«Portable Document Format»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Դյուրակիր փաստաթղթի ֆորմատը''' ({{lang-en|Portable Document Format}}) ('''PDF''') էլեկտրոնային փաստաթղթերի (ֆայլերի) միջպլատֆորմային ֆորմատ է, որը մշակվել է [[Adobe|Adobe Systems]] ընկերության կողմից, որը օգտագործում է [[PostScript]] լեզվի բազում հնարավորություններ: Նախ և առաջ այն նախատեսված է էլեկտրոնային տեսքով տպագրության համար: Փաստաթղթերը դիտելու համար գոյություն ունեն մի շատշարք [[PDF ֆայլերի դիտարկիչներ|ծրագրեր]], ինչպես նաև պաշտոնական [[Adobe Reader]] ծրագիրը: Ժամանակակից պրոֆեսիոնալ տպագրական սարքավորումների զգալի մասը ունի PDF ֆայլեր կարդալու ապարատային աջակցություն, ինչը նշանակում է, որ հնարավոր է առանց որևէ ծրագիր օգտագործելու տպել անհրաժեշտ ֆայլը:
PDF փաստաթուղթ ստեղծելու ավանդական եղանակ է համարվում [[վիրտուալ տպիչ]]ը, այնսինքն նյութը, որը ստեղծվել է [[Գրաֆիկական խմբագրիչ]]ների կամ [[տեքստային խմբագրիչ]]ների և այլ ծրագրերի միջոցով և պատրաստ է տպագրության, արտահանվում է ''PDF'' ֆորմատով, ինչը թույլ է տալիս տարածել այն էլեկտրոնային տարբերակով, ուղարկել հրատարակություն և այլն: