«Հովհաննես Ե Դրասխանակերտցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 27.
Հովհաննես Դրախստանակերտցին ծնվել է [[845]]-[[850]] թվականների միջև, [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ|Այրարատ նահանգ]]ի Դրասխանակերտ դաստակերտում։ Հիմնական կրթությունն ստացել է [[Սևանա կղզի|Սևանա կղզու]] վանքում, [[Մաշտոց Ա Եղվարդեցի|Մաշտոց կաթողիկոսի]] մոտ, որն իր ազգականն էր։ Ինքնաշխատությամբ խոր տեսական գիտելիքներ է ձեռք բերում ոչ միայն [[կրոն]]ագիտության, [[Աստվածաբանություն|աստվածաբանության]], այլև [[քերականականություն|քերականական]], [[Հռետորություն|հռետորական արվեստ]]ի և [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] բնագավառներում։
 
Դեռ [[VII դար]]ի քառասունական թվականներին [[Արաբական խալիֆայություն]]ն իր տիրապետությունն էր հաստատել [[Հայաստան]]ում։ [[9-րդ դար]]ում խալիֆայության ընդհանուր վարչաքաղաքական հենարանը թուլանում է, վերսկսվում են արաբա-բյուզանդական պատերազմները։ Հայ ժողովուրդը գլուխ է բարձրացնում օտար տիրապետության դեմ։ [[850]]-[[855]] թվականների ապստամբության հաղթանակից տասրիներտարիներ անց՝ [[862]] թվականին, Աշոտ Բագրատունին ստանում է «իշխանաց իշխան» տիտղոսը՝ [[Արմինիա կուսակալություն|Արմինիա փոխարքայության]] (Հայաստան, [[Աղվանք]] և Արևելյան [[Վրաստան]]) վրա իր իշխանությունը տարածելու իրավունքով։ Աշոտ Բագրատունին ճանաչվում է նաև [[Հայոց իշխան]]․ դա կուսակալության երկրորդ պաշտոնն էր՝ արաբ [[կուսակալ]]–ոստիկանից հետո։
 
[[885]] թվականին [[Աշոտ Ա Բագրատունի|Աշոտը]] արդեն թագավոր է ճանաչվում Արաբական խալիֆայության, և [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] կողմից։ 450 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերստին ստեղծում է քաղաքական-պետական անկախ իշխանություն։ Անկախության պահպանման համար հայ ժողովուրդը Աշոտ Բագրատունու և նրան հաջորդած [[Սմբատ Ա Բագրատունի|Սմբատ Ա]], [[Աշոտ Երկաթ]] թագավորների ժամանակ օրհասական պայքարի է դուրս գալիս արտաքին և ներքին թշնամիների դեմ հանուն անկախության պահպանման։
Տող 35.
Հովհաննես Դրասխանակերտցին այնուհետև վերադառնում է Հայաստան և հաստատվում [[Տարոն]]ում։ Տեսնելով, որ շարունակվում են արշավանքները, ստիպված դիմում է բյուգանդական կայսեր օգնությանը։ Պատասխանը լինում է այն, որ ինքը, Աշոտ Երկրորդ (Երկաթ) թագավորի հետ հրավիրվում է [[Կոստանդնուպոլիս]]։ Սակայն Տարոնից գալիս է [[Դերջան]], ապա Մանյա այր, շուրջ մեկ տարի այստեղ ապրելուց հետո կրկին վերադառնում է [[Դվին]]։ Նրա այս քայլերի իմաստն այն էր, որ նա գնալով Կոստանդնուպոլիս միանշանակ հանդիպելու քաղկեդոնականության խնդիրը, սակայն նա կարողացավ խույս տալ դրանից: Այնուհետև ևս նրա կյանքը շարունակական խռովքի մեջ է անցնում։ Արաբ Նըսրր ոստիկանից խույս տալով, առանձնանում է նախ Գեղա կոչված բերդում, հետո՝ Սևանի կղզում։ Ապա կաթողիկոսը գնում է [[Բյուրական]]՝ Դվինում վերահաստատվելու ակնկալությամբ, հանգրվանում հայոց մայրաքաղաք [[Բագարան]]ում։ Մինչ նա այստեղ էր, մի կողմից Նըսըր և Բեշիր ոստիկանների չարագործությունները, մյուս կողմից՝ ներքին պառակտումները՝ շարունակում էին խռովել Հայաստանը։
 
Ընդառաջելով [[Գագիկ Արծրունի]] թագավորին, նա մեկնում է [[Վասպուրական]]՝ դարձյալ Դվինի կաթողիկոսանիստ աթոռը վերադառնալու ակնկալությամբ։ Սակայն, արդեն Նըսըրը գրավել էր Դվինը։
 
== Աշխատություններ ==