«Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Orden1.jpg|մինի|200px|Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան]]
 
'''Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան''' - [[ՀՀ|Հայաստանի Հանրապետության]] պետական պարգև։ Հիմնադրվել է 1993թ1993 թ. հուլիսի 6-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993թ1993 թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993թ1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014թ2014 թ. օգոստոսի 9-ին)։ ՀՀ ամենահին շքանշանն է [[Հայրենիքի շքանշան]]ի և «Մարտական խաչ» շքանշանի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014թ2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014թ2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
 
== Շքանշանի կարգավիճակը ==
=== 1993-2014թթ2014 թթ. ===
1993թ1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար։
 
=== Ներկայումս ===
2014թ2014 թ. օգոստոսի 9-ից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:
 
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
 
== Շքանշանով պարգևատրվողները ==
=== 1993-2014թթ2014 թթ. ===
1993թ1993 թ. ընդունված օրենքով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվողների շրջանակ չէր սահմանվել:
=== Ներկայումս ===
2014թ2014 թ. օգոստոսի 9-ից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվում են գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և հասարակական գործիչներն ու կոլեկտիվները:
 
== Պարգևատրման միջնորդությունը ==
=== 1993-2014թթ2014 թթ. ===
1993թ1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
=== Ներկայումս ===
2014թ2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը շքանշանով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում:
 
== Կրելու կարգը ==
Ինչպես 1993-2014թթ2014 թթ., այնպես էլ այժմ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում՝ [[«Մարտական խաչ» շքանշան]]ից հետո։
 
== Շքանշանի նկարագրությունը ==
=== 1993-2014թթ2014 թթ. ===
1993-2014թթ2014 թթ. հանձնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանն նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 1995թ1995 թ. հունվարի 11-ին ընդունված որոշմամբ, ըստ որի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանն ունի ութանիստ վարդյակի տեսք, որի անկյունում տեղադրված են ճառագայթային զարդեր։ Ութանիստ վարդյակը դեպի կենտրոն ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ սրբի պսակով, ձախ ձեռքին՝ բացված գիրք, աջ ձեռքի ափը բարձրացված է դեպի վեր։ Ճիշտ առանցքում կա 3 տողով մակագրություն՝ «սբ. Մեսրոպ Մաշտոց»։ Վարդյակն արծաթից է, ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցված են, իսկ մնացածը՝ անփայլ։ Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացվում է ադամանդե քար՝ մոտ կարատի 0,125 չափով։ Շքանշանի չափերն են՝ 40 մմ x 40 մմ, շեղանկյանը՝ 15 մմ x 15 մմ։ Շեղանկյուն զարգացումն իր հակառակ երեսին ունի շքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք։ Շքանշանի հակառակ երեսին փորագրվում է շքանշանի հերթական համարը։ Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղում՝ թունդ վարդագույն։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։
 
=== Ներկայումս ===
2014թ2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: 2014թ2014 թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը ունի ութաթև վարդյակի տեսք, որի անկյուններում տեղադրված են ճառագայթաձև զարդեր: Վարդյակը կենտրոնում ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ լուսապսակով, ձախ ձեռքին բացված գիրք է, աջ ձեռքը բարձրացված է դեպի վեր: Պատկերի ներքևում կա 3 տողով մակագրություն՝ «ՍԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»: Վարդյակն արծաթից է՝ ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցվածեն, իսկ մնացածը՝ անփայլ: Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում՝ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացված է ադամանդ՝ մոտավորապես 0,125 կարատի չափով: Շքանշանի չափերն են՝ 40մմx40մմ40 մմx40 մմ, շեղանկյանը՝ 15մմx15մմ15 մմx15 մմ: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25մմx10մմ25 մմx10 մմ: Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղը՝ մուգ վարդագույն:
 
== Պարգևատրման վիճակագրությունը ==
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) շքանշանով պարգևատրվել է 34 անձ, որոնցից 22-ը ՀՀ, 12-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։
 
Պարգևատրված 12 օտարերկրյա քաղաքացիներից 6-ը {{դրոշ|Ռուսաստան}} [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]], 2-ը՝ {{դրոշ|Թուրքիա}} [[Թուրքիա]]յի, 2-ը՝ {{դրոշ|Ֆրանսիա}} [[Ֆրանսիա]]յի, 1-ը՝ {{դրոշ|Շվեյցարիա}} [[Շվեյցարիա]]յի և 1-ը՝ {{դրոշ|Ուկրաինա}} [[Ուկրաինա]]յի քաղաքացիներ են։
Տող 51.
 
Ըստ տարեթվերի պարգևատրվել են.
* 2008թ2008 թ. - 3,
* 2009թ2009 թ. - 6,
* 2010թ2010 թ. - 8,
* 2011թ2011 թ. - 11,
* 2012թ2012 թ. - 3,
* 2013թ2013 թ. - 3 անձ։
* 2014թ2014 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ որևէ մեկը չի պարգևատրվել։
 
== Շքանշանի ասպետներ ==