդ|Ռեզերֆորդը]]։ Սակայն, դասական էլեկտրոդինամիկայի տեսանկյունից, Ռեզերֆորդի մոդելում [[էլեկտրոն]]ը, որը պտտվում էր [[միջուկ (ատոմ)|միջուկի]] շուրջը պետք է անընդհատ ճառագայթեր և շատ արագ կորցնելով էներգիան՝ ընկներ միջուկի վրա։ Այս խնդիրը հաղթահարելու համար Բորը առաջ քաշեց մի ենթադրություն, ըստ որի՝ էլեկտրոնները ատոմում կարող են շարժվել միայն որոշակի (ստացիոնար) ուղեծրերով, որոնցում գտնվելով նրանք չեն ճառագայթում, իսկ ճառագայթումը կամ կլանումը տեղի է ունենում միայն մի ուղեծրից մյուսին անցնելիս։ Ընդ որում հիմանական են համարվում այն ուղեծրերը, որոնցում էլեկտրոնի [[իմպուլսի մոմենտ]]ը բազմապատիկ է [[Պլանկի հաստատուն]]ին՝ բաժանած 2π-ի՝
 
<math>m_evr = n\hbar \ </math>։