«Շինն Ֆեյն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Իռլանդիա ՀոթՔաթ գործիքով
չ մանր-մունր, փոխարինվեց: → (3)
Տող 1.
'''Շինֆեյներներ''' , [[1905]] թվականին ստեղծված Շին ֆեյն (իռլանդերեն Sinn Fein —բառացի՝ մենք ինքներս) իռլանդական քաղաքական կազմակերպության անդամներ։ Միավորում Էին մանր և միջին [[բուրժուազիա]]յի, ռադիկալ մտավորականության հայրենասիրաբար տրամադրված ներկայացուցիչներին։ Հանդես են եկել հանուն անգլիական գաղութային տիրապետությունից [[Իռլանդիա]]յի ազատագրման։ Հաջողության հասնելով [[1919]] թվականին բրիտանական պառլամենտի ընտրություններում (իռլանդացիներին պատկանող 105 տեղից՝ 73-ը)՝ շինֆեյներներ [[Դուբլին]]ում հրավիրեցին իռլանդական պառլամենտ և հռչակեցին [[Իռլանդիա]]յի անկախությունը։ Բայց հետագայում ([[1921]]) շինֆեյներների աջ ղեկավարները կնքեցին անգլո-իռլանդական համաձայնողական պայմանագիր, որով իռլանդական ազգային-ազատագրական շարժումը պառակտվեց, և [[1922]]—[[1923]] թվականերին սկսվեց քաղաքացիական պատերազմ։ [[Պատերազմ]]ում պարտվելուց հետո, շինֆեյներների մի մասը, չընդունելով պայմանագիրը, անցավ ընդհատակ։ [[1950]]-ական թվականերին վերստին քաղաքական ասպարեզ գալով՝ շինֆեյներներ (որ վերստեղծեցին կուսակցությունը) առաջադրեցին [[Իռլանդիա]]յի միավորման հակաիմպերիալիստական ծրագիր։ [[1970]]-ական թվականների սկզբին շինֆեյներներ պառակտվեցին երկու թևի՝ «պաշտոնական» (հանդես Էին գալիս քաղաքական միջոցներով [[Իռլանդիա]]յի միավորման համար) և «ժամանակավոր» (կողմ Էին զինված տեռորիստական պայքարին)։ [[1977]] թվականին «պաշտոնական» թևն ընդունեց Շին ֆեյն-Բանվորական կուսակցություն անվանումը։
 
 
 
 
{{ՀՍՀ}}