«Ծերացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 36.
== Անձի տիպերը ծերունական տարիքում ==
 
Միջինից [[ուշ հասունություն|ուշ հասունության]] անցման ժամանակ անձի կարևորագույն որակներն անփոփոխ են մնում։ Կայունությունը վերաբերվում է անձնավորության այնպիսի բնութագրերին, ինչպես [[նեյրոտիզմ|նեյրոտիզմի]] մակարդակը, օրինակ` տագնապայնություն, ճնշվածություն, [[իմպուլսիվություն]], [[էքստրավերտություն|էքստրավերտության]], [[ինտրովերտություն|ինտրովերտության]] հարաբերակցությունը։ Անգլիացի գիտնական Բրոմլեյը կենսթոշակի անցած կամ մասամբ զբաղված տղամարդկանց շրջանում անցկացված փորձարարական ուսումնասիրության հիման վրա առաջարկել է ծերացման հինգ ստրատեգիաներ․
 
# Կառուցողական տիպ–բնութագրում է հասուն անձնավորության, ով լավ ինտեգրված է, վայելում է կյանքը, ստեղծում է ամուր և սերտ հարաբերություններ: Նման մարդիկ [[համբերատարություն|համբերատար]] են, ճկուն, գիտեն իրենք իրենց հնարավորությունները: Նրանք շատ լավ հասկանում և գիտակցում են այն փաստը, որ իրենք թոշակառու են, և ի վերջո [[մահ|մահանալու]] են:
# Կախյալ տիպ-Այս տիպը ընդունված է հասարակության կողմից, սակայն ունի պասիվության և կախվածության միտում: Այս տիպի մարդիկ նույնպես լավ ինտեգրված են, սակայն ունեն աջակցության սպասումներ հասարակության կողմից։
# Պաշտպանվող տիպ-Այս տիպի մարդիկ էմոցիոնալ առումով շատ զուսպ են, նրանց գործողություններն ու սովորույթները ավելի բարդ են։ Նրանք խուսափում են արտահայտել իրենց կարծիքը ցանկացած թեմայի վերաբերյալ: Ծերությանը տրամադրված են հոռետեսորեն, և նախանձում են երիտասարդներին: Այս տիպի մոտ [[պաշտպանական մեխանիզմըմեխանիզմ]]ը արտահայտվում է բողոքներով։
# Թշնամական տիպ- Այս տիպի մարդիկ ագրեսիվ են, պայթուն, [[կասկածամտություն|կասկածամիտ]]: Անվստահությունը մարդկանց հանդեպ ստիպում է նրանց խուսափել մարդկանց հետ շփումներում: Այս մարդիկ չեն կարողանում ընդունել իրենց ծերության փաստը, և որպես թշնամի իրենց համարում են երիտասարդներին:
# [[Ինքնամեղադրություն|Ինքնամեղադրող տիպ]]-Այս տեսակի մոտ ի տարբերություն նախորդ տեսակի, ագրեսիան ուղղված է ինքն իրեն: Նման մարդիկ քննադատում են, և արհամարհում են իրենք իրենց կյանքը: Նրանք չեն նախանձում երիտասարդներին, չնայած շատ լավ գիատկցում են իրենց ծերացման փաստը: Մահը նրանց չի անհանգստացնում, նրանք դա ընկալում են որպես տառապանքներից փրկություն:
 
Ռոշակը, ընդհանրացնելով Բրոմլեյի[[Բրոմլեյ]]ի և [[Լիվսոն|Լիվսոնի]] համատեղ աշխատանքները, առանձնացրել է ծերացման հետևյալ տեսակները.
 
* Ծերացման պասիվ տիպ
* Ծերացման [[ագրեսիա|ագրեսիվ]] տիպ
* Ծերացման պաշտպանական տիպ
* Ծերացման կառուցողական տիպ:
 
Վերջին տիպին բնորոշ են ներքին [[հավասարակշռություն|հավասարակշռությունը]], դրական հուզական տրամադրվածությունը, ինքնաքննադատությունը և [[հանդուրժողականություն|հանդուրժողականությունը]] մյուսների հանդեպ: Լավատեսական դիրքորոշումը կյանքի հանդեպ պահպանվում է մասնագիտական գործունեության ավարտից հետո: Այս խմբին պատկանող մարդկանց ինքնագնահատականը բարձր է, նրանք ապագայի պլաններ են կազմում` հույսները դնելով շրջապատողների վրա:
 
== Անձնային փոփոխությունները ծերունական փուլում ==
 
Ծերության տարիքում [[սոցիալական և հոգեբանական|սոցիալական և հոգեբանակա]]ն կարգավիճակըանկարգավիճակը որոշող գործոնների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում ֆիզիկական առողջությունը, ֆիզիկական ակտիվության գործոնը: Հենց այս գործոններով են մեծ չափով որոշվում ծեր մարդու տեղն [[ընտանիք|ընտանիքում]] և [[հասարակություն|հասարակության]] մեջ: Ֆիզիկական հնարավորությունների սահմանափակումը, հիվանդագին զգացողություններն ընկալվում են որպես ծերացման սկզբի ազդանշաններ: Մարդու [[գիտակցություն|գիտակցության]] մեջ ծերությունը առավելապես արտացոլվում է որպես ֆիզիոլոգիական[[ֆիզիոլոգիա]]կան տկարություն, հիվանդագին վիճակ: Սա ծերության տարիքում կյանքով անբավարարվածության հիմնական պատճառ է: Դրա հաճախակի հանդիպող հետևանքներից են [[զգացմունքներ|զգացմունքների]] աղքատացումը, կարծրացումը, շրջապատի նկատմամբ հետաքրքրության աստիճանական կորուստը մտերիմների հետ հարաբերությունների փոփոխությունը, ինքնագնահատականի անկումը։ Ծերացման գործընթացի նկատմամբ վերաբերմունքը հոգեկան կյանքի ակտիվ տարրերից է: Ֆիզիկական և հոգեկան տարիքային փոփոխությունների գիտակցման պահերը, ֆիզիկական տկարության զգացողությունների բնականության ընդունումը ինքնագիտակցության նոր մակարդակ են կազմում: Դժվարությունների ակտիվ հաղթահարման ռազմավարության պարագայում դրսևորվում է գիտակցված վերաբերմունք սեփական տարիքային փոփոխություններին: Այս նոր դիրքը մեծամասամբ կախված է կոնկրետ մարդուց: Դա կարող է հեգնական վերաբերմունք լինել սեփական անձի հանդեպ, հումորային գնահատական` նախկին ֆիզիկական հնարավորություններին, հիվանդագին ապրումներին: Այդ ապրումների նկատմամբ անտարբերությունը, որը հաճախ հանդիպում է խորը ծերության ժամանակ, դիտարկվում է որպես կենսական տոնուսի խորը իջեցում: Ծերության տարիքում պահանջմունքները նույնն են, ինչ կյանքի նախորդ փուլերում: Ռոշակի տվյալներով ծերունական տարիքում փոխվում է պահանջմունքի հիերարխիան, կառուցվածքը: Պահանջմունքային ոլորտի կենտրոն են գալիս [[տառապանք|տառապանքից]] խուսափելու, ապահովության, ինքնավարության և անկախության, ուրիշների վրա սեփական հոգեկան դրսևորումները պրոյեկտելու [[պահանջմունքներ|պահանջմունքները]]: Միաժամանակ հետին պլան են մղվում ստեղծագործության, սիրո, ինքնաիրացման և ընդհանրության զգացման պահանջմունքները: Կյանքի ուշ փուլում տեղի է ունենում ժամանակավոր կենսական հեռանկարի ընդհանուր փոփոխություն: Անցյալը գնալով ծանրանում է, ապագան թվում է ավելի ու ավելի սահմանափակ: Ավելի մեծ նշանակություն ունեն ներկան և անցյալի մասին հիշողությունները, քան ապագան: Շատ ծերեր սկսում են ապրել «Այսօրվա օրով» յուրաքանչյուր օրը լցնելով առողջության և կենցաղի մասին հոգսերով: Լավ ֆիզիկական վիճակը ընդհանուր տարիքային փոփոխությունների չափավոր բնույթը, երկարակեցությունը, ակտիվ գործունեության պահպանումը, բարձր հասարակական դիրքը, կողակցի և երեխաների առկայությունն ու աջակցությունը, նյութական ապահովվածությունը չեն երաշխավորում ծերության, որպես կյանքի բարենպաստ փուլի ընկալումը։ Ըստ Շախմատովի․[[Շախմատով|Շախմատովի]]․
 
* Հատուկ կողմնորոշվածություն դեպի ներկան- այս մարդիկ անցյալի որևէ պրոյեկցիա չեն անում, միաժամանակ չկան ապագայում գործնական ակտիվության ծրագրեր: Ներկան ընդունվում է առանց հերքումների և առանց դրական փոփոխությունների ծրագրերի:
* Նախկին նպատակային [[դիրքորոշում|դիրքորոշումների]], կանոնների և համոզմունքների վերանայման միտում: Նմանատիպ մտավոր աշխատանքը բերում է նոր, մտահայեցական, հանգիստ և ինքնաբավ կենսական դիրքի մշակման: Շրջապատող կյանքը, առողջական ներկա վիճակը, ֆիզիկական թուլությունները, կենցաղը ընդունվում են այնպես, ինչպես կա։
* Նոր հետաքրքրությունների առաջացում, որոնք բնորոշ չեն տվյալ մարդուն: Դրանց շարքում հատկապես առանձնանում են վերաբերմունքը բնության նկատմամբ, ստեղծագործելու հակումը, անշահախնդրորեն շրջապատին, առաջին հերթին է հիվանդներին և թույլերին օգտակար լինելու ցանկությունը, երբեմն առաջին անգամ ի հայտ է գալիս սերը [[Կենդանիներ|կենդանիների]] նկատմամբ:
* Կայուն [[մտավոր աշխատանք|մտավոր աշխատանքը]], որն արտացոլում է անցյալի կենսափորձը, նախկին գործունեությունը իմաստավորելու ձգտումը: Նախկին հաջողությունները գիտելիքների կուտակման մեջ, ձեռքբերումներն ու կոչումները կորցնում են իրենց նախկին կարևորությունը, և քիչ նշանակալի են թվում: Ընտանեկան և բարեկամական հարաբերությունների կայունությունն ու անկեղծությունը նույնպես քիչ կարևոր են դառնում: Նյութական արժեքները, որոնք ձեռք են բերվել կյանքի ընթացքում, նույնպես ոչ էական են:
 
[[Հոգեբանական վիտաուկտը]] ուշ տարիքում ես-ի կայունացման և փոխհատուցող գործոններն են: Դրանցից են բարձր համարժեք ինքնագնահատականը` կենտրոնացումը բնավորության դրական գծերի վրա, իդեալական և հասանելի ինքնագնահատականների նվազումը, դրանց մերձեցումը իրական ինքնագնահատականին, [[Ինքնավերաբերմունք և ինքնագնահատական|ինքնավերաբերմունքի]] հարաբերականորեն բարձր մակարդակը, սեփական դիրքի բարենպաստության ընդունումը, դեպի երեխաների և թոռների կյանքը կողմնորոշումը, ինքնագնահատման ռետրոսպեկտիվ բնույթը: Հոգեբանական ծերացումը ներքին հակասական բնույթ ունի, ինչն իր արտացոլումն է գտնում մարդու ես-կոնցեպցիայի որակական յուրօրինակության և տարաուղղված միտումների մեջ, և պայմանավորում է կտրուկ արտահայտված անհատական տարբերություններ:
 
== Բարեհաջող ծերացում ==
Տող 70.
Հաջողակ ծերացման հայեցակարգը նկատելի դարձավ 1950 թվականներին, և ճանաչվեց ավելի 1980 թվականներին: Բարեհաջող ծերացումը իր մեջ ներառում է․
 
* [[Ֆիզիկական առողջություն|Ֆիզիկական առողջությունը]]
* Ֆինանսական ապահովությունը
* Արդյունավետությունն ու զբաղվածությունը
* [[Անկախություն|Անկախությունը]]
* Լավատեսությունը
* Ակտիվ գործընթացներում ներգրավվածությունը:
Տող 80.
Առանձնացվել են երեք հիմնարար գործոնները, որոնք նպաստում են բարեհաջող ծերացմանը: Այդ գործոններն են.
 
* Հիվանդության և [[հաշմանդամություն|հաշմանդամության]] ցածր հավանականություն
* Բարձր [[կոգնիտիվ]] և ֆիզիկական ֆունկցիաների հզորություն
* Ակտիվ ներգրավվածությունը կյանքում
 
Գոյություն ունեն ունիվերսալ [[տարիքային փոփոխություններ]], ծերացման պրոցեսը յուրաքանչյուր մարդու համար յուրահատուկ է : Այն առաջանում է ծերացման պրոցեսների և մյուս ազդեցությունների խաչման արդյունքում, որոնք առաջ են գալիս որպես [[առողջություն|առողջության]], և կենսափորձի վրա ազդող մի շարք գործոններ: Ըստ Մեչնիկովի մարդու ծերացման և բարեկեցության գործընթացը հնարավոր կլինի երկարացնել միայն ու միայն նորմալ հիգիենային[[հիգիենա]]յին հետևելով, հակառակ դեպքում մարդու կյանքը ավարտվում է վաղ շրջանում: Մեչնիկովը ենթադրում էր, որ եթե ծերացման կործանիչ գործընթացները մարդու օրգանիզմում կարելի լինի կառավարել, ապա ուշադրության կենտրոնում կգտնվի ինտելեկտի[[ինտելեկտ]]ի պահպանության ու հասարակության կողմից առավել օգտակար ծառայությունների ընդլայնման [[ունակություն|ունակությունը]], միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապրել նորմալ կյանքով, և սպասել մինչև բնական մահը վրա հասնի: Ըստ Բարկերի[[Բարկեր]]ի հիվանդները պետք է տեղեկացված լինեն իրենց բոլոր հիվանդությունների մասին, որպեսզի հետագա տարիներին հասարակության համար շարունակեն մնալ օգտակար գործոն, ինչպես նաև ֆինանսական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնեն: Բարկերը առանձնացրել է նաև բժիշկների վերաբերմունքը, նրանց` հիվանդներին համապատասխան խորհուրդների տալու ձևերը, որոնք ևս ազդում են հիվանդի հետագա կյանքին պայքարելու վրա, այս տեսակի խնդիրները հիմնականում կապվում են ծերացման հետ, քանի որ այս շրջանում արդեն ավելի է մեծանում կենսաբանական - սոցիալական –սոցիալական– մշակութային որոշումների կայացման հնարավորությունները: Ըստ Էրիքսոնի[[Էրիքսոն]]ի մարդն իր զարգացման ընթացքում անցնում է [[զարգացում|զարգացման]] 8 հիմնական փուլերով, որոնցից ամենակարևոր փուլը ըստ Էրիքսոնի կարելի է համարել ավարտման փուլը, այն հնարավորություն է տալիս մարդուն հասկանլ իր կյանքի անցած 7 փուլերը ու կյանքի ավարտի վրա ազդող հիմնական գործոնները: Նման եղանակով էլ, համապատասխան Շոկի[[Շոկ]]ի կողմից առաջադրած երրորդ [[աքսիոմա|աքսիոմային]], Էրիքսոնը դեմոնստրացրել է կյանքի գնահատման կարևորությունը մինչ ծերություն, որպես կարևորագույն և կենտրոնական տարր, որի անմիջական օգնությամբ հնարավոր կլինի փոխել կյանքի հետագա որակը:
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծերացում» էջից