«Հակամարմիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Հակամարմիններ'''(իմունոգլոբուլիններ(Ig)), [[արյան շիճուկ]]ում գտնվող սպեցիֆիկ ճանաչման Y-ի ձև ունեցող [[սպիտակուց]]ներ, որոնք կազմում են ադապտիվ(սպեցիֆիկ) իմուն պատասխանի մի մասը և օգտագործվում են իմուն համակարգի կողմից ճանաչելու և չեզոքացնելու համար օտարածին մասնիկները, օրինակ մարդու օրգանիզմ թափանցած [[բակտերիա]]ներ, [[վիրուս]]ներ, սպիտակուցային տոքսիններ և այլ [[հակածին]]ներ։ Հակամարմինները հանդիսանում են հումորալ իմունիտետի գլխավոր գործոնները: Կապվելով բակտերիաների կամ վիրուսների ակտիվ հատվածների (կենտրոններ) հետ՝ հակամարմինները, խոչընդոտում են դրանց բազմացումը կամ չեզոքացնում արտադրած թունավոր նյութերը ([[տոքսին]]ներ)։ Հակամարմիններն իրականացնում են երկու ֆունկցիա՝ հակածին կապող և էֆեկտոր(առաջացնում են իմուն պատասխանի այս կամ այն տեսակը, օրինակ ակտիվացնում են [[կոմպլեմենտի համակարգ]]ը դասական ուղիով):
Հակամարմինները սինթեզվում են [[պլազմատիկ բջիջներ]]ի կողմից, որոնք անտիգենի ներկայությանն ի պատասխան ձևափոխված В-լիմֆոցիտներն են: Յուրաքանչյուր հակածնի համար ձևավորվում է իր համար մասնագիտացված պլազմատիկ բջիջ, որը սինթեզում է սպեցիֆիկ հակամարմիններ: Հակամարմինները հակածնին ճանաչում են կապվելով որոշակի [[էպիտոպ]]ի՝ հակածնի բնորոշ մակերեսային ֆրագմենտի կամ գծային ամինաթթվային շղթայի հետ:
Հակամարմինները կազմված են երկու թեթև և երկու ծանր շղթաներից: Կաթնասունների մոտ առանձնացնում են հինգ դասի իմունոգլոբուլիններ՝ IgG, IgA, IgM, IgD, IgE, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես կառուցվածքով և ամինաթթվային կազմով, այնպես էլ էֆեկտոր ֆունկցիաներով: