«Էոզինոֆիլային գրանուլոցիտներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Էոզինոֆիլային գրանուլոցիտներ'''(սեգմենտակորիզային էոզինոֆիլներ, էոզինոֆիլային լեյկոցիտներ)՝ ա...»:
 
No edit summary
Տող 1.
'''Էոզինոֆիլային գրանուլոցիտներ'''(սեգմենտակորիզային էոզինոֆիլներ, էոզինոֆիլային լեյկոցիտներ)՝ արյան գրանուլոցիտար [[լեյկոցիտ]]ների տարատեսակ են և [[իմուն համակարգ]]ի բաղադրիչներից մեկը, որոնք պատասխանատու են
բազմաբջջային [[պարազիտ]]ների և որոշ [[ինֆեկցիա]]ների դեմ պայքարի համար: [[Պարարտ բջիջ]]ների հետ միասին նրանք կարգավորում են [[ալերգիա]]ների հետ ասոցացված մի շարք պրոցեսներ:
Նրանց անվանումը պայմանավորված է այն փաստով, որ Ռոմանովսկու մեթոդով ներկման ժամանակ ինտենսիվորեն ներկվում է էոզին թթվային ներկով և չի ներկվում հիմնական ներկերով, ի տարբերություն բազոֆիլների[[բազոֆիլ]]ների(ներկվում են միայն հիմնային ներկերով) և նեյտրոֆիլների[[նեյտրոֆիլ]]ների(կլանում են ներկերի երկու տեսակները): Էոզինոֆիլների մեկ այլ տարբերակիչ նշան է հանդիսանում երկբլթային կորիզը(նեյտրոֆիլների մոտ այն ունի 4-5 բիլթ, իսկ բազոֆիլների կորիզը սեգմենտավորված չէ):
Էոզինոֆիլները ունակ են ակտիվ ամեոբանման շարժման, էքստրավազացիայի(անցում արյունատար անոթների պատերի սահմաններից դուրս)և քեմոտաքսիսի[[քեմոտաքսիս]]ի(գերազանցապես դեպի բորբոքման օջախի կամ վնասված հյուսվածքի ուղղությամբ շարժում):
Էոզինոֆիլները, ինչպես և նեյտրոֆիլները, ունակ են ֆագոզիտոզի, բայց հանդիսանում են միկրոֆագեր, քանզի ի տարբերություն մակրոֆագերի, կարող են կլանել միայն համեմատաբար փոքր օտար մասնիկները կամ բջիջները: Սակայն այն չի հանդիսանում «դասական» [[մակրոֆագ]], քանի որ ֆագոզիտոզը[[ֆագոզիտոզ]]ը նրա հիմնական ֆունկցիան չէ: Նրանց հիմնական դերը Ig E սպոցիֆիկ Fc-ռեցեպտորների էքսպրեսիան է: Ֆիզիոլոգիորեն դա արտահայտվում է էոզինոֆիլների ոչ թե ֆագոցիտար, այլ հզոր ցիտոտոքսիկ հատկություններով, ինչպես նաև հակապարազիտար իմունիտետում[[իմունիտետ]]ում նրանց ակտիվ մասնակցությամբ:
Էոզինոֆիլները նաև ունակ են կլանել և կապել [[հիստամին]]ը և ալերգիայի ու բորբոքման մի շարք այլ [[մեդիատորներ]]: Նրանք օժտված են նաև անհրաժեշտության դեպքում այդ նյութերը ձերբազատելու հատկությամբ, ինչպես բազոֆիլները: Այսինքն կարող են ունենալ ինչպես պրոալերգիկ, այնպես էլ պաշտպանական հակալերգիկ դեր:
Առողջ մարդու լեյկոցիտների կազմում էոզինոֆիլները կազմում են 2-5%(1միկրոլիտրում հաշվվում է մոտ 120-350էոզինոֆիլ): Նրանց տոկոսային պարունակությունը մեծանում է ալերգիկ հիվանդությունների ժամանակ: Արյան մեջ էոզինոֆիլների քանակի ավելացումը կոչվում է [[էոզինոֆիլիա]], իսկ նվազումը՝ էոզինոպենիա: