«Լիաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Լիաններ''' բույսեր, որոնք չեն կարող ինքնուրույն կանգուն պահել իրենց ցողունը և որպես հենարան օգտ...»:
(Տարբերություն չկա)

12:33, 2 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Լիաններ բույսեր, որոնք չեն կարող ինքնուրույն կանգուն պահել իրենց ցողունը և որպես հենարան օգտագործում են այլ բույսեր, ժայռեր, ցանկապատեր և այլն: Հիմնականում բարձրակարգ ծաղկավոր բույսեր են: Ըստ հենարանին ամրանալու բնույթի՝ լինում են մագլցող և փաթաթվող: Մարշանցիա Լերկաբշտիկ բազմաձև մագլցող են սովորական բաղեղը, մշակովի և վայրի խաղողները, լոշտակը, որոնք ունեն մագլցելու տարբեր հարմարանքներ (բեղիկներ, կեռեր, հավելյալ արմատներ): Փաթաթվող լիաններից են լոբին, շրջահյուսը, կուսաիսաղողը և այլն: Լիանները լինում են բնափայտավոր (խաղող, լիմոնաթուփ, ցախակեռաս) և խոտաբույսեր (պատատուկ, շնախոտ, թունաթափ): Կան մակաբույծներ (գաղձ), էպիֆիտներ, մոլախոտեր (գայլուկ, մատիտեղ): ՀՀ-ում առավել տարածված են անտառային շրջաններում, գետահովիտներում: Որոշ տեսակներ (բաղեղ, ցախակեռաս, բարձր պարիլյակ և այլն) օգտագործվում են ուղղաձիգ կանաչապատման, թեք տարածքները ծածկելու համար:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։