«Կարթագեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացվել է Կատեգորիա:Վերացած երկրներ ՀոթՔաթ գործիքով
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (40)
Տող 47.
}}
[[Պատկեր:Carthaginianempire.PNG|մինի|Կարթագենական կայսրության անկումը(մանուշակագունով նշված են Վերջին Հռոմեական Կարթագեն Պրովինցիան. մնացած տարածքները այն կորցրել է Պունիկյան պատերազմների ժամանակ)]]
'''Կարթագեն''' ({{lang-lat|Carthago}}, փյունիկ.՝ 𐤒𐤓𐤕 𐤇𐤃𐤔𐤕 Qart-ḥada(št)), [[քաղաք-պետություն]] էր [[Հյուսիսային Աֆրիկա]]յում, այժմյան [[Թունիս]]ի տարածքում։ Կարթագենը օլիգարխական պետություն էր, որտեղ իշխանությունը գամվել է առևտրա-երկրագործական արիստոկրատիայի տարբեր խմբավորումների ձեռքին:ձեռքին։ Կարթագենը պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ եղել է պատերազմների թատերաբեմ, հատկապես նշվում է զինված ընդհարումները [[Սիցիլիայի]] [[հույներ]]ի, [[Հռոմ]]ի և Կարթագենի միջև։
 
== Պատմություն ==
Հիմնել են [[Տյուրոս]]ից գաղթած [[փյունիկեցիներ]]ը [[մ.թ.ա. 825]] թվականին:թվականին։ «Qart-ḥadašt» անվանումը [[փյունիկերեն]]ից թարգմանվում է որպես «նոր քաղաք»։ Կարթագենը Փյունիկյան Տիր պետության կախվածությունից ազատվել և անկախություն է ձեռք բերել [[մ.թ.ա. 650]] թվականին։ Սկսած անկախության հիմնադրումից՝ այն սկսել է գերիշխանություն ձեռք բերել [[Միջերկրական ծով]]ի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանում տեղակայված այլ փյունիկյան բնակավայրերի նկատմամբ, որն ավարտվել է [[մ.թ.ա. 3-րդ դար]]ում։ Մ.թ.ա. 7—[[Մ. թ. ա. 4-րդ դար|4]] դարերում իրեն է ենթարկել Հյուսիսային Աֆրիկայի առափնյա տարածքի զգալի, [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] հարավային մասը և [[Միջերկրական ծովի կղզիների ցանկ|միջերկրածովյան մի շարք կղզիներ]]:։ Մ.թ.ա. 535 թվականին էտրուսկների դաշնակցությամբ Կորսիկայի մոտ ջախջախելով հույն գաղութաբնակների ուժերը և [[մ.թ.ա. 500|մ.թ.ա. մոտ 500]] թվականին կործանելով [[Տարտեսսոս պետությունը]](Պիրենեյան թերակղզում)՝ Կարթագենը ամրապնդեց իր իշխանությունը և առևտրի մենաշնորհը Արևմտյան Միջերկրականում:Միջերկրականում։ Սակայն մ.թ.ա. մոտ 480 թվականին պարտվելով հույներին՝ երկար ժամանակ դադարեցրեց հարձակումը նրանց վրա:վրա։ [[Մ.թ.ա. 5-րդ դար]]ի կեսին Կարթագենը իրեն ենթարկեց [[Հյուսիսային Աֆրիկա]]յի լիբիական երկրագործ բնակչությանը:բնակչությանը։ Այդ ժամանակաշրջանում Կարթագենը ընդգրկում էր Հյուսիսային Աֆրիկան, [[Սիցիլիա|Արևմտյան Սիցիլիա]]ն, [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] հարավային մասը և [[Սարդինիա]]ն:ն։
[[Պատկեր:NE 500ad.jpg|մինի|Կարթագենը գտնվում է [[Վանդալներ]]ի թագավորության կենտրոնում]]
 
[[Մ.թ.ա. 5-րդ դար]]ի վերջին Կարթագենը վերսկսեց պայքարը [[Սիրակուսե]]ի դեմ՝ Սիցիլիային տիրելու համար:համար։ [[Մ.թ.ա. 3-րդ դար]]ի սկզբին Կարթագենի իշխանության տակ է գտնվել գրեթե ամբողջ [[Սիցիլիա]]ն՝ բացառությամբ Սիրակուսեի:Սիրակուսեի։ Պունիկյան առաջին պատերազմում ([[մ.թ.ա. 264]]—[[Մ.թ.ա. 241|241]]) Կարթագենի և Հռոմի միջև պայքարի հիմնական առարկան Սիցիլիան էր:էր։ Պարտություն կրելով, Կարթագենը հրաժարվեց Սիցիլիայից՝ հօգուտ [[Հռոմեական կայսրություն|Հռոմ]]ի և վճարեց զգալի ռազմատուգանք:ռազմատուգանք։ Մ. թ. ա. 241 թվականին բռնկեց լիբիացի գյուղացիների ապստամբություն, որին մասնակցեցին նաև փախած ստրուկներ:ստրուկներ։ Կարթագենը մեծ դժվարությամբ [[մ.թ.ա. 238]] թվականին ճնշեց ապստամբությունը:ապստամբությունը։ Մ.թ.ա. 3-րդ դարում, 30—20-ական թվականներին իշխանությունը Կարթագենում անցավ դեմոկրատական խմբավորմանը, որը գլխավորեց Համիլկար Բարկան (Հռոմի հետ պատերազմը վերսկսելու կողմնակից):։ [[Մ.թ.ա. 237]]—[[Մ. թ. ա. 219|219]] թվականի ընթացքում Կարթագենը ոչ միայն վերականգնեց իր տնտեսական և ռազմական հզորությունը, այլև Համիլկար Բարկայի, Հասդրուբալի և Հաննիբալի արշավանքների հետևանքով զգալիորեն ընդլայնեց իր տիրույթները Պիրենեյան թերակղզում (մինչև [[Էբրո]] գետը):։ Մ. թ. ա. 219 թվականին Հաննիբալի կողմից Հռոմին դաշնակից Սագունտ քաղաքի գրավումը Պունիկյան երկրորդ պատերազմի ([[մ.թ.ա. 218]]—[[Մ.թ.ա. 201|201]]) առիթ հանդիսացավ:հանդիսացավ։ Այս պատերազմի ընթացքում կողմերը պայքարում էին Արևմտյան Միջերկրականում գերիշխանության և առևտրում ու ծովագնացության մեջ առավելության հասնելու համար:համար։ Թափանցելով [[Իտալիա]] և մի շարք ճակատամարտերում ջախջախելով (ամենախոշորը [[մ.թ.ա. 216]] թվականին [[Կաննե]]ի մոտ) հռոմեական բանակները՝ Հաննիբալը անմիջական սպառնալիք ստեղծեց Հռոմի համար:համար։ Սակայն նա չկարողացավ զարգացնել հաջողությունը:հաջողությունը։ Հռոմեացիները պատերազմը տեղափոխեցին [[Աֆրիկա]]:։ [[Մ.թ.ա. 202]] թվականին [[Զամա]]յի ճակատամարտում պարտվելուց հետո Կարթագենը հաշտության պայմանագիր կնքեց Հռոմի հետ:հետ։ Կարթագենը զրկվեց [[Իսպանիա]]յի իր տիրույթներից՝ հօգուտ Հռոմի, դրանից բացի, իրավունք չուներ պատերազմներ վարել առանց Հռոմի համաձայնության:համաձայնության։ [[Մ.թ.ա. 149]] թվականին Հռոմը, երկյուղելով Կարթագենի տնտեսական հզորացումից, սկսեց Պունիկյան երրորդ պատերազմը ([[մ.թ.ա. 149]]—[[Մ.թ.ա. 146|146]]), որի հետևանքով Կարթագենը, եռամյա պաշարումից հետո, լիովին ոչնչացվեց, իսկ բնակչությունը ստրկացվեց:ստրկացվեց։ Կարթագենի տարածքի մի մասը տրվեց նումիդիացիներին, մնացած մասը դարձավ Հռոմեական պրովինցիա՝ Աֆրիկա անունով:անունով։ Կարթագենի արվեստը, ծագումով լինելով փյունիկյան, կրել է [[Հին Եգիպտոս]]ի և [[Հին Հունաստան|Հունաստան]]ի ազդեցությունը:ազդեցությունը։ Կարթագենում կառուցվել են բազմահարկ տներ, տաճարներ, դամբարաններ:դամբարաններ։ Պահպանված սակավաթիվ կառույցներից է Ատեբանի աշտարականման, բուրգով պսակված դամբարանը [[Դուգգա]]յում ([[մ.թ.ա. 200]], ճարտրապետ՝ Աբարիշ):։ Քաղաքի շրջակայքում հայտնաբերված ոսկերչական իրերը, կավե կանթեղները, անոթները, արձանիկները, դիմակները, ինչպես և մարդկային ֆիգուրների պատկերներով քանդակազարդ սարկոֆագները պատկերացում են տալիս Կարթագենի արվեստի մասին:մասին։
 
== Օրենսդիր իշխանություն ==
[[Պատկեր:Carthage, Tunisia EO-1.jpg|մինի|Այժմյան Կարթագենի պատկերը վերևից]]
Օրենսդիր իշխանությունը պատկանել է 10-ի խորհրդին ([[մ.թ.ա. 5-րդ դար]]ի կեսից՝ 30-ի խորհուրդ) և [[Ավագների խորհուրդ|Ավագների խորհրդին]] (մ.թ.ա. 5-րդ դարի կեսից՝ 100-300 անդամ):։ [[Մագիստրոս|Մագիստրատ]]ների և առաջին հերթին զորահրամանատարների գործունեությունը հսկում էր 104-ի խորհուրդը:խորհուրդը։
 
== Գերագույն գործադիր իշխանություն ==
[[Պատկեր:Ruines de Carthage.jpg|մինի|Հին Կարթագենի կիսաքանդ շինություններից]]
Գերագույն գործադիր իշխանությունը գտնվել է 2 մագիստրատների ձեռքին, որոնք ընտրվում էին ազնվատոհմ և ունևոր մարդկանցից, կրում էին սուֆետի տիտղոս և չունեին ռազմական իշխանություն:իշխանություն։ Ժողովրդական ժողովը նշանակալի դեր չի խաղացել, այն իշխանություն էր ձեռք բերում միայն մագիստրատների միջև տարաձայնության դեպքում՝ ունենալով ոչ միայն մագիստրատների առաշարկությունները քննարկելու, այլև սեփական առաշարկություններ անելու իրավունք:իրավունք։ [[Մ.թ.ա. 146]] թվականին երրորդ փյունիկյան պատերազմի արդյունքում հռոմեացիների կողմից նվաճվել և ամբողջովին ոչնչացվել է։
 
== Տնտեսություն ==
Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ արագորեն դարձել է միջնորդային առևտրի խոշոր կենտրոն:կենտրոն։ Կարթագենում եղել են զարգացած խոշոր ստրկատիրական գյուղատնտեսություն ու արհեստավորական արտադրություն:արտադրություն։ Ստրուկների հետ շահագործվել են նաև կիսազատ կախյալ արտադրողները՝ [[բոդեր]]ը:ը։ Մասնավոր արհեստանոցներից բացի եղել են նաև պետական արհեստանոցներ, որտեղ շահագործվել է պետական ստրուկների աշխատանքը:աշխատանքը։ Կարթագենին ենթակա տերիտորիաների երկրագործ բնակչությունը պարտավոր էր վճարել հարկ՝ [[Հացահատիկային բույսեր|հացահատիկ]]ի բերքի 1/10-ի չափով, հաճախ՝ ավելի շատ:շատ։ Այդ բնակչության անխնա շահագործումը բազմիցս ապստամբությունների պատճառ է դարձել:դարձել։ Փյունիկեցիների գաղթավայրերը ([[Ուտիկա]], [[Լեպտիս Մագնա]] և այլն), որոնք մտել են Կարթագենի պետության կազմի մեջ, ունեցել են նրա նման հասարակական և քաղաքական կառուցվածք ե, հավանաբար, օգտվել են ներքին ինքնավարությունից:ինքնավարությունից։ Նրանք պարտավոր էին մաքսատուրք վճարել Կարթագենին իրենց առևտրից:առևտրից։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կարթագեն» էջից