«Երկրակեղև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (69), → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}'''Երկրակեղև''',[[Երկիր|Երկրագնդի]] արտաքին կարծր քարե թաղանթն է։
 
Հաստությունը ցամաքատիպ պլատֆորմների սահմաններում 35-45 կմ է, [[օվկիանոս]]ային պլատֆորմների սահմաններում 5-6 կմ։ Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը՝ բազալտային շերտն է, ունի բազալտներին համապատասխանող ֆիզիկական հատկություններ, միջին հաստությունը մայրցամաքային մասում 16-18 կմ է, օվկիանոսայինում՝ 4-5 կմ է։ Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոխորովիչիչի մակերևույթով։ Այդ շերտերի վրա մայրցամաքային պլատֆորմների սահմաններում տեղադրված է [[գրանիտ]]ային շերտը՝ 15-35 կմ հաստությամբ։ Դրանց սահմանաբաժանը կոչվում է Կոնրադի մակերևույթ։ Այն որոշ տեղերում բացակայում է, իսկ առանձին դեպքերում ունի 10-15 կմ հաստություն։ Պինդ վիճակում է գտնվում նաև [[երկիր|Երկրի]] մանթայի վերին հորիզոնը, որը Երկրակեղևի հետ միասին առաջացնում է [[քարոլորտ]]ը՝ Երկրի մոտ 70-80 կմ հաստությամբ քարային պատյանը։
 
== Երկրակեղևի առաջացումը և զարգացումը ==
Երկրակեղևն անցել է առաջացման ռւ զարգացման երկարատև ժամանակաշրջան և կրել մեծ փոփոխություններ։ Քարոլորտում ամենահին ապարների բացարձակ հասակը մոտ 3,5 մլրդ [[տարի]] է։ Դրանից առաջ՝ մոտ 1—1,5 մլրդ տարիների ընթացքում, առաջացել է երկրակեղևը։ Այդ ընթացքում առաջացած [[բյուրեղ]]<nowiki/>ային կարծր, փոխակերպված ապարներն այժմ մերկանում են հնագույն պլատֆորմների տարբեր մասերում։ Արխհյան և պրոտերոզոյան դարաշրջաններում վերջնականապես ձևավորվում են Երկրի հնագույն պլատֆորմները, որոնցից են Արևելաեվրոպականը ([[Ռուսական]]), [[Սիբիր]]ականը, Չինականը, Հնդկականը, [[Արաբ]]<nowiki/>ականը, [[Հյուսիս]]<nowiki/>ամերիկյանը, [[Հարավ]]<nowiki/>ամերիկյանը, [[Աֆրիկա]]կանը, Ավստրալականը և [[Անտարկտիկա]]<nowiki/>կանը։ Սրանց հիմքում տարածվում են բյուրեղային կարծր ապարները, որոնց վրա նստած են հորիզոնական տեղադրված նստվածքային հզոր շերտախմբերը։ Պաշհոզոյան դարաշրջանից սկսած երկրակեղևում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Բայկալյան, կալեդոնյան և հերցինյան ծալքավորությունների հետևանքով հին պլատֆորմների շուրջը գտնվող գեոսինկլինալային ավազաններում ընթանում են ուժեղ ծալքագոյացումներ, հրաբխային երևույթներ՝ առաջացնելով լեռնային համակարգեր, լեռնաշղթաներ։ Հետագայում դրանք հողմնահարվում են, քայքայվում, համահարթեցվում։ Պալեոզոյի վերջում Երկրի վրա ձևավորվում է երկու խոշոր մայրցամաք.
* [[Լավրասիա]]<nowiki/>ն՝ հյուսիսային կիսագնդում,
 
* [[Լավրասիա]]<nowiki/>ն՝ հյուսիսային կիսագնդում,
* [[Գոնդվանա]]<nowiki/>ն՝ հարավային կիսագնդում։
Դրանց միջև տարածվում էր ընդարձակ Թհտիս օվկիանոսը։ Մեզոզոյան դարաշրջանում շարունակվում է երկրակեղևի առաջացման և զարգացման գործընթացը, լեռնակազմությունը։ Սկսվում է Լավր<nowiki/>[[ասիա]] և Գոնդվանա մայրցամաքների իջեցման և տրոհման գործընթացը։ Առաջանում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների գոգավորությունները, նախքան այդ առաջացել էր Խաղաղ օվկիանոսի գոգավորությունը։ Տրիասում մի քանի պլատֆորմների տարրեր տեղամասեր պատռվում են, որոնցից դուրս եկած լավաները ծածկում են հնագույն մակերևույթները և առաջացնում 1000-2000 հզորությամր տրապային ծածկույթներ։ Հայտնի են սիրիրական, հնդկական և րրազիլական տրապները։ Միայն սիրիրական տրապների զրաղեցրած մակերեսն անցնում է 1 մլն քառ. կմ-ը։ Միջին մեզոզոյում տեկտոնական շարժումներն ակտիվանում են, տեղի են ունենում հին և նոր կիմերեյան [[ծալք]]<nowiki/>ավորությունները։ Մեզոզոյի վերջում ընթանում է լարամյան ծալքավորությունը։ Մեզոզոյան ծալքավորությունների ընթացքում ձևավորվում են [[Կորդի]] [[լեռ]]<nowiki/>ները և Հեռավոր [[Արևելք]]<nowiki/>ի մի շարք լեռնաշղթաներ։
 
Դրանց միջև տարածվում էր ընդարձակ Թհտիս օվկիանոսը։ Մեզոզոյան դարաշրջանում շարունակվում է երկրակեղևի առաջացման և զարգացման գործընթացը, լեռնակազմությունը։ Սկսվում է Լավր<nowiki/>[[ասիա]] և Գոնդվանա մայրցամաքների իջեցման և տրոհման գործընթացը։ Առաջանում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների գոգավորությունները, նախքան այդ առաջացել էր Խաղաղ օվկիանոսի գոգավորությունը։ Տրիասում մի քանի պլատֆորմների տարրեր տեղամասեր պատռվում են, որոնցից դուրս եկած լավաները ծածկում են հնագույն մակերևույթները և առաջացնում 1000-2000 հզորությամր տրապային ծածկույթներ։ Հայտնի են սիրիրական, հնդկական և րրազիլական տրապները։ Միայն սիրիրական տրապների զրաղեցրած մակերեսն անցնում է 1 մլն քառ. կմ-ը։ Միջին մեզոզոյում տեկտոնական շարժումներն ակտիվանում են, տեղի են ունենում հին և նոր կիմերեյան [[ծալք]]<nowiki/>ավորությունները։ Մեզոզոյի վերջում ընթանում է լարամյան ծալքավորությունը։ Մեզոզոյան ծալքավորությունների ընթացքում ձևավորվում են [[Կորդի]] [[լեռ]]<nowiki/>ները և Հեռավոր [[Արևելք]]<nowiki/>ի մի շարք լեռնաշղթաներ։
 
=== Կայնոզոյան դարաշրջան ===
Կայնոզոյան դարաշրջանում երկրակեղևը կրում է ալպյան հզոր ծալքավորության տարրեր փուլերի ազդեցությունը։ Եալքավորություններն ուղեկցվում են ուժեղ հրարխականությամր, առաջանում են Ալպ-Հիմալայան ծալքավոր գոտին և Խաղաղօվկիանոսյան Հրե օղակի մերձծովային [[լեռնաշղթա]]<nowiki/>ները։ Հին հասակի շատ լեռներ ենթարկվել են «կեղծ երիտասարդացման»։ Օրինակ՝ [[Տյան Շան|Տյան Շանի լեռներ]]<nowiki/>ըի լեռնեռը, որոնք ձևավորվել էին պալեոզոյի վերջում և քայքայվել էին, ալպյան ծալքավորության ընթացքում րարձրացել են մոտ 3000 մ-ով և այժմ թողնում են բարձր լեռների տպավորություն։ Կայնոզոյում մայրցամաքներն ու օվկիանոսներն ստանում են արդի տեսքը։ Երկրակեղևն անհամասեռ է, բաղկացած ամուր սալերից ու ավելի շարժուն ու ճկուն հատվածներից։ Առանձնացվում են րազմաթիվ սալեր՝ [[եվրասիա]]<nowiki/>կան, ամերիկյան, աֆրիկյան, անտարկտիկական, հնդկաավստրալական, խաղաղօվկիանոսյան, ատլանտյան։ Սրանցից յուրաքանչյուրն ունի տարածության մեջ շարժման իր ուղղությունը։ Երր սալերն իրարից հեռանում են, առաջանում են ռիֆտային ճեղքեր կամ հովիտներ, և քարոլորտը ճեղքվում է իր ամրողջ երկարությամր։ Սալերի՝ միմյանցից հեռանալու երևույթի առաջին րացատրությունը տվել է գերմանացի երկրաֆիզիկոս Ա. Վեգեները [[1912 թվական|1912]] թ]].։ Սկզրում նրա վարկածին (Մորիլիզմի տեսություն) հետևորդներ կային, հետո այն ժխտվեց։ Վերջին տարիներին անժխտելի փաստերը ապացուցեցին տեսության ճշտությունը, և այն ստացավ մեծ տարածում։ Վերջերս պարզվել է, որ սալերը ոչ միայն տեղաշարժվում են, այլ կարող են րարձրանալ իրար վրա։ Անժխտելի է, որ խաղաղօվկիանոսյան սալը մտնում է եվրասիական [[սալ]]<nowiki/>ի տակ, և այդ զոնայում առաջացել է խաղաղօվկիանոսյան Հրե օղակի արևմտյան թևը։ Ամերիկյան սալը րարձրանում է խաղաղօվկիանոսյանի վրա, և առաջացել է Ատակամայի գեոսինկլինալը։ Իր հերթին՝ ամերիկյան սալը հեռանում է Աֆրիկայից և Եվրոպայից։ Պարզվում է, որ Հարավային [[Ամերիկա]]<nowiki/>ն [[Աֆրիկա]]<nowiki/>յից հեռանում է տարեկան 4 սմ-ով, իսկ Հյուսիսային Ամերիկան Եվրոպայից՝ 6 սմ-ով։ Երկրակեղևի սալերի տեղաշարժն սկսվել է մոտ 200 մլն [[տարի]] առաջ։ Ուսումնասիրությունները պարզել են, որ եվրասիական սալը տեղաշարժվում է արևելք, Ավստրալիան՝ հյուսիս-արևելք, Անտարկտիդան՝ հարավ, Ամերիկան՝ արևմուտք։ Միայն Աֆրիկան է հարաբերական անշարժ։ Երկրակեղևի սալերը բաղկացած են [[պլատֆորմ]]<nowiki/>ներից և գեոսինկլինալներից։
 
==== Գեոսինկլինալներ ====
Գեոսինկլինալները երկրակեղևի շարժուն տեղամասերն են, որոնց տեղում առաջանում են լեռնաշղթաները։ Գեոսինկլինալային մարզերի զարգացման ընթացքում տարբերում են երեք փուլ։ Առաջին փուլում տեղի է ունենում երկրա<nowiki/>[[կեղև]]<nowiki/>ի երկարավուն ու լայն գոտու իջեցում, որը հանգեցնում է [[ծով]]<nowiki/>ային ավազանի առաջացման։ Շարունակվող իջեցման հետ նրա մեջ կուտակվում են նստվածքային ապարների հզոր շերտեր։ Այդ ընթացքում տեղի է ունենում նաև ապարների մասնակի փոխարկում (մետամորֆացում)։ Երկրորդ փուլում երկրակեղևը շարունակվում է ճկվելիջնել, բայց առանձին մասերում տեղի է ունենում բարձրացում։ Նստվածքային կուտակման շարունակվող պայմաններում սկսվում է հրաբխային գործունեություն։ Այս փուլի ավարտին [[նստվածք]]<nowiki/>ակուտակման [[զոնա]]<nowiki/>ն մասնատվում է՝ բաժանվելով բազմաթիվ ճկվածքների և բարձրությունների։ Երրորդ փուլում գեոսինկլինալում երկրակեղևի ընկղմումը փոխարինվում է լեռնակազմությամբ. ապարաշերտերը սեղմվում, առաջանում են ծալքեր, ձևավորվում են լեռնաշղթաներ և լեռնային ամբողջ համակարգեր։ Գեոսինկլինալային մարզի ընդհանուր բարձրացումն ավարտվում է լեռների և միջլեռնային իջվածքների առաջացմամբ։ Սակայն դրանից անմիջապես հետո բնության արտաքին պրոցեսները սկսում են իրենց քայքայիչ գործունեությունը, և [[լեռ]]<nowiki/>ներն աստիճանաբար միլիոնավոր տարիների ընթացքում քայքայվում են։ Սկսվում է երկրակեղևի զարգացման չորրորդ` պլատֆորմային [[փուլ]]<nowiki/>ը։
 
==== Պշատֆորմ ====
Պշատֆորմը երկրակեղևի հաստատուն, սակավաշարժունակ տեղամասն է, կազմված գլխավորապես մագմատիկ և փոխակերպային ապարներից։ Պլատֆորմին բնորոշ է «երկհարկանի» կառուցվածքը։ Առաջին հարկը նրա կարծր հիմքն է, իակ երկրորդը՝ նրա վրա հորիզոնական շերտերով դարսված նստվածքային ապարաշերտերը։ Երկրակեղևը կազմված է տարբեր հասակի պլատֆորմներից։ Հին են համարվում այն պլատֆորմները, որոնց [[հիմք]]<nowiki/>ազանգվածը գոյացել է պրոտերոզոյան դարագլխի սկզբին, մինչքեմբրում։ Երկրակեղևի կառուցվածքով՝ գեոսինկլինալներով և պլատֆորմներով են պայմանավորված Երկրի մակերևույթի բնույթը ([[ռելիեֆ]]ը) և օգտակար հանածոների տեսակները։ Երկրակեղևի ձևավորման հետ մեկտեղ ձևավորվում են նաև ջրոլորտը, մթնոլորտը և կենսոլորտը։ Երկրի մակերևույթի վրա [[օդ]]<nowiki/>ի, ջրի, [[կենդանի]] օրգանիզմների առաջացումը նպաստում է արտածին ուժերի՝ հողմնահարության, էրոզիայի ակտիվացմանը։ Դրանց ազդեցությամբ անընդհատ փոփոխվում է երկրակեղևի արտաքին մակերևույթը։ Նստվածքային հզոր շերտախմբեր են առաջանում ցամաքի գոգավորություններում և օվկիանոսի հատակում։ Այսպիսով՝ երկրակեղևի առաջացումը և զարգացումը պայմանավորված է ոչ միայն ներծին, այլ նաև արտածին ուժերով։ [[Լեռ]]<nowiki/>նագոյացումը և երկրակեղևի արտաքին տեսքը ներծին և արտածին ուժերի փոխազդեցության արդյունք է։ Երկրակեղևի զարգացումը կատարվում է նաև մեր օրերում՝ մեր աչքի առաջ։ Դրա վկայությունն են անընդհատ տեղի ունեցող աղետալի երկրաշարժերը և հրաբխային երևույթները։ Երկրի պլատֆորմային շրջաններում տեղի են ունենում դարավոր դանդաղ շարժումներ՝ իջեցումներ և բարձրացումներ։ Տեկտոնական շարժումներն այսօր շատ ակտիվ են Խաղաղօվկիանոսային Հրե օղակում, Արևելաաֆրիկական գրաբենային և Ալպ-Հիմալայան ծալքավոր [[գոտի]]<nowiki/>ներում։
 
[[Կատեգորիա:ԲնությունԵրկրի կառուցվածք]]
[[Կատեգորիա:Երկրակեղև]]