«Անձնային իմաստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
 
=== Նյուտտենի վարքային տեսությունը ===
Ըստ [[Նյուտտեն|Նյուտտենի]]՝ վարքն ընդհանրապես հարաբերվում է իմաստավորված [[իրավիճակ|իրավիճակի]] հետ իմաստավորված աշխարհում: Մեզ շրջապատող [[օբյեկտ|օբյեկտներն]] իմաստավորված են. «գործընթացը, որի ընթացքում օբյեկտն ընկալվում է որպես իմաստ ունեցող, ներառում է այդ օբյեկտի դերի իրացում ընդհանուր վարքային [[Գեշտալտ|գեշտալտում]]»:
Միջավայրը, օբյեկտներն ու իրավիճակներն իմաստ ունեն միայն գործող [[Սուբյեկտ|սուբյեկտի]] նկատմամբ: Ըստ Նյուտտենի` իմաստը կառուցվում է իրավիճակի և [[Մոտիվացիա|մոտիվացիայի]] միջև: Իմաստավորված իրավիճակները կառուցվում են մարդու կողմից [[տեղեկատվություն|տեղեկատվության]] մշակման և աշխարհի կոնցեպտուալ պատկերի կառուցման գործընթացում: Իրավիճակի և օբյեկտների իմաստով դրվում և ուղղորդվում է կոնկրետ վարքը:
Նյուտտենի տեսության հետ որոշակիորեն հարաբերվում է [[Ռ. Մէյ|Ռ. Մէյի]]` մարդկային վարքի էքզիստենցիալ տեսությունը: Մարդու վարքը հասկանալու համար անհրաժեշտ է բացահայտել նրա իմաստը: Դրա հետ մեկտեղ ցանկացած փոխըբռնում հիմնվում է համատեղ իմաստային մատրիցայի վրա. [[ընկերություն|ընկերությունն]] ու [[սեր|սերը]] պահանջում են, որպեսզի մենք մասնակցենք ուրիշի իմաստային մատրիցային` չհրաժարվելով մերից: «Այսպիսի եղանակով մարդկային գիտակցությունը հասկանում է, աճում է, փոխվում է, լուսավորվում և իմաստավորվում»:
 
=== Ջ. Կելիի անձնային կոնստրուկտների տեսությունը ===
[[Ջ. Կելի|Ջ. Կելիի]] անձնային կոնստրուկտների տեսությունը կարելի է անվանել ուղղակիորեն անձնային իմաստների տեսություն: Կոնստրուկտներն իրենից ներկայացնում են իրադարձությունների դասակարգման և գնահատման սուբյեկտիվ [[պարամետր|պարամետրեր]], որոնք պարտադիր չէ` արտահայտված լինեն բառացի: Իրադարձությունների իմաստները, ըստ Կելիի, սուբյեկտիվ են և միայն պրոյեկտվում են աշխարհում: Իմաստները, որոնք մենք վերագրում ենք իրադարձություններին, արմատավորվում են այդ իրադարձությունների պատճառների և [[հետևանք|հետևանքների]] սուբյեկտիվ գնահատականում` նրանց [[Ժամանակ|ժամանակային]] դինամիկայով: Կյանքի իմաստավորվածությունը Կելին կապում է ներկայում [[Անցյալ|անցյալը]], [[ներկա|ներկան]] և [[ապագա|ապագան]] տեսնելու [[Ընդունակություն|ընդունակության]] հետ: