«Հենրի Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 35.
 
== Գործունեություն ==
Աշխատանքները վերաբերում են արտաքին միջավայրի տարբեր (նաև ծայրահեղ պայմաններում)՝ մարդու գործունեության հոգեշարժ, ակտիվության ձևավորման բժշկակենսբանական մեխանիզմներին, մարդու ֆունկցիոնալ վիճակի անընդհատ ստուգման ու գործունեության ղեկավարման նոր եղանակների և էլեկտրոնային հաշվող,հաշվողական համալիրների մշակմանը: Մարդու օրգանիզմը վերականգնելու, նախնական վիճակի բերելու մեթոդիկայի ստեղծումը հսկայական նշանակություն ունի առաջին հերթին «էքստրեմալ» մասնագիտությունների տեր մարդկանց (մարզիկներ, օդանավակայանի օպերատորներ և այլն) համար: <br />
Մասնակցել է [[1988]] թվականի [[Սպիտակի երկրաշարժ]]ի հետևանքների վերացման աշխատանքներին, ղեկավարել է [[Լենինական]]ի բժշկական ծառայությունը<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>։<br />
[[1990]]-ական թթ. սկզբից Հենրի Աղայանի հասարակական գործունեությունը կապված է Ղարաբաղի խնդրի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ: [[1992]] թվականին Աղայանը հիմնեց Հայագիտության մարդասիրական հիմնադրամ, որը կրում է նրա հոր` պատմաբան, ակադեմիկոս Ծատուր Աղայանի անունը: Հիմնադրամի նպատակն է նյութական և գիտական օգնություն ցույց տալ Ղարաբաղի խնդրով և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով զբաղվող անձանց ու կազմակերպություններին: [[1995]] թվականին [[Մոսկվա]]յում [[Հայոց Ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման նպատակով հիմնադրամը մշակեց դրա նախապատրաստման եռամյա ([[1993]]-1995 թթ.) ծրագիր: «Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է» գիտաժողովի ծրագրի գլխավոր օղակը [[1992]] թվականին Աղայանի հիմնած Քաղաքագիտության և միջազգային իրավունքի գիտահետազոտական հատուկ ինստիտուտն է հայտնի իրավաբան-միջազգայնագետ, պրոֆեսոր [[Յուրի Բարսեղով]]ի գլխավորությամբ:
 
Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած խոշոր ավանդի համար ՀՀ առաջին նախագահ [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ը ՀՀ քաղաքացիություն շնորհեց Հենրի Աղայանին և [[Շառլ Ազնավուր]]ին:
 
== Երկեր ==