«Կոմունիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (39) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
'''Կոմունիզմ''' ({{lang-fr|communisme}}, {{lang-lat|communis}}—ընդհանուր).
 
== Սահմանում ==
1. [[կապիտալիզմ]]ին օրինաչափորեն փոխարինող հասարակական-տնտեսական ֆորմացիա, որը հենվում է արտադրության միջոցների [[Հասարակություն|հասարակական]] սեփականության վրա, ոչնչացնում է [[շահագործում]]ը, սոցիալ-դասակարզային անհավասարությունը, ապահովում է անհատի բարձր բարեկեցությունը և կուլտուրան, իսկական [[ազատություն]]ը և համակողմանի զարգացումը։
2. Նեղ առումով՝ այդ ֆորմացիայի բարձրագույն փուլը։
2. Նեղ առումով՝ այդ ֆորմացիայի բարձրագույն փուլը։ Ինչպես նշված է ԽՄԿԿ ծրագրում, կոմունիզմը անդասակարգ հասարակարգ է արտադրության միջոցների միասնական համաժողովրդական սեփականությամբ, հասարակության բոլոր անդամների սոցիալական լիակատար հավասարությամբ, որտեղ մարդկանց համակողմանի զարգացման հետ մեկտեղ, շարունակ զարգացող գիտության և տեխնիկայի հիման վրա, կաճեն նաև արտադրողական ուժերը, հասարակական հարստության բոլոր աղբյուրները լիառատ կհորդեն, և կիրագործվի «Յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքների» մեծ սկզբունքը։
 
== Կոմունիզմը հասարակության մեջ ==
Կոմունիզմ ազատ և գիտակից աշխատավորների բարձր կազմակերպված հասարակություն է, որտեղ կհաստատվի հանրային ինքնավարություն, հասարակության բարօրության համար կատարվող [[աշխատանք]]ը բոլորի համար կդառնա առաջին կենսական պահանջ, գիտակցված անհրաժեշտություն, յուրաքանչյուրի ընդունակությունները կգործադրվեն [[Ժողովուրդ|ժողովրդի]] համար առավելագույն օգտավետությամբ։ Կոմունիստական գաղափարները սկզբնապես ծագել են արդար հասարակություն կառուցելու պահանջով և արտահայտել են [[ֆեոդալիզմ]]ի և ազնվականության դեմ մղած հեղափոխական պայքարի արմատական հոսանքների ([[XV-րդ դար|XV]] դարի [[Հուսյան հեղափոխական շարժում|Հուսյան շարժումը]] [[Չեխիա]]յում, XV դ. գյուղացիական պատերազմները [[Գերմանիա]]յում, [[XVII-րդ դար|XVII]] դարում [[Անգլիա]]յի և [[XVIII-րդ դար|XVIII]] դարի [[Ֆրանսիական մեծ հեղափոխություն|Ֆրանսիայի բուրժուական հեղափոխությունները]]) ձգտումները։ Այդ շարժումների նպատակների և պահանջների տեսական արտահայտությունը Թ. Մորի, Թ. Կամպանելայի, Զ. Ուինստենլիի, ժ. Մելիեի, Դ. Մաբլիի, Գ. Բաբյոֆի ուտոպիական ուսմունքներն էին։ [[XIX-րդ դար|XIX]] դարի ուտոպիստ սոցիալիստներ Ա. Սեն Սիմոնը, Շ. Ֆուրյեն, Ռ. Օուենը, ռուս հեղափոխական դեմոկրատներ Ա. Դերցենը, Ն. Չեռնիշևսկին, հայ իրականության մեջ [[Միքայել Նալբանդյան]]ը տեսականորեն հարստացրին և հիմնավորեցին ապագա հասարակության ստեղծման անհրաժեշտությունը։ Նրանք առաջ քաշեցին ապագա հասարակության մասին իրենց իդեալը, քննադատեցին գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները, բացահայտեցին բուրժուական հասարակության բազմաթիվ ներքին հակասությունները, սակայն չկարողացան «... պարզաբանել կապիտալիզմի օրոք գոյություն ունեցող վարձու ստրկության էությունը, ոչ նրա զարգացման օրենքները երևան հանել, ոչ էլ գտնել այն հասարակական ուժը, որն ընդունակ է նոր հասարակության ստեղծողը դառնալու» ([[Վլադիմիր Իլյիչ Լենին|Լենին Վլադիմիր Իլյիչ]], Երկ., հ. 19, էջ 9)։ Կոմունիզմի մասին ուսմունքի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն պահանջում էր օբյեկտիվ պատմական պայմաններ՝ կապիտալիստական հարաբերությունների հասունացում ու նրա հակասությունների սրում, [[պրոլետարիատ]]ի վերափոխումը բուրժուազիայի դեմ պայքարող ինքնուրույն դասակարգային ուժի, պրոլետարիատի և [[բուրժուազիա]]յի միջև դասակարգային պայքարի խորացում և տեսական նախադրյալներ՝ պատմության մատերիալիստական ըմբռնումը և հավելյալ արժեքի օրենքը, որ հայտնաբերեցին [[Կառլ Մարքս]]ը և [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆրիդրիխ էնգելսը]]։ Նրանց ստեղծած գիտական կոմունիզմը պրոլետարական հեղափոխական շարժման, պրոլետարիատի շահերի և նպատակների տեսական արտահայտությունն էր։ Ապացուցվեց կապիտալիզմի կործանման և կոմունիզմի հաստատման անհրաժեշտությունը, հայտնաբերվեցին այն տնտեսական օրենքները, որոնք կապիտալիզմը տանում են դեպի արտադրամիջոցների կենտրոնացում և աշխատանքի հանրայնացում, և ի վերջո «... հասնում են այն կետին, երբ նրանք անհամատեղելի են դառնում իրենց կապիտալիստական պատյանի հետ: Վերջինը պայթում է: Հնչում է կապիտալիստական մասնավոր սեփականության ժամը: Սեփականազրկողներին սեփականազրկում են» (Մարքս Կառլ, Կապիտալ, հ. 1, 1954, էջ 796)։ Կոմունիզմի մասին ուսմունքը պատմական նոր պայմաններում՝ կապիտալիզմից սոցիալիզմին և կոմունիզմին անցման դարաշրջանում, համակողմանիորեն զարգացրին Վլադիմիր Իլյիչ Լենինը, ԽՄԿԿ-ը, կոմունիստական և բանվորական մյուս կուսակցությունները։ Մշակվեցին սոցիալիստական հեղափոխության շարժիչ ուժերի, ուղիների և ձևերի, պրոլետարիատի [[Դիկտատոր|դիկտատուրայի]], սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման, համաշխարհային հեղափոխական շարժման զարգացման և այլ պրոբլեմներ։ Հատուկ նշանակություն ունեցավ սկզբնապես առանձին վերցրած մի երկրում սոցիալիստական հեղափոխության հաղթանակի հնարավորության վերաբերյալ լենինյան ուսմունքը։ [[Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխություն|Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությամբ]] սկսվեց կապիտալիզմից [[սոցիալիզմ]]ին անցումը, որի ուղիով այժմ ընթանում են սոցիալիզմի համաշխարհային համակարգը կազմող երկրները։ Կոմունիստական ֆորմացիային բնորոշ է զարգացման երեք պատմական շրջան՝ հեղափոխական անցման ժամանակաշրջան, առաջին փուլ՝ սոցիալիզմ, և բարձրագույն փուլ՝ կոմունիզմ։ Անցման ժամանակաշրջանը սկսվում է սոցիալիստական հեղափոխությամբ և պրոլետարիատի դիկտատուրայի հաստատմամբ։ Անցման շրջանի խնդիրների լուծմամբ հասարակությունը հասնում է կոմունիստական ֆորմացիայի առաջին փուլին՝ սոցիալիզմին։ Սոցիալիզմի կառուցումով սկսվում է նրա զարգացման և կատարելագործման հարաբերականորեն երկարատև պատմական մի ժամանակաշրջան, նրա շարժումը դեպի իր բարձրագույն նպատակներն ու իդեալները, կոմունիզմի նախադրյալների ստեղծումը։ Զարգացած սոցիալիզմը կոմունիզմին անցման օրինաչափ էտապն է, երբ լուծվում են կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, կոմունիստական հասարակական հարաբերությունների ձևավորման, կոմունիստական գիտակցականության ոգով աշխատավորների դաստիարակման խնդիրները։ Նշված խնդիրների լուծումը և սոցիալիզմի զարգացումը, կատարելագործումը երկմիասնական դիալեկտիկական պրոցես է, և ինչպես նշել է Լենինը, սոցիալիստական հասարակությունը ծավալուն ձևով դա հենց կոմունիզմն է, իսկ կոմունիզմը, ըստ նրա, սոցիալիզմի բարձրագույն աստիճանը։ Կոմունիզմի կառուցման խնդիրների բովանդակությունը բացահայտված է [[Սովետական Միություն|Սովետական Միության]] կոմունիստական կուսակցության ծրագրում, ԽՄԿԿ համագումարների որոշումներում։ Կոմունիզմի նյութատեխնիկական բազայի կառուցման պրոցեսում իրականացվելու է արտադրության կոմպլեքսային մեքենայացում և լայն ավտոմատացում՝ երկրի լիովին էլեկտրիֆիկացման և էներգիայի նոր տեսակների և նոր նյութերի ստեղծման հիման վրա։ Այն պահանջում է բնական, նյութական և աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում։ [[Գիտատեխնիկական հեղափոխություն|Գիտատեխնիկական հեղափոխության]] նվաճումները սոցիալիզմի առավելությունների հետ միացնելով՝ ձեռք կբերվի առավելագույն տեխնիկական առաջադիմություն, կբարձրանա աշխատանքի արտադրողականությունը, բնակչության մեկ շնչին ընկնող արտադրանքի արտադրությունը, կստեղծվի նյութական բարիքների առատություն և մշակույթի շեշտակի վերելք։ Հասարակությունը կհասնի աշխատավորների բարեկեցության ամենաբարձր մակարդակի։ Սոցիալիստական հասարակական հարաբերությունների կատարելագործման և նրանց՝ կոմունիստականի վերափոխման պրոցեսում տեղի է ունենալու, տնտեսական հարաբերությունների բնագավառում՝ սոցիալիստական սեփականության երկու ձևերի միաձուլում, սպառման հասարակական ֆոնդերի միջոցով բաշխման անվճար ձևերի ավելի ու ավելի ընդլայնում, [[քաղաք]]ի և [[գյուղ]]ի, ֆիզիկական և մտավոր աշխատանք կատարող մարդկանց միջև եղած տարբերությունների հաղթահարում, աշխատանքի նոր ձևերի առաջացում։ Աշխատանքը կվերածվի առաջին կենսական պահանջմունքի, հաճույքի, սոցիալական-քաղաքական բնագավառում՝ դասակարգային տարբերությունների վերջնական հաղթահարում, հասարակության բարձր աստիճանի սոցիալական միատարրության, սոցիալ-քաղաքական անխախտ միասնության ձեռքբերում, ազգերի ու ժողովուրդների մերձեցում, ինտերնացիոնալ փոխհարաբերության և սովետական ժողովրդի հետագա զարգացում, սոցիալիստական համաժողովրդական դեմոկրատիայի և ժողովրդապետության բոլոր կողմերի ու հնարավորությունների ծավալում և ծաղկում, հասարակության ինքնավարության հիմունքների, գիտական կառավարման և պլանավորման բարձր արդյունավետության ձևավորում, սոցիալիստական ու կոմունիստական ապրելակերպի զարգացում, կոմունիստական դաստիարակության, հոգեկան և գաղափարական բնագավառում՝ մարդկանց գիտակցության և վարքի մեջ եղած հնի մնացուկների հաղթահարում, մարդկանց կուլտուրայի և [[Կրթություն|կրթության]] վիթխարի աճ, գիտության ու արվեստի մակարդակների բարձրացում, համակողմանի զարգացած անհատի ձևավորում։ Այս բնագավառում կարևոր է ողջ ժողովրդի կոմունիստական աշխարհայացքի ձևավորումը, աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի մշակումը։ Մարդկանց գիտական աշխարհայացքի ձևավորման, իրականության ճիշտ արժեքավորման ու գնահատման, բուրժուական գաղափարների դեմ պայքարելու համար պահանջվում է կոմունիստական բարոյականության, կարգապահության սկզբունքների յուրացում ու կենսագործում, չափազանց կարևոր է մարդկանց կոմունիստական դաստիարակությունը, աթեիստական դաստիարակությունը, գեղագիտական դաստիարակությունը, ֆիզիկական դաստիարակությունը, համակողմանի զարգացած մարդու ձևավորումը։ Այս արմատական վերափոխումները կստեղծեն կոմունիզմի բարձրագույն փուլի հիմքերը, սոցիալիզմը կոմունիզմի վերափոխելու պրոցեսի ավարտման հնարավորությունը։ Սահմանելով կոմունիստական ֆորմացիայի բարձրագույն փուլը, Կառլ Մարքսը նշել է՝ «Կոմունիստական հասարակության բարձրագույն փուլում, երբ կչքանա մարդուն ստրկացնող նրա հպատակումն աշխատանքի բաժանմանը, երբ դրա հետ միասին կանհետանա մտավոր ու ֆիզիկական աշխատանքի հակադրությունը, երբ աշխատանքը կդադարի լոկ ապրուստի միջոց լինելուց, այլ ինքը կդառնա կյանքի առաջին պահանջը, երբ անհատների բազմակողմանի զարգացման հետ միասին կաճեն նաև արտադրողական ուժերը և լիառատ հեղեղի նման կհոսեն հասարակական հարստության բոլոր աղբյուրները, այն ժամանակ միայն կարելի կլինի բոլորովին հաղթահարել բուրժուական իրավունքի նեղ հորիզոնը, և հասարակությունը կկարողանա իր դրոշակի վրա գրել՝ «Ցուրաքանչյուրից՝ ըստ նրա ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ նրա պահանջմունքների» (Գոթայի ծրագրի քննադատությունը, 1955, էջ 16)։ Միայն նյութական, սոցիալ-տնտեսական և հոգևոր վերափոխումները կարող են դառնալ ավելի բարձր հասարակության իսկական բազիսը, «...որի հիմնական սկզբունքն է ամեն մի անհատի լիակատար ու ազատ զարգացումը» (Մարքս Կառլ, Կապիտալ, հ. 1, էջ 620)։ Կոմունիզմ իբրև գերագույն օրենք հաստատում է «...մարդկային ուժի զարգացումը..., սկսվում է ազատության իսկական թագավորությունը...» (նույն տեղում, հ. 3, էջ 360—61)։ Կոմունիզմի իրականացումը, նրա բարձրագույն իդեալները և չափանիշները ձևավորվում են աստիճանաբար։ Կոմունիզմ զարգացման ընթացքում կանցնի տարբեր աստիճաններ՝ կոմունիզմի կառուցումը հիմնականում, լիակատար, զարգացած կոմունիզմ են։ Կոմունիստական ֆորմացիան մարդկային հասարակության կազմակերպման բարձրագույն ձևն է, որը մարդկության համար ստեղծում է անվերջ ինքնակատարելագործման և առաջադիմության հնարավորություններ. այն մարդկայնացած մարդկության իսկական պատմությունն է։ Կոմունիզմի կառուցումը իրագործվում է պլանաչափորեն և գիտակցաբար։ Այն ղեկավարում է ԽՄԿԿ, որն աշխատավորներին բանվոր դասակարգի գլխավորությամբ նպատակամղում է դեպի ստեղծագործ աշխատանք՝ հանուն կոմունիզմի իդեալների։
 
Կոմունիստական ֆորմացիային բնորոշ է զարգացման երեք պատմական շրջան՝ հեղափոխական անցման ժամանակաշրջան, առաջին փուլ՝ սոցիալիզմ, և բարձրագույն փուլ՝ կոմունիզմ։ Անցման ժամանակաշրջանը սկսվում է սոցիալիստական հեղափոխությամբ և պրոլետարիատի դիկտատուրայի հաստատմամբ։ Անցման շրջանի խնդիրների լուծմամբ հասարակությունը հասնում է կոմունիստական ֆորմացիայի առաջին փուլին՝ սոցիալիզմին։ Սոցիալիզմի կառուցումով սկսվում է նրա զարգացման և կատարելագործման հարաբերականորեն երկարատև պատմական մի ժամանակաշրջան, նրա շարժումը դեպի իր բարձրագույն նպատակներն ու իդեալները, կոմունիզմի նախադրյալների ստեղծումը։ Զարգացած սոցիալիզմը կոմունիզմին անցման օրինաչափ էտապն է, երբ լուծվում են կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, կոմունիստական հասարակական հարաբերությունների ձևավորման, կոմունիստական գիտակցականության ոգով աշխատավորների դաստիարակման խնդիրները։ Նշված խնդիրների լուծումը և սոցիալիզմի զարգացումը, կատարելագործումը երկմիասնական դիալեկտիկական պրոցես է, և ինչպես նշել է Լենինը, սոցիալիստական հասարակությունը ծավալուն ձևով դա հենց կոմունիզմն է, իսկ կոմունիզմը, ըստ նրա, սոցիալիզմի բարձրագույն աստիճանը։
Սահմանելով կոմունիստական ֆորմացիայի բարձրագույն փուլը, Կառլ Մարքսը նշել է՝ «Կոմունիստական հասարակության բարձրագույն փուլում, երբ կչքանա մարդուն ստրկացնող նրա հպատակումն աշխատանքի բաժանմանը, երբ դրա հետ միասին կանհետանա մտավոր ու ֆիզիկական աշխատանքի հակադրությունը, երբ աշխատանքը կդադարի լոկ ապրուստի միջոց լինելուց, այլ ինքը կդառնա կյանքի առաջին պահանջը, երբ անհատների բազմակողմանի զարգացման հետ միասին կաճեն նաև արտադրողական ուժերը և լիառատ հեղեղի նման կհոսեն հասարակական հարստության բոլոր աղբյուրները, այն ժամանակ միայն կարելի կլինի բոլորովին հաղթահարել բուրժուական իրավունքի նեղ հորիզոնը, և հասարակությունը կկարողանա իր դրոշակի վրա գրել՝ «Ցուրաքանչյուրից՝ ըստ նրա ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ նրա պահանջմունքների» (Գոթայի ծրագրի քննադատությունը, 1955, էջ 16)։ Միայն նյութական, սոցիալ-տնտեսական և հոգևոր վերափոխումները կարող են դառնալ ավելի բարձր հասարակության իսկական բազիսը, «...որի հիմնական սկզբունքն է ամեն մի անհատի լիակատար ու ազատ զարգացումը» (Մարքս Կառլ, Կապիտալ, հ. 1, էջ 620)։ Կոմունիզմ իբրև գերագույն օրենք հաստատում է «...մարդկային ուժի զարգացումը..., սկսվում է ազատության իսկական թագավորությունը...» (նույն տեղում, հ. 3, էջ 360—61)։
{{ՀՍՀ}}