«Խորհրդա-կուբայական հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Խորհրդա-Կուբայական համաձայնագրեր'''։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1942 թվակա...»:
(Տարբերություն չկա)

11:26, 11 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Խորհրդա-Կուբայական համաձայնագրեր։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1942 թվականի հոկտեմբերին, ընդհատվել 1952 թվականին և վերականգնվել 1959 թվականին՝ Կուբայական հեղափոխոթյան հաղթանակից հետո (պաշտոնապես՝ 1960 թվականին)։ Խորհրդա-կուբայական հարաբերությունները սկսեցին զարգանալ սոցիալիստական ինտերնացիոնալիզմի սկզբունքի հիման վրա։ Ստորագրվել են համաձայնագրեր ապրանքափոխանակման և վճարումների, Կուբային վարկ տրամադրելու (ԽՍՀՄ սկսեց Կուբային տրամադրել նավթ, արդյունաբեռական սարքավորում, սննդամթերք են, նրանից գնել շաքար, աջակցել տնտեսության զարգացման ասպարեզում), տեխնիկական օժանդակության և ազգային կադրերի պատրաստման, մշակութային համագործակցության (1966) վերաբերյալ։ 1961 թվականի կոմյունիկեում կողմերը նշեցին կապերի ընդլայնման միջոցառումներ, կնքեցին օդային հաղորդակցության, ձկնորսության ասպարեզում սովետական անհատույց օգնության (1962) են համաձայնագրեր։ 1963 թվականի համատեղ հայտարարության մեջ Կուբայի կողմն ընդգծեց, որ ԽՍՀՄ և սոցիալիստ, մյուս երկրների հաստատակամ դիրքորոշումը 1962-թվականինի կարիբյան ճգնաժամի ընթացքում կանխեց ջերմամիջուկային պատերազմը։ 1960-1970-ական թվականներին կնքվեցին տնտեսական, առետրական և վճարային, շաքարի ձեռնարկությունների վերակառուցման, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մի շարք համաձայնագրեր։ 1972 թվականից Կուբան Տնտեսական փոխօգնության խորհրդի անդամ է։ 1980 թվականին ստորագրվեցին նոր համաձայնագրեր մշակույթի, գիտության և կրթության ասպարեզում համագործակցության, 1981 թվականին՝ մի շարք համաձայնագրեր և արձանագրություններ 1981—1985-թվականների տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։