«Կեչասունկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կեչասունկ''' (Leccinum scabrum), կեչու թնջուկ, բազիդիավոր սնկերի լեկցին ցեղի ներկայացուցիչ: ՀՀ-ում հա...»:
 
Տող 1.
'''Կեչասունկ''' (Leccinum scabrum), կեչու թնջուկ, [[բազիդիավոր սնկեր]]ի լեկցին ցեղի ներկայացուցիչ: [[ՀՀ]]-ում հազվադեպ հանդիպում է [[Լոռի|Լոռ]]ու և [[Տավուշ]]ի մարզերում: Աճում է լայնատերև կամ խառնանտառներում՝ ամռան ամիսներին՝ հողի վրա ([[1100]]- [[1400]] [[մ]] բարձր-ներում): Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մըտնում կեչու հետ: Գլխարկը (տրամագիծը՝ [[10]]-[[15]] սմ) մսալի է, ամուր, բարձիկաձև: Խոնավ եղանակին մակերեսը լորձնանում է: Գունավորումը, կախված եղանակից, կարող է լինել բաց դեղինից մինչև գորշամոխրագույն: Հիմենոֆորը (պըտղաբեր մասը) խողովակաձև է, մանր, կլորավուն, անկյունաձև անցքերով, սպունգանման, սկզբում՝ սպիտակ, հետագայում՝ գորշ: Պտղամիսն ամուր է, սպիտակ, կտրվածքում՝ վարդագույն: Ոտիկը (Երկար.՝ [[10]]-[[20]] սմ, հաստ.՝ [[3]] սմ) գլանաձև է, հիմքում՝ լայնացած, սպիտակ, ունի գորշ կամ մոխրագույն թեփուկներ: Ուտելի է. օգտագործվում է թարմ, չորացրած, [[աղ]] կամ թթու դրած:
[[Կատեգորիա:Սնկեր այբբենական կարգով]]