«Ատոպիկ մաշկաբորբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
 
== Պատճառաբանություն ==
Գենետիկական գործոնները կարևոր են ատոպիկ դերմատիտի զարգացման համար` ներառյալ իմունաբանական շեղումները ([[ատոպիա]]ն) և մաշկի գերզգայունությունը: Միջավայրի ազդեցությունը, ինչպես օրինակ [[ալերգեն]]ի և ադյուվանտների էքսպոզիցիան, հատկապես կյանքի վաղ հասակում, որոշիչ դեր են խաղում հիվանդության դրսևորման համար: Յուրաքանչյուր հիվանդի դեպքում դա գենետիկական, իմունաբանական և ֆիզիոլոգիական շեղումների համալիր փոխազդեցություն է միջավայրի ազդեցությամբ, որը որոշում է նրա կլինիկական ֆենոտիպը: Այս տեսակետը ամրապնդվում է տարբեր երկրների ներսում և իրար միջև ԱԴատոպիկ դերմատիտ տարածվածության տարբերությամբ: Ալերգենի, վարակների և սթրեսի հետագա ազդեցությունը կբերի հիվանդության սրացումների: Գործընթացը նման է ատոպիկ ասթմայի և ռինիտի ընթացքին, չնայած ամեն դեպքում տարբեր օրգաններ են ախտահարված:
 
=== Ալերգենների դերը ===
Տող 17.
 
=== Վարակի դերը ===
Ատոպիկ դերմատիտով հիվանդները ունեն վիրուսային, բակտերիալ և սնկային մաշկային վարակների զարգացման հակում: Staphylococcus aureus–ը և [[β-հեմոլիտիկ ստրեպտոկոկ]]ը ամենահաճախ մաշկը ախտահարող ախտածին հարուցիչներն են: [[Staphylococcus aureus]]–ի իմունաբանական և բորբոքային ազդեցությունները ներառում են էկզոտոքսինների և ֆերմենտների արտազատումը և, հավանաբար, բակտերիայի ԴՆԹ-ով խթանված մեխանիզմներ: Այս հարուցիչների տոքսինները գործում են որպես սուպերանտիգեններ` առաջացնելով մաշկի բորբոքային ախտահարում, որը գերազանցապես բաղկացած է ակտիվացած [[T-լիմֆոցիտներ]]ից և մոնոցիտներից[[մոնոցիտ]]ներից: Ատոպիկ դերմատիտի հանկարծակի սրացումը կարող է սրանով բացատրվել:
 
== Ախտաֆիզիոլոգիա ==