«Երուսաղեմի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
իմ կուրսային աշխատանքը, 2010 թվական
Տող 49.
| Նշումներ=
}}
{{վիքիֆիկացում}}
'''Երուսաղեմի թագավորություն''', խաչակիրների պետություն [[Մերձավոր Արևելք]]ում՝ [[Պաղեստինի Պետություն|Պաղեստինի]], [[Իսրայել]]ի, մասամբ՝ [[Սիրիա]]յի ու [[Լիբանան]]ի տարածքներում ([[12-րդ դար|12]]-[[13–րդ դար]]երում): Հիմնադրվել է [[Խաչակիրների առաջին արշավանք]]ի ժամանակ՝ [[1099]] թվականին, կործանել է Եգիպտոսի մամլուքների կողմից՝ [[13-րդ դար]]ի վերջում:
 
== Պատմություն ==
 
1096-1270 թվականներին Արևմտյան Եվրոպայից Մերձավոր Արևելք ուղղվեցին խաչակրաց ութ արշավանքներ: Խաչակրություն բառը (ֆրանսերեն croisade, անգլերեն crusade, գերմաներեն kreuzzug) «խաչակրաց արշավանք» նշանակությամբ եվրոպական լեզուներում գործածվում է 18-րդ դարից: Խաչակիր բառը հայկական աղբյուրներում հանդիպում է խաչընկալ կամ խաչազգեստ ձևերով: Մինչ այդ խաչակրաց արշավանքները կոչվել են ճանապարհորդություն, անցում կամ ուխտագնացություն: Մատերիալիստ պատմաբանները դրանց խորքում փորձել են գտնել նյութական շահագրգռվածություններ, իդեալիստները՝ գաղափարների ու հավատի դրսևորում, քրիստոնյաները՝ կրոնական սխրանք, մուսուլմանները՝ թշնամական ակտ:
 
Խաչակրաց արշավանքների շնորհիվ եվրոպացիները ծանոթացան արևելյան ժողովուրդների մշակույթին ու դարավոր պատմությանը, անմիջական կապեր ստեղծեցին այնպիսի հին քաղաքակրթություն ունեցող ազգերի հետ, ինչպիսիք էին արաբները, հույները, ղպտիները, ասորիները: Դա զգալիորեն նպաստում է նրանց զարգացմանը: Կիլիկիայի հայկական պետության (1080-1375թթ.) շնորհիվ Արևմուտքին նորովի ներկայանում են հայերը: Եվրոպական շատ երկրներ առևտրատնտեսական և մշակութային կապեր հաստատեցին հայերի հետ:
 
Խաչակրաց չորրորդ արշավանքը (1202-1204թթ.) ցայտուն կերպով դրսևորում է նրանց՝ հարստություններին արագ տիրանալու ձգտումները: Պարզ է դառնում, որ Սուրբ երկիրն ու Տիրոջ գերեզմանը անհավատ մուսուլմաններից ազատագրելու նրանց ցանկությունը ընդամենը պատրանք էր՝ իրենց կողոպուտն իրականացնելու համար: Ժողովրդի մեջ ավելի էր աճում դժգոհությունը: Տեղի է ունենում Մանկաց խաչակրաց արշավանքը. հազարավոր եվրոպացի մանուկներ, իրենց հռչակելով Աստծո զինվորներ՝ որպես խաչակիրներ գնում են ազատագրելու Երուսաղեմը: Այն, բնականաբար, անհաջող ավարտ է ունենում: Հռոմեական կաթոլիկ եկեղեցին կորցնում է իր հեղինակությունը թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում: Հռոմի պապերը որոշում են նոր ու առավել կազմակերված արշավանք սկսել, վերականգնել կորցրած հեղինակությունը և տարածքները:
 
Այդ ժամանակ քուրդ Այյուբի սուլթանների իշխանության տակ էինոչ միայն Միջերկրական ծովի արևելյան ափերը, այլև Նեղոսի հովիտը: Իսկ Եվրոպայում ամենաազդեցիկը շարունակում էր մնալ Հռոմեական Սրբազան Կայսրությունը:
 
== Երուսաղեմի թագավորությունը 13-րդ դարում ==
 
=== Խաչակրաց հինգերորդ արշավանք ===
 
==== Լաթերանի ժողովը ====
Մանուկների խաչակրաց արշավանքից հետո՝ 1216թ., Իննոկենտիոս 3-րդ պապը (1198-1216թթ.) նոր ժողով է գումարում: ...Սուրբ հողին օգնելու անհրաժեշտությունը և անհավատներին հաղթելու հավանականությունն այսօր ավելի մեծ է, քան երբևէ: Հռոմի պապը Հիսուս Քրիստոսին համեմատում էր իր պետությունից վտարված թագավորի հետ: Քրիստոնյաները հավատարիմ հպատակներ էին և պետք է օգնեին նրան` վերադառնալ իր տիրույթները: Մուհամեդի հզորությունը մոտեցել էր իր ավարտին, ինչպես գազանինը Ապոկալիպսիսում. նա չպետք է անցներ 666 տարին: Եկեղեցու ղեկավարը բոլոր հավատացողներից պահանջում էր աղոթքներ, ունևորներից` բարեգործություններ ու նվիրատվություններ, զինվորներից` տղամարդկություն և անձնազոհություն, իսկ Եվրոպայի ծովափնյա քաղաքներից` նավեր: Պապն իր կողմից պարտավորվեց կատարել նշանակալի զոհաբերություններ և նվիրաբերություններ:
 
Այն բուռն գործունեությունը, որը ծավալեց Իննոկենտիոս 3-րդը խաչակրաց արշավանքների ոգին ուժեղացնելու, դրանց կազմակերպման համար ամուր հենք ստեղծելու, ինչպես նաև դրանց ղեկավարման մեջ պապականության դերը բարձրացնելու համար, եղավ ապարդյուն: Նոր խաչակրաց արշավանքի սկսման համար նախաձեռնելով առաջին քայլերը՝ Հռոմի պապը հատուկ փաստաթուղթ արձակեց, որում խոսվում էր մուսուլմանների գերության մեջ գտնվող հազարավոր քրիստոնյաների ճակատագրի մասին: Պապը նաև հիշատակում էր Ֆավոր լեռան վրայի հզոր ամրոցի մասին, որը Սալահ ադ-Դինը միտումնավոր կառուցել էին այն վայրում, որտեղ ժամանակին տեղի է ունեցել Քրիստոսի հրաշագրոծություններից մեկը: Խաչակրաց արշավանքի կոչում երևում է, որ պապը չէր պատրաստվում սահմանափակվել միայն քարոզչությամբ, այլև մտադրված էր անձամբ ներկա լինել խաչակիրների` նավ բարձրանալու ժամանակ: Իննոկենտիոս 3-րդը արշավանքի համար տրամադրեց 30 հազար մարկ, իսկ որոշ ժամանակ անց լրացուցիչ ավելացրեց ևս 3 հազար: Արշավանքի մեկնարկի տարեթիվ նշանակվեց 1217 թ.-ը: Իննոկենտիոս 3-րդի՝ միավորվելու կոչով ուղեգրերը ուղղված էին միաժամանակ Արևմուտքին և Արևելքին: Փաստաթղթում ոչինչ չէր ասվել այն մասին, թե ում է պապը նշանակել արշավանքի ղեկավար: Հավանաբար, այս պատասխանատու պաշտոնին առավել համապատասխանում էր երիտասարդ և գործունյա Ֆրիդրիխ 2-րդը: 1215թ. հունիսի 15-ին, երբ տեղի ունեցավ նրա թագադրման պաշտոնական արարողությունը որպես «հռոմեացի թագավոր», նա հայտարարեց, որ ընդունում է խաչը: Սակայն դա նրա կողմից զուտ դիվանագիտական քայլ էր: Նա շատ հեռու էր խաչակրաց երկրպագությունից, ինչպես նաև տարված լինելով իր նոր տիրույթների ներքին խնդիրներով, դեռ արշավանքի սկզբից սպասողական դիրք էր գրավել: Չնայած Ֆրիդրիխը գտնվում էր Իննոկենտիոս 3-րդի խնամակալության տակ, այնուամենայնիվ, վերջինս չէր կարող այս տիրակալին նշանակել Հռոմի նախաձեռնությունների ղեկավար:
 
Պապի սուրհանդակները ուղղարկվում են քրիստոնեական բոլոր երկրները: Խաչ ընդունելու կոչով Հռոմից Հռենոսի ափերն է ուղղվում Հակոբ դե Վիտրին, Ֆրանսիայի շրջանները` Պետրոս Կուրսոնցին: Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 2-րդ Օգոստոսը համաձայնվում է խաչակրաց արշավանքին տրամադրել իր եկամուտների 1⁄40-ը: Իրենց թագավորի օրինակին հետևում են Ֆրանսիայի կոմսերն ու դուքսերը: Քենտերբերիայի արքեպիսկոպոսը Անգլիային կոչ է անում զենք վերցնել անհավատների դեմ: Բարոնների և համայնքների դեմ պայքարի մեջ գտնվող Հովհան Անհողինը համաձայնում է խաչ ընդունել, հույս ունենալով դրանով շահել եկեղեցու համակրանքը: Այս հույսով խաչ ընդունելու համաձայնություն է հայտնում Գերմանիայի կայսր և Սիցիլիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդ Հոհենշտաուֆենը: Վերջինիս նպատակն էր եկեղեցու օժանդակությունը ստանալ Օտտո Սաքսոնացու դեմ պայքարում:
 
Իննոկենտիոս 3-րդ պապի` ժողով գումարելու կոչին արձագանքում են նաև Արևելքի քրիստոնյաները: Անտիոքի և Ալեքսանդրիայի ներկայացուցիչները, Կոստանդնապոլսի և Երուսաղեմի պատրիարքները, գերմանական, ֆրանսիական, անգլիական և հունգարական թագավորների պատվիրակությունները ժամանում են Հռոմ: Պապի գլխավորած Լաթերանի ժողովին մասնակցում էին 500-ից ավելի եպիսկոպոսներ ու արքեպիկոպոսներ: Իննոկենտիոս 3-րդը հանդես է գալիս ճառով: Նա դիմում է բոլոր բարեպաշտ հավատացողներին` խղճահարություն առաջացնելով և հերոսության կոչելով: Երուսաղեմը և Տիրոջ գերեզմանը ներկայացվում էին որպես դժբախտ լքված սրբավայրեր, որոնք ազատություն են խնդրում մարգարենների և առաքյալների անունից: Ժողովում որոշվում է, որ հոգևորականությունը իր եկամուտների 1⁄20, իսկ պապն ու կարդինալները` 1⁄10 մասը: Քրիստոնեական բոլոր երկրների միջև պետք է հաստատվեր 5-ամյա հաշտություն: Բանադրանքի ենթարկվեցին ուխտավորների նավերի վրա հարձակվող ծովահենները,անհավատներին զենք վաճառողները: Քրիստոնյաների մեջ կարծես կրկին ի հայտ է գալիս խաչակրաց առաջին արշավանքների ոգևորությունը: Միմյանց դեմ դեռ նոր պայքարող քրիստոնյաները Կտակարանի վրա երդվում են միավորել ընդեմ թշնամիների:
 
Սակայն Իննոկենտիոս 3-րդը չի կարողանում տեսնել իր աշխատանքի պտուղները և հանկարծամահ է լինում: Արշավանքի ղեկավարումը հանձնվեց Հռոմի նոր պապ Հոնորիոս 3-րդին (1216-1227թթ.), որի քաղաքականությունը նախորդի գործունեության շարունակությունն էր: Առաջին քայլը, որը վերջինս կատարեց, ծով դուրս եկող խաչակրաց բանակի համար կաթոլիկական աթոռի ներկայացուցիչ նշանակելն էր: Այս պաշտոնը զբաղեցրեց ծագումով իսպանացի Պելագիուսը:
 
Ինոկենտիուս 3-րդի մահը որոշ չափով հետաձգեց խաչակրաց արշավանքը: 1217 թ-ին արևելք շարժվեց միայն Անդրեաշ (Անդրաշ) Հունգարացին: Հույս ունենալով Ավետյաց երկրում գտնել իր հանգստությունը՝ նա լքում է պալատը և երկիրը:Հաշվի առնելով այն, որ եկեղեցին առավելություն է տալիս խաչակիր պետություններին և նրանց ղեկավարներին, ապա կամովի ընդառաջելով եկեղեցուն` նա կարող է նաև հարգանք վաստակել իր և իր պետության օգտին: Բավարիայի և Ավստրիայի դուքսերի եւ գերմանական այլ իշխանների հետ նա ժամանում է Իտալիա, որտեղ նրանց միանում են ջենովական, վենետիկյան և իտալական այլ նավատորմեր: Իր հերթին Սիրիա է ուղղվում Կիպրոսի թագավոր Լուսինյանը: Ձևավորվեց խայտաբղետ, սակայն բավականին նշանակալի բանակ: Տարեգիրների տվյալների համաձայն, որոնք բավականին չափազանցված են թվում, Անդրեաշ Հունգարացու դրոշի ներքո հավաքվեցին 10 հազար հեծյալներ և բազում հետևակայիններ: Սակայն նավերը չհերիքեցին և խաչակիրների մի մասը ստիպված եղավ վերադառնալ տուն:
 
Հոնորիոս 3-րդը պաղեստինցիներին գրված նամակում կոչ է անում չվհատվել Իննոկենտիոսի մահից, քանզի ինքը ջանք չի խնայի սուրբ հողերի ազատագրման համար:
 
==== Արշավանքի առաջին փուլ ====
 
Սկսվեց խաչակրաց հինգերորդ արշավանքը (1217-1221թթ): 1217թ. սեպտեմբերին Երուսաղեմի թագավորության մայրաքաղաք Ակրայում հավաքվել էին խաչակիրներ Արևմուտքից և Արևելքից՝ Անդրաշ 2-րդի, Լեոպոլդ Ավստրիացու, Օտտո Մերանացու ջոկատները, ինչպես նաև Կիպրոսի թագավոր Լուզինյանի, Երուսաղեմի թագավոր Ժան Բրիոնացու, Բոհեմունդ 4-րդ Անտիոքցու ուժերը, Հիվանդախնամների, Տաճարականների միաբանությունների ներկայացուցիչները, Տևտոնական ասպետները:
 
Ժամանակակիցները կարծում էին, որ խաչակրաց հինգերորդ արշավանքի մասնակիցների թիվը, որոնք տեղակայվել էին Ակրայում և դրա շրջակայքում , 20 հազար ասպետ է և 200 հազար հետևակ, սակայն սա ևս խիստ չափազանցված է: Տեղացի սենյորները արևմուտքից Սիրիա ժամանած խաչակիրներին անգամ թշնամանքով դիմավորեցին: Երկրում սով էր տիրում: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ սիրիական ֆրանկերին այս արշավանքը ընդհանրապես պետք չէր: Նրանք արդեն ավելի քան 20 տարի խաղաղության մեջ էին Եգիպտոսի հետ, առևտուր էին անում այդ երկրի հետ և այս արշավանքը միայն կխախտեր հաստատված կայունությունը: Սննդամթերքի պակասը ուխտագնացներին ստիպում էր դիմել այնպիսի ծայրահեղ քայլերի, ինչպիսին ավազակությունն էր: Անկարգություններին վերջ տալու համար խաչակիրների ղեկավարները զորքն ուղղում են անհավատներին: Խաչակիրները հարձակվում են վերին Գալիլեա (الجليل) և Նաբլուս (نابلس) շրջանների վրա:
Մի ամբողջ տարի հունգարական և գերմանական խաչակիրները ապարդյուն անցկացրին Ակրայում` փորձելով այստեղից գրոհել Դամասկոսի և Բեյսանի վրա: Նրանք նաև փորձում էին նվաճել 77 աշտարակ և 2000-անոց կայազոր ունեցող Ֆավոր ամրոցը, բայց ապարդյուն: Պատճառը հիմնականում այն էր, որ խաչակիր զինվորական ղեկավարների միջև տարաձայնություններ կային: Օրինակ` Բոհեմունդ 4-րդը կտրականապես դեմ էր այս ամրոցի վրա հարձակվելուն, մինչդեռ Ժան Բրիոնացին, իր հերթին, պնդում էր հակառակը: Երեք անգամ գրոհներ կազմակերպվեցին, սակայն ամեն անգամ խաչակիրները հետ էին նետվում: Նրանք նահանջեցին և վերադարձան Ակրա: Անդրեաշ 2-րդը քաղաքում էր գտնվում և ոչինչ չէր ձեռնարկում: Ավելին, նա պատրաստվում էր հետ վերադառնալ Եվրոպա, ինչպես նաև հիվանդացել էր: Չնայած պատրիարքի` իրեն մեկուսացնելու սպառնալիքների, Անդրեաշը իր ուժերով 1218 թ-ին հեռացավ իր հայրենիք: Անդրեաշի պարտության վերաբերյալ պատմաբանները տարակարծիք են ոմանք դա ներկայացնում են հեղինակության անկում, ոմանք էլ` բարձրացում: Մնացածը ստիպված եղան սպասել նոր ուժերի ժամանմանը Եվրոպայից և զբաղվում էին իրենց ամրոցների ամրացման աշխատանքներով: Նոր ուժերը Ակրա ժամանեցին 1218թ. ապրիլի 26-ին:
 
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ քրիստոնեական բանակը, վերադառնալով Պաղեստինի և Եգիպտոսի սահմանին գտնվող Պտղոմայիս քաղաք` որոշում է հարձակվել Սալահ ադ-Դինի կողմից Ֆավոր լեռան լանջին կառուցած ամրոցի վրա: Տիվերիադի ճակատամարտում խաչի փրկված կտորներից մեկը վերցնելով` պատրիարքը այն բերում է ռազմական ճամբար: Համառորեն դիմագրավելով մուսուլմանական զորքերին` խաչակիրները հաղթանակից մի քանի րոպե առաջ հանկարծակի խուճապի են մատնվում և պատմությանը մինչև այժմ անհայտ պատճառներով պարտվում: Երուսաղեմի պատրիարքը զայրույթով լքում է զորքը, քանի որ խաչակիրները խաչափայտի մասունքի ներկայությամբ իրենց անարժան պահեցին: Թագավորները և իշխանները ամոթից չեն վերադառնում Պտղոմայիս, այլ գնում են Փյունիկիա:
 
=== Խաչակրաց արշավանքներ դեպի Եգիպտոս ===
 
==== Դամիետտայի պաշարումը ====
Խաչակրաց հինգերորդ արշավանքը չուներ բոլորի կողմից ընդունված և հարգված զորահրամանատարի: Երուսաղեմի թագավոր Ժան դե Բրիյոնը չէր առանձնանում ոչ ռազմական, ոչ քաղաքական ասպարեզներում: Ավելին` թագավորի դեմ նույնիսկ ազդեցիկ ընդդիմություն էր գոյացել: Երկար նախապատրաստություններից հետո ասպետական ջոկատների ղեկավարները որոշեցին շարժվել դեպի Եգիպտոս` մուսուլմական աշխարհի գլխավոր ամրոց, որի նվաճումը կանխորոշված էր դեռևս չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ: Հունգարական թագավորի մեկնելուց հետո Հոլանդիայից, Ֆրանսիայից և Իտալիայից նոր նավատորմեր էր դուրս գալիս: Գերմանական խաչակիրները Պորտուգալիայի ափ են իջնում և մավրերի հանդեպ մի քանի խոշոր հաղթանակ տանում: Այս իրադարձությունները ոգևորում են Պաղեստինում մնացած խաչակիրներին` Ավստիայի դուքս Լեոպոլդի գլխավորությամբ:
 
1218թ. գարնանը Պտղոմայիսից Դամիետտա (دمياط) են ուղղվում խաչակիրների զորքերը, որոնց մեջ նաև` Հոլանդիայի կոմս Վիլհելմի զորքը: Նեղոս գետի աջ ափին ընկած ծովափնյա Դամիետտան ամրացված էր երկշերտ պարիսպով ծովի, եռաշերտ` ցամաքի կողմից: Գետի մեջ վեր էր խոյանում աշտարակը, որից պարիսպ ձգվող երկաթե շղթան հանդիսանում էր նավահանգստի “դարպասը”: Քաղաքն ուներ բազմամարդ կայազոր, հարուստ զենք և զինամթերք:
 
Խաչակիրները հաստատվեցին Նեղոս գետի ձախ ափին` անապատային տեղանքում: Հարձակումներ են կատարվում աշտարակի վրա: Խաչակիրները, մի քանի շաբաթ պաշարելով աշտարակը, քանդում են այն ամրոցին կապող փայտե կամուրջը: Ի վերջո աշտարակը գրավվում է: Դամիետտա են ժամանում իտալական և գերմանական նավերի նոր խմբեր, ավելի ուշ` ֆրանսիացիներ և անգլիացիներ:Խաչակիրները տանում են մեծ հաղթանակ, բայց չեն կարողանում գրավել Դամիետտան: Այն ժամանակ, երբ մուսուլմանները քանդում էին իրենց ամրոցները Սիրիայում, Պաղեստինում և Փյունիկիայում, խաչակիրները ծովից և ցամաքից շրջապատել էին Դամիետտան: 1218թ. գարնանը և ամռանը տեղի ունեցած տևական ճակատամարտերի արդյունքում Դամիետտան իր արվարձաններով և շրջակայքով գրեթե ամբողջությամբ գրավվեց: Եվրոպայից ժամանում են նոր խաչակիրներ են:
 
Սալահ ադ-Դին Այյուբիի եղբայր Մալիք ալ-Ադիլի որդին՝ Քամիլ Նասր ադ-Դինը (الملك الناصر ناصر الدين), 1218թ. դառնում է Եգիպտոսի սուլթան: Հնագույն քաղաքակրթությունների բնօրրան Եգիպտոսը թե՛ քրիստոնյա ղպտիների, թե՛ մուսուլման արաբների հայրենիքն էր: Նա ցանկանում էր խաղաղություն հաստատել Արևելքի և Արևմուտքի միջև: Սուլթանը նույնիսկ մեկ անգամ չէ, որ հանդես էր եկել Երուսաղեմը քրիստոնյաներին հանձնելու առաջարկով: Եգիպտացի սուլթան Մալիք ալ-Ադիլը, որը Դամիետտայի պաշարման ժամանակ գտնվում էր Դամասկոսում, ստանալով պաշարման մասին լուրը, մահացավ: Այդ ժամանակ էլ իշխանությունը անցավ նրա որդուն: Դամիետտան փրկելու համար նա խաչակիրներին առաջարկեց դադարեցնել պաշարումը, ինչի փոխարեն համաձայնեց նրանց հանձնել Երուսաղեմի թագավորությունը 1187թ. սահմաններով և 30 տարով խաղաղություն հաստատել: Կահիրեի սուլթանը համաձայնվել էր խաչակիրներին վերադարձնել Երուսաղեմի թագավորությունը, բացի Կրակ և Մոնռեալ բերդերից: Վերջիններիս համար նա պատրաստ էր հարկ վճարել: Սա կարող էր փառավոր և ձեռնտու ելք լինել արշավանքի համար: Խաչակիր բարոնների մեծ մասը հակված էր ընդունելու սուլթանի այս առաջարկը, սակայն ժամանեց Պելագիուսը և իրեն դրսևորեց որպես զորքի գլխավոր հրամանատար: Նա կտրականապես բացառեց հաշտությունը <<անհավատների>> հետ: Նա կարծում էր, որ պետք է նվաճել Դամիետտան, իսկ հետո նաև ողջ Եգիպտոսը,ուստի սուլթանի առաջարկը մերժվեց:
 
Արշավանքի պարտությունը: Դամիետտայի գրավումը անխուսափելի էր: Բերդաքաղաքը զրկվել էր մուսուլմանական բանակի հետ ունեցած կապից: Նրա գրավումը ռազմավարական մեծ հաղթանակ կլիներ և կբացեր Նեղոս գետի ճանապարհը: Դամիետտան ընկավ 1219 թ-ի նոյեմբերի 4-ից 5-ի գիշերը: Քաղաքը վերածվել էր դիակների կույտի: Նախքան ռազմական գործողությունները` 1,5 տարի առաջ, այն ուներ շուրջ 70000 բնակիչ: Այժմ կենդանի էին մնացել 3000 հոգի: Քաղաքը հայտնի էր իր մեծ մզկիթով, որն ուներ 6 մեծ պատկերասրահներ, 150 մարմարե սյուներ և հսկայական աշտարակ: Առաջին օրը խաչակիրները այդտեղ նշում ենիրենց հաղթանակը և շնորհակալություն հայտնում աստծուն: Հաջորդ օրը նույն տեղում հավաքած ուխտավորները և խաչակիրները իրենց առաջնորդների միաձայն փոխհամաձայնությամբ որոշում են քաղաքը հանձնել Երուսաղեմի թագավորին:
 
Դամիետտայի գրավումից հետո Կահիրեի ճանապարհը բաց էր: Խաչակիրների ուժերն անընդհատ համալրվում են: Ֆրիդրիխ 2-րդի հրամանով 400 բարոնների և ասպետների հետ Եգիպտոս է ժամանում Բավարիայի դուքսը: Ֆրանսիական և իտալական իշխանությունները ևս ակտիվություն են ցուցաբերում: Եգիպտոս ժամանած հոգևորականությունը պապական գանձարանից իրենց հետ է բերում զգալի նվիրատվություներ: Դեռ արշավանքի սկզբում Հռոմի պապի կողմից լիազոտված և խաչակիրների հետ մեկնած Պիլագիուսը, ոգևորվելով Արևմուտքից եկած նոր ուժերով, որոշում է շարունակել արշավանքը և գրավել Կահիրեն: Նա նույնիսկ օգնության խնդրանքով բանակցությունների մեջ է մտնում Չինգիզ Խանի հետ: Սակայն Երուսաղեմի թագավորի` Պտղոմայիս մեկնելու պատճառով խաչակիր իշխանները հրաժարվում են առաջ շարժվել: Մինչև Երուսաղեմի թագավորը հետ չվերադառնար, Կահիրեի սուլթանը նոր ուժեր է կատարում Դամիետտայի շրջակայքում: Նրա դրոշի տակ հավաքվում են մուսուլմանական բազմաթիվ երկրների զորքեր: Մյուս կողմից, վարարած Նեղոսը հետ է վերադառնում իր ափերը, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում: Սուլթանի ճամբարը վերածվում է մի քաղաքի, որը ստանում է Մանսուր անունը:
 
Այդ ժամանակ Մեծ Հայքի կառավարիչ ալ-Աշրաֆին օգնության համար դիմեց և՛ խալիֆա ալ-Նասիրը` մոնղոլների դեմ պայքարի համար, և՛ Եգիպտոսի սուլթան ալ-Քամիլը` խաչակիրների դեմ : Ալ-Աշրաֆը որոշեց , որ զորք պետք է ուղարկել հենց խաչակիրների դեմ: 1221թ. գարնանը նոր ուժեր սկսեցին ժամանել` հատկապես Գերմանիայի հարավից: Այնուամենայնիվ, ալ-Քամիլը խաչակիրներին կրկին նույն պայմաններով հաշտություն առաջարկեց,որը կրկին մերժվեց Պիլագիուսի կողմից: Ֆիլիպ 2-րդ Օգուստոսը, որը աչքի էր ընկնում քաղաքական հարցերի շուրջ սթափ եզրահանգումներ անելու ունակությամբ, երբ իմացավ, որ խաչակիրները քաղաքը թագավորության հետ փոխելու հնարավորություն են ունեցել, սակայն մերժել են, չկարողանալով իրեն զսպել նրանց անմիտներ և միամիտներ անվանեց: Իսկապես, Պիլագիուսի այս քայլը ճակատագրական եղավ: Երուսաղեմի թագավորը վերադառնում է: Նեղոսի ձախ ափով Եգիպտոսի խորքն է շարժվում խաչակիրների միացյալ բանակը: Նրան զուգահեռ սննդամթերքով ու զենքրվ բեռնված` գետով սլանում է խաչակրաց նավատորմը: Խաչակիրները լսել անգամ չէին ուզում հաշտության մասին: Մինչ մուսուլմանական բանակը համալրվում էր, խաչակիրների կապը Դամիետտայի հետ ավելի էր թուլանում:
 
1221 թ-ի հուլիսի կեսերին խաչակիրները շարժվեցին Մանսուրի ուղղությամբ: Խաչակիրների գրոհի ժամանակ Նեղոսը վարարեց և խորտակեց նրանց ճամբարը: Մուսուլմանները, որոնք նախապես պատրաստվել էին դիմավորել ջրային այս տարերքը, փակեցին նահանջելու ուղիները: Սուլթան ալ-Քամիլին միացան Մեծ Հայքի կառավարիչ ալ-Աշրաֆը և Դամասկոսի կառավորիչ ալ-Մուազզամը: Մուսուլմանների միայն հեծելազորը 40000-անոց էր: Խաչակիրները հաշտություն խնդրեցին: Ալ-Քամիլը, հասկանալով մոտեցող վտանգի` մոնղոլների սպառնալիքի մասին, անմիջապես համաձայնեց հաշտություն կնքելուն: 1221թ. օգոստոսի 30-ին կնքվեց հաշտություն` ութ տարի ժամկետով: Նվաճողները պետք է հեռանային Դամիետտայից: Խաչակրաց հինգերորդ արշավանքը ձախողվեց և դրա հետ վերացան Սուրբ հողը վերադարձնելու հետ կապված բոլոր հույսերը: Արշավանքը թանկ նստեց Արևմուտքի վրա և դրա ձախողումը մեծ վնաս հասցրեց պապականության հեղինակությանը: Մուսուլմանները ավերում են Նեղոսի հովտի քրիստոնեական բնակավայրերն ու եկեղեցիները:
 
=== Խաչակրաց վեցերորրդ արշավանքը ===
 
1194թ. դեկտեմբերի 26-ին ծնվում է Հռոմեական Սրբազան Կայսրության առաջնորդ, Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 1-ին Բարբարոսայի (Շիկամորուս) որդու՝ Հենրիխ 6-րդի և Սիցիլիայի թագավոր Ռոժեր 2-րդ Նորմանդացու դուստր Կոնստանցիայի որդին՝ Ֆրիդրիխը: Նրան վիճակված էր մեծ դեր խաղալ խաչակրաց արշավանքների պատմության մեջ:
 
1197թ. Ֆրիդրիխը թագադրվում է Սիցիլայի թագավոր՝ Ֆեդերիգո 1-ին անվամբ և մոր, իսկ 1198թ. վերջինիս մահից հետո՝ Հռոմի պապ Իննոկենտիոս 3-րդի խնամակալությամբ իշխում Հարավային Իտալիան: Սիցիլիա կղզին ժամանակին պատկանել էր Թունիսի Աղլաբի արաբական իշխանական տանը: Մանուկ հասակից ծանոթանալով արաբական և իտալական մշակույթին՝ նա հրաշալի կրթություն է ստանում: Հին՝ հունահռոմեական, և նոր՝ արաբական, իտալական հանճարեղ գիտնականների, արվեստագետների ու փիլիսոսաների գործերն ուսումնասիրելով պատանի հասակում՝ նա դառնում է իր ժամանակի ուսյալ երիտասարդներից մեկը: Ֆրիդրիխը համարվում է Վաղ Վերածննդի առաջին գործչի՝ Դանթե Ալիգիերիի հետնորդներից մեկը: Նա տիրապետում էր 6 լեզուների՝ սիցիլերեն, գերմաներեն, լատիներեն, հունարեն, արաբերեն և ֆրանսերեն: Սիցիլիայում նա բացում է բանաստեղծական դպրոց:
 
Սիցիլիայում իտալացի ու նորմանդացի բարոնների ու կապիտանների, ինչպես նաև արաբ իշխանների միջև պայքար էր ընթանում կղզուն տիրանալու համար: 1208թ. Ֆրիդրիխը ճանաչվում է որպես չափահաս և ամուսնանում իրենից տարիքով մեծ, Արագոնի թագավորի դստեր՝ Կոնստանցիայի հետ, և Արագոնի զորքով վերանվաճում իր թագավորությունը՝ կարգուկանոն հաստատելով այնտեղ: Ավելի ուշ՝ 1220թ., գերմանական իշխանները, դժգոհ լինելով Օտտո 4-րդ Սաքսոնացու (1209-1220թթ.) կառավարումից, ով հաջորդել էր Հենրիխ 6-րդին, քսաներեքամյա Ֆրիդրիխին ճանաչում են Գերմանիայի թագավոր և Հռոմեական Սրբազան Կայսրության կայսր: Նա իշխում է մինչև 1250թ.:
 
Իտալիայում ամրանալու համար կայսրը ինքնուրույնության լայն իրավունքներ է շնորհում իր գերմանացի վասալներին: Ի շահ կոմսերի ու դուքսերի՝ նա արգելում է քաղաքներին միություններ կազմել: Իտալիայի միացումը Գերմանիային նա տեսնում էր իտալական բոլոր մարզերի միավորման մեջ: Հենվելով հարավի և Սիցիլիայի վրա՝ կայսրը պայքարում է ոչ միայն Հյուսիսային Իտալիայի լոմբարդական հանրապետությունների՝ Պիզայի, Վենետիկի, Ջենովայի ղեկավարների, ինչպես նաև Հռոմի պապերի դեմ:
 
Ավելի քիչ քան 10 տարի անց կազմակերպվեց խաչակրաց վեցերորդ արշավանքը: Ֆրիդրիխ 2-րդը որոշեց իր ծրագրերը իրականացնել առանց թրի օգնության և բանակցությունների մեջ մտավ ալ-Քամիլի հետ:
 
Երուսաղեմի թագավորը Հռոմում փառահեղ ընդունելության է հանդիպում: Կայսրության քաղաքները նրան դիմավորում են արքայավայել: Ֆրիդրիխ 2-րդը խաչ ընդունելով հանդերձ տատանվում է մեկնել Արևելք: Սակայն Արևմուտքը կարծես սպասում էր հենց նրա արշավելուն: Հռոմի պապը նրան շահագրգռելու համար առաջարկում է Արևելքի թագավորությունը` խոստանալով ամուսնացնել նրան Երուսաղեմի թագավորի դստեր և ժառանգորդուհի Իոլանտայի հետ: Նույնիսկ Հռոմում արդեն կատարվում պսակադրությունը: Քրիստոնյաներին միավորման և խաչ ընդունելու կոչ անելով` կայսրը պարտադրվում է ճանապարհ ընկնել Նեղոսի և Հորդանանի հովիտները: Այդ ժամանակ Ֆրանիայում դեռ զբաղված էին Ալբիգոյան պատերազմներով և Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 7-րդը թշնամական հարաբերությունների մեջ էր Անգլիայի թագավոր Հենրիխ 2-րդի հետ: Սակայն այդ երկրերի բնակիչները երդվում են միավորվել ընդդեմ մուսուլման թշնամու: Կայսեր առաջարկը ոգևորում է նաև Իտալացիներին: Դարձյալ խաչ են ընդունում Ավստրիայի և Բավարյայի դուքսերը, Թյուրինգիայի կոմսը: Եվրոպացիներն ուղևորվում են Բրինդիզի, որտեղ նրանց էր սպասում Արևելք մեկնով կայսերական նավատորմը: Հռոմի նոր պապ Գրիգորիս 9-րդը շարունակում է նախորդ պապերի քաղաքականությունը և համաձայնվում է իր լուման ներդնել պատերազմում:
 
1227թ. ամռանը հազարավոր մարդիկ, ովքեր հավաքվել էին գլխավորապես Գերմանիայում, մասամբ Ֆրանսիայում, Անգլիայում և Իտալիայում, իրար միացան Բրինդիզիի մոտ ճամբարում: Սակայն խաչակիրների մոտ, որոնք զգում էին պարենի պակաս, ինչպես նաև տանջվում էին խիստ շոգերից, տարածվեցին որոշ հիվանդություններ: Հիվանդացավ նաև Ֆրիդրիխ 2-րդը: Վախենալով սեփական առողջության և Սիցիլիայի համար` նա հետ է վերադառնում: Արշավանքը կրկին հետաձգվեց: Նոր պապը` ութսունամյա Գրիգորիուս 9-րդը (1227-1241թթ.),ով արշավանքի մեկնելը Հռոմում նշել էր որպես տոնական իրադարձություն, Ֆրիդրիխին հայտարարեց քրիստոնեական դավանանքի թշնամի և ավելացրեց, որ նա արևելք է շարժվում ոչ թե իսլամի հետ պայքարելու համար, այլ Սուրբ հողում թագավորություն հափշտակելու համար: Այս հայտարարությունը ավել իէր քչացնում արշավանքի հաջողության հավանականությունը, ինչպես նաև կասկածի տակ էր դնում արշավանքի գաղափարը, որը արևմուտքում արդեն կորցրել էր իր նախկին նշանակությունը: Նա բանադրում է Ֆրիդրիխ 2-րդին և նրան ուխտադրույժ հայտարարում:
Պապականության ձեռքում արշավանքները միայն խաղաթուղթ էին դարձել կայսրության դեմ պայքարի համար: Կայսրը իր հերթին հռոմեացիներին դրդում է նրա դեմ: Պապը փախչում է Հռոմից: Նա կայսրին կրկին բանադրում է, ազատում կայսեր ստորադասներին` նրան ենթարկվելու հրամաններից և քրիստոնեական եկեղեցուն կոչ է անում ընդդեմ կայսեր: Սա ցավալի արձագանք է գտնում քրիստոնյաների շրջանում:Ֆրիդրիխ 2-րդը, առհասարակ, միայն քաղաքական նպատակներ էր հետապնդում և արշավանքները դիտարկում էր միայն որպես միջոց Շթաուֆենների համաշխարհային կայսրության ստեղծման համար:Երուսաղեմի պատրիարքը, Կեսարիայի և Բեթղեհեմի եպիսկոպոսները, սուրբ Տաճարի, սուրբ Հովհաննեսի և Տևտոնական օրդենների մագիստրոսները իրենց ցավակցանքն են հայտնում Հռոմի պապին: Մուսուլմանները, օգտվելով առիթից որոշում են բաժան-բաժան անել խաչակրած երկրները, նույնիսկ դիմում են Ֆրիդրիխ 2-րդին` հրավիրելով Երուսաղեմ և այն առաջարկելով կայսերին: Հասկանալով իրավիճակի լրջությունը` Ֆրիդրիխ 2-րդը մեկնում է Պաղեստին:
 
==== Ֆրիդրիխը Երուսաղեմի թագավոր ====
Պաղեստինում քրիսոնյաները նրան չեն դիմավորում գոհունակությամբ: Անվստահությունը և դժգոհությունը նրանց ստիպում էր չմիավորվել կայսեր բանակին: Գալով Ակրա՝ Ֆրիդրիխ 2-րդը կրկին վերսկսեց բանակցությունները սուլթան ալ-Քամիլի հետ: Նոյեմբերին Յաֆֆայում սկսված բանակցությունները տևում են մի ամբողջ ձմեռ: Բանակցությունները վերաբերվում էին Երուսաղեմը Ֆրիդրիխ 2-րդին հանձնելու Եգիպտոսի սուլթանի առաջարկին: Սուլթանը Երուսաղեմում ոչինչ չուներ բացի քարուքանդ եղած եկեղեցիներից ու տներից, իսկ կայսերին պետք էր Երուսաղեմը` քրիստոնեական աշխարհում իր պատիվը վերականգնելու համար:
1229թ. երկար բանակցություններից հետո նրան հաջողվեց Յաֆֆայում 10 տարով հաշտություն կնքել ալ-Քամիլի հետ: Ըստ այս պայմանագրի Երուսաղեմը, Նազարեթը, Բեթղեհեմը, Երուսաղեմ տանող բոլոր ճանապարհները, Սայդա և Տյուրոս շրջանների որոշ մասը անցան Ֆրիդրիխին: Կնքվեցին նաև առևտրական պայմանագրեր Եգիպտոսի հետ: Ֆրիդրիխը պարտավորվեց աջակցել ալ-Քամիլին ցանկացած թշնամու դեմ պայքարում, նա նաև հավաստացրեց սուլթանին,որ սիրիական այն ամրոցները, որոնք մնացել են խաչակիրների ձեռքում` Կռակ դե Շևալյեն, Շատել Բլանը և Տորտոզան ոչ մեկից օգնություն չեն ստանա: Մեկ ամիս անց` 1229թ. մարտի 18-ին, Ֆրիդրիխ 2-րդը մտավ Երուսաղեմ և Տիրոջ գերեզմանի տաճարում ինքը իր գլխին դրեց թագը: Սակայն ըստ համաձայնության` մուսուլմանները կարող էին անարգել ուխտի գնալ Օմարի մզկիթ: Մուսուլմանները լքում են քաղաքը Ֆրիդրիխ 2-րդին Երուսաղեմում դիմավորում են միայն գերմանական բարոնները և Տևտոնական ասպետները: Բոլոր եկեղեցիներում արգելեցին ծիսակատարությունները, քանի որ սուրբ քաղաքում էր գտնվում պապի կողմից մեկուսացված կայսրը: Պտղամայիս վերադառնալով` նա հանդիպում է իր հաղթանակից զարմացած և ամոթահար քրիստոնյաների:
 
Միևնույն ժամանակ, Գրիգորիոս 9-րդը իր ուժերը շարժեց Ֆրիդրիխ 2-րդի Իտալիայի հարավում գտնվող տիրույթների վրա: Վերջինս անմիջապես ուղղվեց դեպի Իտալիա, որտեղ հանդիպում է լոմբարդական հանրապետությունների՝ Ջենովայի և Վենետիկի ապստամությանը և պապական զորքերի ընդվզմանը: Նա մարտի մեջ մտավ հռոմեական հոգևորականի հետ: Գրիգորիուս 9-րդի ուժերը ջախջախվեցին և 1230թ., ըստ Սան Ջերմանական համաձայնության, պապը Ֆրիդրիխ 2-րդի վրայից հանեց մեղքերը, իսկ հաջորդ տարում հաստատեց նրա հաշտությունները մուսուլմանների հետ և հրամայեց տաճարականներին և խնամակալներին ալ-Քամիլի հետ հաշտություն պահպանել: Այսպիսով, ամեն ինչ կարգավորվում է և պապը նրան ճանաչում է Երուսաղեմի թագավոր և ազատում նրան բանադրանքից: Ավելի ուշ Ֆրիդրիխ 2-րդն իր որդուն՝ Կոնրադին, դարձնում է Երուսաղեմի թագավոր:
 
Խաչակրաց 6-րդ արշավանքի արդյունքը` Երուսաղեմի խաղաղ ճանապարհով նվաճումը, երկարատև չեղավ: Ֆրիդրիխ 2-րդի` Եվրոպա գնալուց հետո, նրա արևելյան տիրույթներում խռավություններ ծագեցին սենյորների միջև: Շատերը չէին ուզում ենթարկվել Հոհենշթաուֆենին, ուստի կայսրը կրկին երկարատև պայքարի մեջ մտավ հոգևորականության հետ: Պապականությունը կրկին նրան մեկուսացրեց:
 
Գրիգորիոս 9-րդը վերսկսեց արշավանքների գաղափարախոսության քարոզչությունը: Այս անգամ ևս արշավանքը պետք է ծառայեր պապականության համար որպես զենք` Ֆրիդրիխ 2-րդի դեմ պայքարում, ինչպես նաև պապերի գանձարանը լցնելու համար: Ֆրիդրիխ 2-րդը հակադրվում էր պապին` նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հարցում: 1239 թ-ին,երբ Եգիպտոսի հետ տասնամյա հաշտության ժամկետը լրացավ, որոշ ուժեր հավաքվեցին Լիոնում: Գրիգորիոս 9-րդը հայտարարեց, որ արշավանքի նպատակը այլևս Երուսաղեմը չէ, այլ նրանք պետք է օգնության հասնեն Լատինական կայսրությանը:
Երուսաղեմի թագավորության անկումը: Մի շարք անհաջաղությունները, ինչպես նաև նոր ձեռքբերումենրի ձգտումները ստիպեցին խաչակիրներին հետևել Տաճարականների խորհրդին և դաշինքի մեջ մտնել Սիրիայի հետ` ընդդեմ Եգիպտոսի: Սակայն դաշնային բանակը Եգիպտոսի զորքի կողմից ջախջախվեց 1239 թ-ի նոյեմբերին Ասկալոնում: Այս ամենից հետո հակասությունները ավելի սրվեցին խաչակիրների շրջանում, ինչից հնարավորինս օգտվեց Եգիպտոսը: 1244 թ-ին սուլթան աս-Սալիհը 10000-անոց հեծելազորով մտավ Երուսաղեմ և վերջնականապես նվաճեց այն:
 
1245թ. Լիոնում եկեղեցական ժողովի ժամանակ Իննոկենտիոս 4-րդ պապը նոր խաչակրաց արշավանքի մասին հայտարարեց: Նա առաջարկեց հակամարտել Ֆրիդրիխ 2-րդի դեմ: Տիրոջ գերեզմանի համար պայքարելու երդումը հոգևորականները փոխարինեցին դավաճան կայսեր դեմ պայքարելու երդմամբ: Գյուղացիները հեռացել էին այս շարժումից: Մյուս կողմից, ասպետները նույնպես սկսեցին անիմաստ համարել այդ ապարդյուն պատերազմները արևելքի դեմ: Անգլիական բարոնները, որոնք ներկա էին Լիոնի ժողովի ժամանակ, բացահայտ կերպով դեմ արտահայտվեցին նոր արշավանքներին: Անգամ անգլիացի որոշ հոգևորականներ կասկածի տակ դրեցին արշավանքների անհրաժեշտությունը:
 
Խաչակրաց արշավանքի հանդեպ նման վերաբերմունք դրսևորվեց ոչ միայն Անգլիայում: Հատկապես արշավանքի ծախսերի պատրվակով գումարների անդադար հավաքումը համատարած դժգոհություն էր առաջացրել: Մեծ դեր խաղացին նաև արշավանքների անհաջողությունները : Շատերը, ովքեր կարծում էին, որ դեպի Արևելք արշավանքները ուղղվում են <<աստվածային կանչով>> հիաստափություն էին ապրում: Երբ Իննոկենտիոս 4-րդը հասավ իր ուզածին և 1248թ. ասպետներին դուրս բերեց նոր սրբազան պատերազմի` 7-րդ խաչակրաց արշավանքի կազմակերպմանը, դրան մասնակցեցին բավականին փոքրաքանակ սենյորներ: Վերջիններս հիմնականում Ֆրանսիայից էին և մասամբ` Անգլիայից: Ավելին, ֆրանսիացիները միացան արշավանքին իրենց թագավոր Լյուդովիկոս 9-րդի ճնշման տակ, որն էլ գլխավորեց նոր պատերազմը:
 
=== Այլ արշավաանքներ ===
 
Խաչակրաց 7-րդ արշավանքը կրկնեց 5-րդի ուղղվածությունը` նրա անմիջական նպատակը Եգիպտոսն էր: Լյուդովիկոս 9-րդի նրա արշավանքը նախորդների համեմատ բավականին կազմակերպված էր: Նա ժամանակին լուծեց նավատորմի հարցերը, կարողացավ ստանալ բավականին գումար արշավանքի համար: Լյուդովիկոսը և նրա շրջապատը արշավանքի ուղղությունը որոշեցին Կիպրոսում երկար մնալու ընթացքում: Ֆրիդրիխ 2-րդը նոր արշավանքի մասին զգուշացրեց Եգիպտոսի սուլթան աս-Սալիհին: Նրան կրկին մեղադրեցին քրիստոնեական եկեղեցուն դավաճանելու մեջ: Սակայն հազարավոր առևտրականները, որոնք ամեն օր Ալեքսանդրիայից գալիս էին Ջենովա, տեսնում էին արշավանքի նախապատրաստությունները: Սա ընդամենը դիվանագիտական քայլ էր Ֆրիդրիխի կողմից: Հավանաբար, նա փորձում էր նաև Լյուդովիկոսին հասկացնել, որպեսզի վերջինս հետևողական լինի: Այլ կերպ ասած, նա ֆրանսիական թագավորին փորձում էր հանգեցնել նրան, ինչ ինքը արեց և հարաբերություններ հաստատեց սուլթան աս-Սալիհի և ալ-Քամիլի հետ: Լյուդովիկոս 9-րդը դարձել էր եկեղեցու ձեռքին զենք իրենց ունիվերսալիստական-թեոկրատական պլանների իրագործման ճանապարհին: Այսպես թե այնպես, ֆրանսիացի թագավորը փորձեց բախումներ առաջացնել Եգիպտոսի և Սիրիայի միջև,անգամ նրանց դեմ գործելու համար փորձեց կապեր հաստատել մոնղոների հետ: Այս եղանակով նա փորձում էր կոնսոլիդացնել խաչակրաց տիրույթների բեկորները: Իր այս քայլերը, հավանաբար, համաձայնեցված էին պապի հետ: Ձգտելով համոզել մոնղոլներին ընդունել քրիստոնեություն, Լյուդովիկոսը պապի պես փորձում էր դա ուղղել մուսուլմանների և Նիկեական կայսրության դեմ:
 
Սակայն ֆրանսիացի արքայի դիվանագիտությունը ավազի վրա էր կառուցված: Դա պարզ դարձավ այն ժամանակ, երբ նրա մարդիկ հասան նշանակված վայրը`մոնղոլների հետ բանակցելու համար և տեսան, վերջիններս ոչ-միայն չեն պատրաստվում քրիստոնեություն ընդունել, այլև պահանջեցին հնազանդվել իրենց: Այս պահանջների մասին թագավորը իմացավ բավականին ուշ` 1251 թ-ին, երբ խաչակրաց արշավանքը արդեն տեղի էր ունեցել և կատարյալ անհաջող ավարտ ունեցել: Լյուդավիկոսը Պաղեստինում օգնական ուժեր էր սպասւմ, սակայն 1254թ. հեռացավ Ակրայից և վերադարձավ Ֆրանսիա:
 
Երուսաղեմի թագավոր, Կոնրադ 2-րդի որդի Կոնրադ 3-րդ Հոհենշթաուֆենին (1254-1268 թթ.) հաջորդում է Անտիոքի դքսի որդի Հյուգոն (1268-1284 թթ.): Վերջինիս 2 որդիները՝ Հովհաննեսը և Հենրին, իրար հաջորդելով, իշխում են մինչև 1291թ.:  
 
=== Թագավորության կործանումը ===
 
1250-ական թթ. սկսած խաչակիրների սիրիա-պաղեստինյան գաղութները, որոնցում ծավալվել էին սոցիալ-քաղաքական հակամարտություններ, անօգնական վիճակում էին Արևելքից իրենց հակառակորդների` սելջուկների, արաբների, մոնղոլենրի առջև: Մոնղոլները 1250-ական թթ. վերջերին ծանր պարտության մատնեցին Բաղդադի խալիֆայությանը, տիրեցին Սիրիայի ներքին շրջաններին: Սակայն խաչակիրների համար ամենամեծ վտանգը ներկայացնում էր Եգիպտոսը, որտեղ Մուազզամ Թուրան շահի սպանությունից հետո իշխանության եկավ մումլուքների դինաստիան: Մամլուքներին հաջողվեց կասեցնել մոնղոլների կողմից եկով վտանգը 1260թ. Այն Ջալուտի ճակատամարտում: Սուլթանական գվարդիայի հրամանատար Զահիր Ռուքն ադ-Դին Բեյբարս Բունդուկտարին նույն թվականին սուլթան դարձավ: Նա իրեն հպարտությամբ համարում էր երկրորդ Սալահ ադ-Դին: Գնալով իր հզոր նախորդի ուղով, նա միավորեց Եգիպտոսը և Սիրիան: Բեյբարսը ամրացրեց ամրոցները, լրացրեց զինամթերքի պաշարները, ստեղծեց մեծ նավատորմ: Այս ամենից հետո նա իր հայացքն ուղղեց ֆրանկների վրա: Որոշվել էր մեկընդմիշտ կործանել նրանց տիրույթները Պաղեստինում և Սիրիայում: 1265թ. նվաճեց Կեսարիան և Արսուֆը , 1268թ.` Յաֆֆան,իսկ դրանից երկու ամիս անց` մայիսին, նաև Անտիոքը,որը խաչակիրների քաղաքներից ամենահարուստն էր: 1291-1292թ. ընկավ Երուսաղեմի թագավորությունը: Խաչակիրների իշխանությունը արևելյան միջերկրածովյանում ակնհայտորեն մոտեցել էր իր ավարտին:
 
Այսպիսով, ավարտվեց Երուսաղեմի թագավորությունը կործանվեց:Հետագայում Հռոմը խաչակիրների միջոցով Արևելյան Եվրոպայի սլավոնական երկրները՝ Լեհաստանը և Չեխիան ենթարկեց իր գերիշխանությանը: Բայց խաչակրաց արշավանքներին մասնակցող երկրների թիվը հետզհետե կրճատվեց: Հռոմեական կաթոլիկ եկեղեցին ամբողջ գաղափարախոսությամբ հեղիանակազրկվեց: Այդ էր պատճառը, որ 15-րդ դարից սկսած՝ Եվրոպայում սկսվեց Վերածնունդը, Ռեֆորմացիան: Բողոքական եկեղեցիների առաջացմանը Հռոմը փորձում էր հակադրել ինկվիզիցիայով ու նոր խաչակրաց արշավանքներով, սակայն ապարդյուն: Ամերիկա աշխարհամասի հայտնագործումից հետո Եվրոպան վերջնականապես հեռացավ Պապերի ազդեցությունից:
 
== Աղբյուրներ ==
 
* Տեր-Պետրոսյան Լ., Խաչակիրները և հայերը, Երևան 2005
* Հովհաննիսյան Ն., Արաբական երկրների պատմություն, հ.1, Երևան 2003
* Заборов М., Введение в историографию крестовых походов, Москва 1967
* Заборов М., Крестоносцы на Востоке, Москва 1980
* Мишо Ж. Ф., Историх походов, Москва 2001
* Васильев А. История средних веков, Москва 1993
* Мишо Ж. Ф. Историх походов, Москва 2001
* Успенский Ф., История крестовых походов, Санкт-Петербург,2001
* Семенова Л., Салах ад-Дин и мамлюки, Москва 1966
* Босворт К. Мусульманские династии, Москва 1971
* Lane-Pool S. The History of Egypt in the Middle Ages, London 1901
* Donald S. Detwiler, Germany: A Short History (Southern Illinois University Press, 1999)
* Steven Runciman A History of the Crusades, Vol. III: The Kingdom of Acre and the Later Crusades
 
{{Քրիստոնյա պետությունները Մերձավոր Արևելքում Միջնադարում}}