«Հերերոների և հոտենտոտների ապստամբություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:RCWoodvilleJr 21Lancers Omdurman.jpg|մինի|աջից]]
[[Պատկեր:Battle.jpg|մինի|աջից]]
'''Հերերոների և Հոտենտոտների ապստամբություն'''` [[1904]]-[[1907]] թվականներ, [[Հարավ-Արևմտյան Աֆրիկա]]յի ([[Նամիբիա]]) [[բնիկներ]]ի ապստամբությունը գերմանական տիրապետության դեմ։ Ծագել է [[գաղութ]]ային դաժան շահագործման և [[աֆրիկացիներ]]ի հողազրկման պատճառով։ Ապստամբությունը սկսել են [[հերերոներ]]ը, [[1904]] թվականի [[հունվարի 12]]-ին, ազատագրել երկրի կենտրոնական մասը։ Գերմանական [[գաղութարարներ]]ը ապրիլին պարտության են մատնել նրանց։ [[Հերերոներ]]ի մի մասը կոտորվել է [[ճակատամարտ]]ում, մի մասը՝ [[անապատ]]ում, ուր նահանջել էր։ Շատերին բռնի փոխադրել են գերմանական գաղութաբնակների [[ֆերմաներ]]ը։ 1904 թվականի հոկտեմբերի 3-ին ապստամբել են հոտենտոտները, որոնք իրենց առաջնորդի մահից ([[1905]] թվականին) հետո բաժանվել են մանր խմբերի և շարունակել պայքարը մինչև [[1907]] թվականը։ Գերմանական գաղութարարները, ստանալով սահմանամերձ Կապ (Քեյփ) գաղութի [[զորք]]երի [[օգնություն]]ը, կոտորել են հոտենտոտների զգալի մասին, մնացածներին բնակեցրել չոր, [[անբերրի]] շրջաններում։ 1907 թվականին գաղութարարները բռնագրավել են հերերոների [[հողեր]]ը, վերացրել նրանց համայնական, [[ցեղային կազմակերպություն]]ը։
{{ՀՍՀ}}