«Գրիգոր Օտյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (2), → (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Grigor-Otyan.jpg|մինի|աջից]]
'''Գրիգոր Պողոսի Օտյան''' (1834, [[Կ.Պոլիս]] - 1887, [[Փարիզ]]), օսմանահայ հասարակական քաղաքական գործիչ, հրապարակախոս։ Ստացել է իր ժամանակի համար փայլուն կրթություն՝ սկզբում ուսանելով Կ.պոլսում, այնուհետև՝ Փարիզում։ Եղել է 1848թ. ֆրանսիական բուժուական հեղափոխության ականատեսը, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա գաղափարական ձևավորման վրա։ 1851թ. վերադարձել է Կ.Պոլիս։ Եղել է սահմանադրական շարժման ղեկավարներից, մասնակցել [[Ազգային սահմանադրություն|Ազգային սահմանադրության]] մշակմանը։ 1875թ. օգնել է [[Միհդատ փաշա]]յին մշակելու Օսմանյան կայսրության սահմանադրությունը։ 1878թ. [[Բեռլինի կոնգրես]]ի նախօրյակին [[Կ.Պոլսի հայոց պատրիարքարան]]ի հանձնարարությամբ մշակել է [[Արևմտյան Հայաստան]]ի բարենորոգումների ծրագրի նախագիծ («Ծրագիր կազմակերպական կանոնագրի օսմանյան Հայաստանի»)։ [[Աբդուլ Համիդ Բ|Աբդուլ Համիդ]]ի կողմից օսմանյան սահմանադրության գործողությունը դադարեցնելուց հետո և դրան հաջորդած հալածանքների պայմաններում Օտյանը 1880թ. ստիպված մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը։
== Կենսագրություն ==
Գրիգոր Օտյանը ծնվել է [[1834]] թվականի [[դեկտեմբերի 9]]-ին, [[Կ.Պոլիս|Կ.Պոլսում]],[[Սկյուտար]]ում: Հինգ տարեկանից սովորել է հոր՝ [[Պողոս Օտյան]]ի հիմնած տնային դպրոցում: Առաջին ուսուցիչը եղել է [[Գաբրիել Պարտիզպանյան]]ը: Տասնչորս- տասնհինգ տարեկանում դասախոսություններ է լսել [[Փարիզ]]ում, իսկ տասնվեց տարեկանից սկսել է թարգմանություններ անել ֆրանսերենից հայերեն՝ թարգմանելով [[Լամարթինի]], [[Վ.Հյուգոյ]]ի բանաստեղծությունները(վերջինիս հետ եղել է մտերիմ): Գր Օտյանը հատուկ ուշադրություն է դարձրել գիտությանը, ազգային-ազատագրությանը և ազգային ինքնագիտակցության զարթոնքին: [[1851]] թվականին Կ.Պոլսում լույս է տեսնում նրա <<[[Առաջարկություն աշխարհաբար լեզվի վրա]]>>աշխատությունը, որտեղ Օտյանը պաշտպամում է աշխարհաբարի մշակումն ու տարածումը: [[1857]] թվականին Ազգային ժողովի հանձնարարությամբ մասնակցում է [[Թուրքիա]]յում ապրող հայերի ներքին գործերի կանոնադրության մշակմանը: Օտյանը, [[Պալյան]]ը, Ռուսինյանը և Սերվիչյանը ստեղծում են մի կանոնադրություն, որը հետո կոչվեց ազգային սահմանադրություն, բաըց ընդունվեց միայն [[1863]] թվականի [[մայիսի 17]]-ին, իսկ նույն թվականի [[սեպտեմբերի 20]]-ին գումարվեց առային նիստը: [[1862]] թվականին Օտյանի օժանդակությամբ [[Հ.Սերվիչյան]]ը, [[Ն. Ռուսինյան]]ը, [[Գր.Աղաթոն]]ը, [[Տ. Չուխաջյան]]ը ու [[Գ. Երանյան]]ը հիմնում են <<Հայ երաժշտական ընկերությունը>>՝ <<Քնար հայկական>> շաբաթաթերթով, որտեղ [[Մկրտիչ Պեշիկթաշլյան]]ը հրատարակում է իր հայտնի<<Եղբայր ենք մենք>>բանաստեղծությունը: Օտյանը աջակցում է նաև [[Զեյթուն]]ի հերոսական ապստամբության ղեկավարներին:[[1864]]-[[1867]] թվականներին կառավարությունը մեկուսացնում է Գր.Օտյանին՝ ուղարկելով [[Բուլղարիայ]]ի [[Ռուսճուգ]] քաղաքը: [[1867]] թվականի հետ է կանչվում:[[1869]] թվականին Օտյանը ուղևորվում է Եվրոպա՝ [[Ֆրանսիա]], [[Գերմանիա]]: Վերադառնալով՝ նվիրվում է օսմանյան սահմանադրության կայացմանը: [[1878]] թվականին կրկին մեկնում է [[Եվրոպա]], սակայն վերադառնում է և հիվանդանում: Օտյանի հետապնդումները սկսվում են [[Աբդուլ Համիդ]]ի գահակալությամբ: [[1880]] թվականին Օտյանը բարեկամների խորհրդով և [[Գ. Սամանճյան]]ի աջակցությամբ գաղտնի հեռանում է Պոլսից և հաստատվում Փարիզում: Իր կյանքի վերջին տարինեը նվիրում է գրականությանը: 1885 թվականին սրվում են հիվանդությունները՝ հոդացավ, շնչառության դժվարություն, սրտի և երիկամների հիվանդություն: [[1887]] թվականի [[օգոստոսի 15]]-ի գիշերը 53 տարեկանում մահանում է Գրիգոր Օտյանը:
== Աղբյուրներ ==
<ref>Մանկավարժ ամսագիր12, 1990 թ.</ref> <ref>Մ. Չերազ, Կենսագրական մյուզիոններ, Գրիգոր Օտյան, պարիս, 1929 թ.</ref> <ref>Մ. Կազմարարյան, Գրիգոր Օտյանի գոհարները, Կ.Պոլիս, 1931թ.</ref>
{{Տես|Օտյաններ}}