«Տալկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (16) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
'''Տալկ''' ({{lang-ar|talg}}՝ ), [[միներալ]] շերտավոր [[սիլիկատներ]]ի ենթախմբից։ Քիմիական կազմը՝ Mg<sub>3</sub>[Si<sub>4</sub>O<sub>10</sub>](OH)<sub>2</sub>։ Բյուրեղագիտական [[համակարգ]]ը մոնոկլինային է։ Առաջացնում է թեփուկավոր, խիտ ագրեգատներ, սակավ՝ անկանոն բյուրեղներ։ Անգույն է կամ տարբեր երանգներով։ Փայլը՝ [[սադափ]]ի։ Կարծրությունը՝ [[1]], խտությունը՝ 2580—2830 կգ/մ³։ Շոշափելիս [[ճարպ]]ոտ է։ Թերթերը ճկուն են, բայց առաձգական չեն։ Արդյունք է գերհիմքային ապարների հիդրոթերմալ փոփոխության։ Սովորաբար հանդիպում է սիլիկահողային [[դոլոմիտ]]ներում։ [[ԽՍՀՄ]]-ում հայտնի է [[Միջին Ուրալ]]ում, Արևելյան Ատյանում, արտասահմանում՝ [[Կանադա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Ֆրանսիա]]յում։ Կիրառվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում ([[ռետին]]ի, թղթի, պարֆյումերիայի, կոսմետիկայի և այլն)։
== Հատկություններ ==
Գույնը՝ սպիտակից մինչև բաց կանաչ։ Փայլը՝ [[յուղ]]ոտ։ Եզրերը ճառագայթային։ Ունի չափազանց կատարյալ ճեղքեր։ Տալկը բացահայտել է գիտնական [[Մայքլ Ֆարադեյ]]ը։ Ունի նվազագույն ([[1]]-[[2]] միավոր) կարծրություն։ Շոշափելիս [[ճարպ]]ոտ է։
== Տեսակները ==
*Մինեսոտա (բաղադրությունը [[50]]-[[80]]% Fe),
*Վիլլեմսետ հիմնականում պարունակում է [[նիկել]],
*Ստեաիտ(տալկ) - խիտ [[զանգված]],
*Ագալիտ-կարծր
*Ազնիվ տալկ - թափանցիկ թեթև
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տալկ» էջից