«Եղնջացան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Եղնջացան''' ({{lang-lat|urticaria}}) հիվանդություն, որը բնութագրվում է մաշկի վրա շոշափվող, բաց վարդագույն, քոր առաջացնող տարրերի առաջացմամբ, որոնք կենտրոնում գունատ են և իրենցից ներկայացնում են սահմանափակ հատվածի, հիմնականում [[մաշկի պտկիկավոր շերտիշերտ]]ի այտուց: Իրենց տեսքով հիշեցնում են եղինջ բույսի առաջացրած պատկերը, որտեղից էլ ստացել է իր հայերեն անվանումը: Այս տարրերը կարող են լինել տարբեր ձևերի ու չափերի, տեղային կամ գեներալիզացված: Կարող են առաջանալ մաշկի տարբեր հատվածներում, հայտնվում են արագ՝ րոպեների ընթացքում և անհետանում են ժամերի ընթացքում՝ չթողնելով որևէ հետք:
Եղնջացանի տարատեսակ է [[Կվինկեի այտուցըայտուց]]ը(հսկա եղնջացան, անգիոնևրոտիկ այտուց), որի ժամանակ այտուցը տարածվում է ավելի խոր շերտեր՝ ընդգրկելով դերման[[դերմա]]ն և ենթամաշկային շերտը:
Սուր եղնջացանը բավականին տարածված հիվանդություն է: Ըստ որոշ ամերիկյան հետազոտությունների բնակչության 15-20%-ը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ունեցել է եղնջացանի դրվագ: Շատ երկրներում եղջացանը ալերգիկ հիվանդությունների մեջ զբաղեցնում է երկրորդ, որոշ երկրներում(Ճապոնիա)՝ նույնիսկ առաջին տեղը: Այն կարող է հանդիպել ցանկացած տարիքում:
 
Տող 6.
Ըստ ավանդույթի տարբերում են եղնջացանի սուր և խրոնիկ ձևեր: Սուր եղնջացան ենթադրում է, եթե եղնջացանի դրվագներ դիտվում են մինչև 6շաբաթ տևողությամբ: Իսկ եթե այդ երևույթները շարունակվում են 6շաբաթից ավել տևողությամբ, ապա դասակարգվում է որպես խրոնիկ եղնջացան:
Եթե սուր եղնջացան ավելի հաճախ դիտվում է երեխաների և երիտասարդների շրջանում, ապա խրոնիկ եղնջացանը ավելի բնորոշ է 20-40 տարեկան անձանց:
Սուր եղնջացանը զարգանում է ի պատասխան սննդամթերքի (կաթ, ձու, ընկուզեղեն, ծովային սնունդ) կամ դեղորայքի([[պենիցիլին]], [[ասպիրին]] և այլ [[ՈՍՀԴ]]): Երեխաների մոտ շատ սուր եղնջացանը կարող է կապված լինել վիրուսային ինֆեկցիայի[[ինֆեկցիա]]յի հետ:
Խրոնիկ եղնջացանով հիվանդների մոտ հիմնական դեպքերում պատճառը մնում է անհայտ, այսինքն հանդիսանում է իդիոպաթիկ:
Ներկայումս առանձնացնում են խրոնիկ եղնջացանի հետևյալ տեսակները՝
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եղնջացան» էջից