«Լեհերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ։Կ → ։ Կ, )լ → ) լ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 42.
==Աղբյուրները== -->
 
Լեհերեն․ լեհերի լեզուն , Լեհական Ժողովրդական Հանրապետության պետական լեզուն։ Խոսվում է նաև Եվրոպայի որոշ երկրներում (Ֆրանսիա , Մեծ Բրիտանիա և այլուր) , ԱՄՆ–ում ԱՄՆ-ում, Կանադայում , Հարավային Ամերիկայում։ Բարբառայնորեն տարբերակված է։ Հնչյունական հատկանիշներից են ռնգային ձայնավորների առկայությունը , փափուկ և կոշտ , խուլ և ձայնեղ բաղաձայնների հակադրությունը։ Շեշտը ուժային է և նախավերջին վանկում։ Լեհերենը թեքական կառուցատիպ ունեցող լեզու է։ Անվանական կարգերից են սեռը (արական , իգական , չեզոք) , թիվը (եզակի , հոգնակի , անցյալում՝ նաև երկակի , որից մնացել են քարացած ձևեր) , հոլովը (նաև կոչականի առանձին ձևեր) , հոլովումը (4) , շնչավորի և անշունչի կարգը (հոգնակիում նաև արական անձի կարգ) , լրիվ ու վերջահար ձևերը դերանուններում , հավաքականների ինքնատիպ կառուցաձևեր։ Առկա են բայական հիմնական կարգերը․ սահմանականն ունի 4 ժամանակաձև , ստորադասականը՝ 2։ Կան նաև անորոշ–դիմավոր և ընդհանուր դիմավոր նշանակությամբ ձևեր։ Բաղադրյալ ստորոգյալի կազմում հանգույցը սովորաբար չի զեղչվում։ Գրավոր աղբյուրները՝ 14–րդ դարից են , իսկ այբուբենը՝ լատինագիր (դիակրիտիկ նշանների գործածությամբ)։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լեհերեն» էջից