«Ծովային քարադր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Taxobox | name =Ծովային քարադր | image file =Kentish Plover.jpg | image descr =Charadrius alexandrinus | image2 file = | image2_caption = | regnum =Կենդանի...»:
 
No edit summary
Տող 20.
'''Ծովային քարադր''' ({{lang-lat|Charadrius alexandrinus}}), քարադրների ընտանիքի թռչուն: Բնադրող֊չվող է, քիչ տարածված: Մարմնի երկարությունը 15-17սմ է, թևերի բացվածքը՝ 42-45 սմ, [[կենդանի]] զանգվածը՝ 38-47,5 գ: Փետրածածկը բաց գույնի է, ոտքերը՝ սևավուն: Բնադրման շրջանում արուի գագաթի միջին մասը, ծոծրակը դարչնագույն են՝ փոփոխական շիկակարմրավուն երանգով, հոնքը՝ սպիտակ, գագաթի առջևի մասի սևը չի հասնում սև ակնաշերտին, կրծքի կողքերը սև բծով են: Էգի գագաթը, թիկնոցը միատարր դարչնագույն են, գագաթի առջևի մասը, ակնաշերտը և կրծքի կողքերի բծերը՝ մուգ դարչնագույն: Չափազանց շարժուն, բավական զգույշ թռչուն է:
== Բնակման վայր ==
Բնակվում է ձկնաբուծ. լճակներում, լճափերին, մանրաքարոտ գետափերին: [[1986]]-[[1994]] թվկաններին [[Արարատյան դաշտ]]ի ճահճուտներում ու լճափերին կատարված յուրաքանչյուր հաշվառման արդյունքում՝ 8 կմ տարածության վրա գրանցվել է 1-10, առանձին դեպքերում՝ 24-35 [[թռչուն]]: Սնվում է անողնաշարավորներով: Գարնանային ամենավաղ վերադարձը մարտի 2-րդ տասնօրյակի վերջին է: Բնադրում է չոր, աղքատիկ կիսաանապատային բուսականու¬ թյանբուսականության պայմաններում: Հաճախ ոչ մեծ բնադրագաղութներ է կազմում այլ քարադրների և ջրածիծառների հետ համատեղ:
== Բույն ==
Բույնը ոչ խորը փոսիկ է (տրամագիծը՝ 80-90 մմ)՝ ցամքարը՝ չոր ջրային բույսերից (կամ առանց ցամքարի): Բնադրում է գետնին: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 3-րդ տասնօրյակից [[հուլիսի 1]]-ին կեսը: Դևում է 31 մմ տրամագծով, բաց կանաչավուն-դարչնագույն՝ մուգ դարչնագույն և բաց կապտամանուշակագույն պտերով 3 ձու: Երիտասարդ, ձմեռային թարմ փետրածածկով անհատները հասուն թռչունների խմբերում հանդիպում են [[սեպտեմբեր]]ի ընթացքում: Թխսակալման ժամանակ վտանգի դեպքում աշխատում է թաղվել բնի մեջ և հնարավորին չափ մնալ անշարժ, վտանգի անխուսափելիության դեպքում, բույնը փրկելու նպատակով, անաղմուկ, գաղտագողի դուրս է սողում բնից, կռացած ու մանրաքայլ, թևերը քարշ տալով անցնում է որոշակի տարածություն և իր վրա հրավիրում վտանգը: Պաշտպանական ճիչերը սրնգի զրնգուն հնչյուններ են հիշեցնում: