«Քննարկում:Ադրբեջանցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
::::::::Ողջույն [[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]], դեռևս Ապրիլ ամսին գրել եմ այստեղ ու ոչ մեկը չի արձագանքել, այդ թվում նաև դու, որ թվում է, թե այս հոդվածից ամենադժգոհն ես: Քարտեզը, որից դժգոհում ես, ճիշտ է: Այդ քարտեզի հեղինակը ես չեմ, ու չգիտեմ էլ թե ով է, բայց այդ քարտեզը իր տարբեր ձևավորումներով կա Վիքիի գրեթե բոլոր լեզուներով էջերում, այսինքն հայերեն Վիքիում որևէ բան փոխելով խնդիրը չի լուծվի, քանի որ համարյա ամեն հայ գիտի ռուսերեն ու անգլերեն ու նա այդ ինֆորմացիան կարող է այդ լեզուներից ստանալ: Բանն այն է որ հայ ընթերցողը պիտի հնարավորություն ունենա տեղյակ լինել թե աշխարհում իր, ու իր խնդիների մասին ինչ են գրում մյուս լեզուներով: Մեր խնդիրներից մեկ էլ Ադրբեջան արհեստական պետությունն ու իր արհեստածին ազգի մասին միֆը հայերեն ներկայացնելն է: Իրենց մասին բազմաթիվ ինֆորմացիա կա ինտերներտում ու այդ թվում Վիքիում, այդ ինֆո-ի դեմ պայքարելու համար պետք է եղած ինֆոն հնարավորինս մեկնաբանվի ու մատուցի հայերեն լեզվով, այլ ոչ թե կաղապարված բաներ գրել ու հայտարարել «Սաղ սութա» ու հենց ընենց վերցնել ջնջել, փաստը մնում է փաստ որ այդ մարդիկ կան ապրում են ու իրենց համարում են Ադրբեջանցի: Որպեսզի հայ ընթերցողը տարակուսանքի մեջ չընկնի, թե ինչու մյուս լեզուներով բնակչության մի թիվ է նշվում սփռման մի քարտեզով, իսկ հայերենում մի այլ թիվ է այլ քարտեզով(կամ առանց քարտեզ) , ես դեռևս 3 տարի առաջ վերցրել եմ այդ քարտեզը իր մնացած աղբյուրներով ու ներկայացրել եմ հայերեն լեզվով իր համապատասխան բացատրությունով հանդերձ: Քարտեզի տակ գրել եմ ադրբեջանցիների բնակեցման ''ենթադրյալ'' տարածք, այսինքն ենթարդրվում է թե ապրում են, այսինքն հստակ չի , այսինքն կասկածելի է: Հոդվածի տեքստը կարդալիս կտեսնես, թե այդ մարդկանց ադրբեջանցի համարելու փաստը ինչ քաղաքական շարժառիթ ունի, հստակ գրել եմ, մանրամասն ներկայացված է, թե երբ ու ինչ պայմաններում են այդ ժողովրդին սկսել արդբեջանցի համարել: Բնակչության թվաքանակը հենց սկզբից էլ օտարալեզու Վիքիներում հստակ պարզ չի, ես էլ նույն թվերը նույն աղբյուրներով այստեղ եմ գրել, քանի որ ,նորից եմ կրկնում, հայ ընթերցողը պետք է իմանա այս ամեն խաբեության մասին հենց հայերենով, թիվ ջնջելով ու մեզ հաճելի որևէ թիվ գրելով խնդիրը չես լուծի, առավելևս որ Ցեէռուի սայթից էլ հղում կա: Դրա համար հարկավոր է նաև հոդվածը կարդալ , որտեղ գրված է «''Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող թուրքալեզու ժողովուրդին ադրբեջանցիներ համարելը քաղաքական դիրքորոշում է։''» ու մի այլ տեղ էլ գրել եմ որ՝ «''Ադրբեջանում ադրբեջանցի անվանումով որպես առանձին էթնիկ խումբ և ազգություն դեռ հստակ ձևավորված չի''», թե հիմա կգրես 22-27 միլիոն թե 7-12 միլիոն բան չի փոխվի, կասկածելի թիվ է կասկածելի աղբյուրներից ու քաղաքական խաղերի արդյունք է: Վստահ եմ այս ամենը կարդալ ու հետևութուն անելը քեզ համար դժվար չէր, ուղղակի միայն նկարներին նայելը ու մարդկանց մեղադրելը ճիշտ չի:
'''Նույն''' բանը տեսնում եմ ահա [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%B8%D5%AB%D5%A4_%D5%BC%D5%A1%D5%BD%D5%A1&action=history Այստեղ], բավականին երկար բանավեճ ենք ունեցել մյուս մասնակիցների հետ ու որոշել հոդվածը թողնել այդ տեսքով, ու դու առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու փոխել ես հոդվածը: Խնդրում եմ հարգանք ունենաս մյուս մասնակիցների հանդեպ: Այսուհետև եթե որևէ հոդվածում ինչ-որ բանի հետ համաձայն չես ու եթե այդ հոդվածի այդ մասը ես եմ գրել, ուրեմն անձամբ ինձ գրիր( հոդվածի պատմության բաժնում պարզ երևում է ով ինչ է գրել):<br />
Իմիջիայլոց, կարծում եմ ռուսերեն գիտես, այդ նույն նախանձախնդրությամբ կարող ես ռուսերեն Վիքիում [https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D1%86%D1%8B Ադրբեջանցիների] մասին հոդվածում ճշգրտումներ կատարել ու վիճաբանել: Հարգանքներով—-[[Մասնակից:Areguni|Areguni]] ([[Մասնակցի քննարկում:Areguni|քննարկում]]) 20:35, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)
:Բարև, [[Մասնակից:Areguni|հարգելի Արեգունի]]: Ես այդքան էլ ճիշտ չեմ համարում քո այն դիտարկումը, որ Գարդմանահայը միակ դեմ մարդն է այս հոդվածին: Նախ՝ լինելով հարևաններ՝ մենք շատ քիչ բան գիտենք Ադրբեջանի մասին: Ուստի շատ խմբագիրներ կարող են դեմ լինելով հանդերձ՝ որևէ փաստարկ կամ հիմք չունենան հակառակվելու: Բանն այն է, որ նույնիսկ Ադրբեջանում ապրած հայերը չեն կարող հստակ արտահայտվել այդ հարցի շուրջ: Դա հասու է միայն եզակի պատմաբանների ու թուրքագետների: Բացի այդ, վիքիպեդիան այն հարթակն է, որը չարժի անձնավորել, դա հանգեցնում է հիմնականում վատ հանգամանքների: Առհասարակ էական չէ, թե ով ինչ դժգոհություն ունի, կարևորը այն է, թե ինչքանով է այդ դժգոհութունը տեղին կամ ավելորրդ, լուծելի կամ քննարկման առարկա: Հոդվածի պարունակության համար՝ այո, շատ արդարացի բաներ կան գրված, ես համաձայն եմ, վատ աշխատանք չէ: Ամեն մարդ չէ, որ կարող էր հանձն առնել այսպիսի գործ անելու: Դա այդ տեսանկյունից գովելի է ու խրախուսական: Նկատեցի, որ գարդմանահայի հիմնական դժգոհությունը թվաքանակի հետ էր կապված ու քարտեզի: Թվաքանակի մասին մանրամասն գրել եմ սույն քննարկման մեջ՝ առանձին վերնագրով, իսկ տարածքի՝ [https://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4:%D5%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D4%BB%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80 այստեղ], ու կարծես թե թեման փակվել է: Մնում է քարտեզի հարցը: Ես չգիտեմ, թե որտեղից ու ինչ ճշտությամբ է այն վերցված, բայց կարող եմ հավելել, որ քրդերի տարածումը քիչ է, նրանք ավելի մոտ են Ուրմիո լճին, քան քարտեզում է: Բացի այդ, եթե Ռ տառով նշված է ռուսնեի գյուղերը կովկասյան Ադրբեջանում, ուրեմն նույն տրամաբանությամբ էլ Հ տառով կարելի էր նշել հայկական բնակավայրերը Իրանում: Քարտեզի թերություններից է այն, որ Թալիշստանի արևելքում անհատ գույնով է ներկված, որը ոչինչ չի ասում: Բացի այդ, ներբեռնված նկարը ունի հղում, որը տանում է Վրաստանի էթնիկ քարտեզ, իսկ այդ 2 քարտեզների՝ այս մեծի ու Վրաստանի, էթնիկ սահմանները չեն համընկնում: Քարտեզը քարտեզով, բայց հոդվածում այլ հարցեր էլ կան, որ անճշտություններ ու թերություններ ունեն, դեռ կնայեմ: Եվ վերջում, կրկնվեմ՝ ոչ ես, ոչ դու, ոչ էլ գարդմանահայը, չենք կարող հարյուր տոկոսանոց բան գրել: Մենք մասնագետը չենք: Ու ամեն դիտարկում ու քննարկում անում ենք ոչ մասնագետի, ավելի կոնկրետ՝ հայ մարդու աչքերով: Ուստի կա նուրբ զգացմունքների պահ: Հոդվածի համար շնորհակալություն, խորհուրդ կտայի կարդայիր այս քննարկման էջը: Հարգանքներով՝ --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 21:36, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)
::Հայկ ջան ի՞նչ է նշանակում հոդվածին դեմ լինել, պարզ է որ սա գիտական հոդված չէ ու միշտ էլ ճշտումների կարիք կունենա: Քարտեզը հիմար քարտեզ է, անիմաստ աղբյուրներով, ես ընդամնեը էդ քարտեզը վերցրել եմ ու հայերեն տակը գրել եմ. հիմար քարտեզ, բայց քանի որ սա հանրագիտարան է այլ ոչ թե ֆորում ուղղակի կիրթ ձևով եմ գրել, նույնիսկ իմաստ չեմ տեսնում այդ հղումների վրա ժամանակ ծախսել, բոլորովին այլ բան է ձևակերպումը, որը կարելի է քննարկել: Եթե դու կամ որևէ մի այլ մասնակից իմ գրածին դեմ եք, քննարկեք ինձ հետ խնդրեմ, ընդհանուր հոդվածը կարդալիս պարզ է դառնում որ գործ ունենք խաբեության հետ, իսկ եթե առանձին-առանձին թվերին կամ նկարներին նայես ուրիշ կարծիք կկազմվի: Հոդվածը գրելիս ես օգտվել եմ անգլ ու ռուս լեզուների Վիքիներից ու մի դպրոցական դասագրքից: Այդ նույն հայ մարդու հուզական պահը իմ մոտ էլ կա, բայց դե պիտի սառը դատենք նայելով թե թեկուզ հենց այդ երկու Վիքիներում ինչ է կատարվում՝ կեղծարարություն, սուտ, հնարովի բաներ, անիմաստ քարոզչություն: Ստիպված ենք այդ ամենի հետ հաշվի նստել ու պայքարել այդ ինֆոյի դեմ: Ի՞նչ նկատի ունես մենք շատ քիչ բան գիտենք Ադրբեջանի մասին ասելով, ամեն ինչն էլ գիտենք ու որևէ գաղտնիք չկա այստեղ: Կեղծում են իրենց պատմությունը, կեղծում են նաև մեր իսկ պատմությունը, գողանում ու ոչնչացնում են մեր մշակույթային արժեքները, շատ ագրեսիվ ու խիստ հակահայկական ու հայատյացության քարոզչություն են իրականացնում և այլն: Իհարկե ես պատմաբան չեմ բայց տարատեսակ գրքեր կան որտեղից կարելի է այդ կեղծարարությունը հերքելու համար ամեն փաստարկ ու հիմք գտնել, ընդամենը պետք է դժգոհելու փոխարեն գրքեր կարդալ ու մի քիչ ժամանակ ծախսել այդ ամենը գտնելու համար: Պարտադիր չի թուրքագետ լինել, ես ընդամենը օգտվել եմ դպրոցական դասագրքից, որը հատուկ այս հոդվածը գրելու համար եմ գնել: Այս քննարկումը ես եմ սկսել ու ամեն անգամ որևէ բան ավելանալիս ավտոմատ ցույց է տալիս ինձ մոտ, կարդացել եմ տեղ-տեղ ինչքան որ ժամանակ եմ ունեցել: Երևում է, որ բունը հոդվածը առանց կարդալու սկսել ես Իրանում ապրող ազերիների թվաքանակ փնտրել, դրա վրա ժամանակ ծախսելը անիմաստ է : Իրանում ապրող թուրգալեզու ժողովուրդը չի կարող համարվել ազերի, ազերի անունը վերջերս է շրջանառության մեջ դրվել այսինքն մարդիկ, ժողովուրդներ, որոնք միասին են ապրել, հետո բաժանվել ու ընկել են տարբեր քաղաքական ազդեցությունների տակ ու տարբեր ձևով են զարգացել, մինչ այդ հստակ չձևավորվելով որպես ազգ, չեն կարող հանկարծ կոչվել ինչ որ անունով: Ազերին ի՞նչ է, Ադրբեջանի հանրապետության բնակի՞չ, բա Իրանի խառը-խուռը ժողովուրդը խի՞ պիտի ազերի կոչվի, կամ ադրբեջանցի: Խաբեությունը հենց դրանում է կայանում, իրենք ուղղակի թվեր են կրակում իրենց համոզելով որ շատ են....մի խոսքով երկար պատմություն է: Եթե ժամանակ ունես Կովկասի բնակչության մասին գրքեր կարդալու կարող եմ խորհուրդ տալ մի քանիսը(ռուսերենով):—-[[Մասնակից:Areguni|Areguni]] ([[Մասնակցի քննարկում:Areguni|քննարկում]]) 18:31, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)
 
== Բնակչության թիվը ==
Return to "Ադրբեջանցիներ" page.