«Իմաստաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Իմաստաբանություն''', սեմանտիկա ([[հունարեն|հուն]].՝ σημανξίκός - նշանակվող), 1. ուսմունք [[նշան]]ների և նշանային [[արտահայտություն]]ների նշանակության մասին: Որպես մասնավոր գիտական տեսություն Իմաստաբանությունը հանդես է գալիս նշանային [[համակարգ]]եր ([[լեզու]]ներ) հետազոտող տարբեր առարկաների կազմում: Լայն առումով՝ Իմաստաբանությունը սեմիոտիկայի հիմնական բաժիններից է: Այստեղ վերացականորեն դիտարկվում են նշանների՝ որպես առարկայական նշանակությունը գրողների, գործելու ընդհանուր պայմաններն ու օրինաչաւիությունները: Տրամաբանական Իմաստաբանությունը հետազոտում է արդի ձևական տրամաբանության այն պրոբլեմատիկան, որն առաջանում է կապված այդտեղ կիրառվող ձևական նշանային համակարգերի մեկնաբանման հետ: Հիմնական խնդիրները վերաբերում են նշանի, նշանակվող առարկայի և նշանի միջոցով արտահայտվող հասկացության բովանդակության փոխհարաբերություններին: Տարբերվում են նշանակություն և իմաստ: Կարևոր է նշանակման և ճշմարտացիության ձևական կանոնների հաստատումը: [[30]]-[[50]]-ական թվականներին արտասահմանում, հատկապես [[ԱՄՆ]]-ում, տարածվեց այսպես կոչված՝ «ընդհանուր Իմաստաբանությունը» (Ա. Կոժիբսկի և ուրիշներ), փիլիսոփայական ըմբռնում, որը սուբյեկտիվ իդեալիստական դիրքերից մեկնաբանում էր անհատի ու սոցիալական խմբերի մտածողության ու վարքի վրա լեզվի ներգործության հարցը: 2. Լեզվաբանության բաժին, զբաղվում է լեզվական[[լեզու|լեզվ]]ական տարբեր միավորների (ձևույթների, բառերի[[բառ]]երի, քերականական ձևերի և այլն) իմաստների ուսումնասիրությամբ: Այս իմաստով օգտագործվում է նաև «սեմասիոլոգիա» (հունարեն, օղյաօա-նշանակություն) տերմինը: Իմաստաբանությունը իբրև լեզվաբանության առանձին բնագավառ հանդես է եկել 19դարում և երկար ժամանակ սահմանափակվել է բառերի իմաստների ոլորտով: Այժմ էլ Իմաստաբանությունը ամենից ավելի ուսումնասիրում է բառիմաստները, դրանց զարգացումն ու փոփոխությունները, կատարում են բառերի դասակարգում ըստ իմաստի, ինչպես և իմաստի ու ձևի փոխհարաբերության՝ տարբերելով [[հոմանիշ]] (այդ թվում նույնանիշ և համանիշ), հականիշ, բազմիմաստ, համանուն բառերը: Ձևաբանության[[Ձևաբան]]ության և շարահյուսության մեջ նույնպես կատարվում է [[հոմանիշ]], համանուն, բազմիմաստ քերականական ձևերի և շարահյուսական միավորների տարբերակում: Զանազանում են համաժամանակյա Իմաստաբանություն, որն ուսումնասիրում է մի լեզվի[[լեզու|լեզ]]վի զարգացման[[զարգացում|զարգացմ]]ան սահմանափակ ժամանակահատվածի (սովորաբար՝ ժամանակակից) միավորների իմաստները, և տարժամանակյա (պատմական) Իմաստաբանության, որն ուսումնասիրում է մի լեզվի միավորների իմաստային զարգացումը, փոփոխությունները պատմական ավելի մեծ ժամանակաշրջանում[[ժամանակ]]աշրջանում:
 
{{ՀՍՀ}}