«Գյումրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Victoria arm (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Zyzzzzzy մասնակցի վերջին տարբերակին։
Տող 498.
 
[[2013]] թ.-ի դրությամբ Գյումրիի բոլոր հիվանդանոցները կենտրոնացվել են մի մասնաշենքում։ Գործում է ծննդատունը, Ավստրիական և Բեռլինի մանկական հիվանդանոցները և որոշ պոլիկլինիկաներ։
 
== Խոհանոց ==
Գյումրու կարևոր հատկանիշներից մեկն է նաև ավանդական խոհանոցը: Գյումրու ամենօրյա կերակրատեսակները բազմազան են՝ տարբեր տեսակի շիլաներ, փլավներ, ապուրներ, որոնք կոչվում են բաղկացուցիչ հիմնական մասի անունով՝ ոսպով, բլղուրով, բրնձով և չորթանով փլավներ, չրով թիրիթ, շաղգամով յայնի, կորկոտապուր, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն:
 
Տոնական օրերին գյումրեցու հարգի կերակրատեսակներից են թաթար բորակին, [[դոլմա]]ն, սաթրի [[քյուֆթա]]ն, քարի քյուֆթան, ղազան [[խորոված]]ը, թավա քիֆթասին, չանաղը, թավան, [[քյալլա]]ն (կովի գլխից պատրաստվող կերակուր) և այլն: Այս վերջին երեքը Ալեքսանդրապոլում հարգի կերակուրներ էին հատկապես արհեստավորների շրջանում: Սրանք, ինչպես նաև [[գաթա]]ն, [[փախլավա]]ն, շաքարլոխումին, սհանչորակին (բիսկվիթ) պատրաստում էին փռում:
Ծիսական կերակուրներն էին` [[Ամանոր]]ի պասուց դոլման, կաղանդի գաթան (տարեհացը), տարբեր պատկերներով կարկանդակները, [[Սուրբ Ծնունդ|Ծննդյան տոն]]ի [[հարիսա]]ն, [[Տրնդեզ]]ի խեձախը (աղանձ), [[Սուրբ Սարգիս (տոն)|Սբ. Սարգսի]] փոխինդով խաշիլն ու կարկանդակները, [[Զատիկ|Զատկի]] ջեյեզով փլավը, Սբ. Խաչի քյաշքյան, [[Համբարձում (տոն)|Համբարձման]] կաթնապուրը, մատաղը, հոգեհացի խաշլաման և այլն: Գյումրվա քաղաքային կերակուրները տարբերվում էին որոշակի նրբաքիմք առանձնահատկություններով ու քաղցր ուտելիքների առատությամբ: Այդպիսիք էին քիշմիշով սոուսը, դդմով, քիշմիշով, մեղրով (կամ շաքարով) ճաշը, տապակած ծիրանի չիրը, ջեյեզով փլավը (քիշմիշով, [[ծիրան]]ի, սև սալորի չրերով ու նշով), չորացրած սպիտակ թթով ձվածեղը, խուրմով ձվածեղը, պաստեղով ձվածեղը, ղայմաղը (մեղրուսեր), հասութան, զուրբիան: [[Խաղող]]ի թփով դոլման նույնիսկ կերել են շաքարի փոշով ու դարչինով:
 
Գյումրիում, ինչպես ամանորյա, այնպես էլ տոնածիսական հացկերույթի պարտադիր մաս է կազմում խմիչքը:Ալեքսանդրապոլցի տղամարդկանց սիրած ալկոհոլային խմիչքը [[օղի]]ն էր, որը մինչև օրս էլ պահպանվել է գյումրեցիների կենցաղում, առանց որի տոնական սեղան չեն նստում:
[[19-րդ դար]]ի կեսերից լայն տարածում ստացավ [[գարեջուր]]ը և շատ շուտով այն իր հատուկ տեղը գրավեց ալեքսանդրապոլցի տղամարդկանց սննդակարգում: Քաղաքում մեծ թիվ էին կազմում պանդոկները, գինետները (միկիտան) և գարեջրատներն ու կրպակները, որտեղ արհեստավորները և տարբեր գործերով քաղաք եկած հյուրերը, մի կտոր հաց էին ուտում, որը ուղեկցվում էր թունդ խմիչքների տարբեր չափաբաժիններով:
Քաղաքային կենցաղում լայնորեն տարածված են նաև [[սուրճ]]ը (Ալեքսանդրապոլում սև սուրճին զուգահեռ օգտագործում էին բոված-աղացած գարուց պատրաստված ըմպելիքը` «ղայֆան») և [[թեյ]]ը, որոնցով հյուրասիրում են հյուրերին: Ալեքսանդրապոլում տղամարդիկ սիրում էին սուրճ խմել նաև սրճարաններում (ղայֆախանա) և համքարական ակումբներում (կլուբներ), որտեղ զրուցում էին քաղաքականությունից, քաղաքի անցուդարձից, գործարքներ էին կնքում, կամ, որն ավելի ընդունված էր` ունկնդրում էին հայտնի [[աշուղ]]ների երգերը<ref>[http://gyumri.am/gyumris/cuisine Gyumri.am]</ref>:
 
== Մշակույթ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գյումրի» էջից