«Տեքստիլ արդյունաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր, փոխարինվեց: ։ճ → ։ Ճ, ։Հ → ։ Հ
Տող 2.
 
== Տեքստիլ արդյունաբերությունը Ռուսաստանում ==
[[Ռուսաստան]]ում տեքստիլ արդյունանաբերության մշակող արդյունաբերության հիմնական ճյուղերից էր։ 1913-ին այն թողարկում էր արդյունաբերության ամբողջ արտադրանքի 20,5% և սպառման առարկաների մոտ 32%֊ը։ Սակայն [[Առաջին համաշխարհային պատերազմ|առաջին համաշխարհային]] և քաղաքացիական պատերազմների տարիներին արտադրության ծավալը մեծապես կրճատվեց։ Հին ձեռնարկությունների գործարկումը և նորերի կառուցումն սկսվեց սովետական կարգերի հաստատումից հետո։ 1926-1927 թվականներին շարք մտան [[Լուկաշին Սարգիս|Լուկաշին]]ի անվան, «Պիոներ» (Վլադիմիրի մարզ), Ֆ․ է․ Ձերժինսկու անվան գործվածքային ֆաբրիկաները Լենինգրադում, «Կրասնայա տալկա» մանածագործականը՝ Իվանովոյում։ 1-ին [[հնգամյակ]]ի [[տարի]]ներին շահագործման հանձնվեցին բամբակագործական 13, վուշի 3, բրդի 4 և մի քանի այլ ձեռնարկություններ, 2-րդ հնգամյակում՝ [[Տաշքենդ]]ի ու [[Բառնաուլ]]ի բամբակագործական, [[Դուշանբե]]ի տեքստիլ, [[Սմոլենսկ]]ի, Օրշայի վուշի կոմբինատների առաջին հերթերը ևն։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին տեքստիլ արտադրության ստեղծվեց Միջին Ասիայի և Անդրկովկասի հանրապետություններում, առաջացավ նոր ենթաճյուղ՝ գործվածքի տիպի ոչ-գործվածքային կտորեղենի արտադրություն։ Հայրենական մեծ [[պատերազմի տարիներ]]ին [[ԽՍՀՄ]] ժամանակավոր օկուպացված տարածքում տեքստիլ արդյունաբերույան մեծ [[վնաս]]ներ կրեց, շատ ձեռնարկություններ ավերվեցին։ Արդեն 4-րդ հնգամյակի տարիներին տեքստիլ արդյունաբերությունը լրիվ վերականգնվեց և արտադրանքի թողարկմամբ գերազանցեց մինչպատերազմյան [[մակարդակ]]ը, բոլոր ճյուղերը զարգացան բարձր տեմպերով։ Կառուցվել են բամբակյա ([[Կամիշին]]ում, [[Էնգելս]]ում, [[Խերսոն]]ում ևն), բրդյա ([[Մինսկ]]ում, [[Բրյանսկոլմ]], [[Իվանովո]]յում և այլն), մետաքսյա ([[Կրասնոյարսկ]]ում, [[Նարո-Ֆոմինսկ]]ում, [[Կալինին]]ում և այլն), վուշե գործվածքների ([[ժիտոմիր]]ում, [[Ռովնո]]յում, [[Բրեժնև]]ում, [[Պանևեժիս]]ում), տրիկոտաժի (Չեբոկսարիում, Ուֆայում, Պինսկում ևն) արդյունաբերության նոր [[ձեռնարկություն]]ներ։ճյուղումներ։ Ճյուղում ներդրվում են մանողկծկող, բարձրարտադրողական գզող ու պնևմատիկ, մեխանիկական մանող մեքենաներ, գործող անմաքոք հաստոցներ։ Տեքստիլ արդյունաբերությունը [[արագ]] է զարգանում նաև սոցիալիստական մյուս երկրներում։
 
== Տեքստիլ արդյունաբերությունը ԳԴՀ-ում ==
1981 թվականին ԳԴՀ-ում արտադրվել է բամբակյա գործվածք՝ 0,5 մլրդ մ<sup>2</sup>, բրդյա՝ 10,7 մլն մ<sup>2</sup>, մետաքսյա՝ 120 մլն մ<sup>2</sup>, [[Լեհաստան]]ում՝ համապատասխանաբար 0,8, 160 և 161, Ռումինիայում՝ 0,7, 95 և 112, [[Չեխոսլովակիա]]յում՝ 0,693 և 101։ Կապիտալիստական երկրներից տեքստիլ արդյունաբերությունը առավել բարձր մակարդակ ունի [[ԱՄՆ]]-ում, Ճապոնայում, [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, ԳՖՀ-ում և [[Իտալիա]]յում։ Նախահեղափոխական [[Հայաստան]]ում հագուստի [[արտադրություն]]ը կրում էր տնայնագործական բնույթ։ Հատուկ տեղ էր գրավում գորգագործությունը։Հայաստանըգորգագործությունը։ Հայաստանը հայտնի էր ձեռագործ բարձրորակ գորգերով, որոնք մեծ պահանջարկ ունեին տեղական ու միջազգային շուկաներում։ 1912 թվականին Երևանի նահանգի 574 գյուղերում տնային գորգագործությամբ զբաղվում էին մոտ 7 հազար մարդ։ Կար նաև մետաքսաթելի տնայնագործական մոտ 25, թաղեգործական 17 ձեռնարկություն, բամբակազտիչ 330 մանր «գործարան», 35 ներկատուն։ 1917-1920թբվականներին տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունները գրեթե լրիվ քայքայվեցին։
 
{{ՀՍՀ}}