«Սերգեյ Կիրով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
'''Սերգեյ Կիրով''' (կուսակցական [[ծածկանուն]]ը, իսկական ազգանունը՝ Կոստրիկով) Սերգեյ Միրոնովիչ (մարտի 27 [[1886]], Ուրժում (այժմ՝ [[Կիրովի մարզ]]ում)-դեկտեմբերի 1,[[1934]], [[Լենինգրադ]]), կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ [[1904]] թվականից։ Ավարտել է [[Կազան]]ի մեխանիկ ական֊տեխնիկայի ուսումնարանը ([[1904]] թվական)։ [[1905]] թվականին ընտրվել է ՌՄԴԲԿ [[Տոմսկ]]ի կոմիտեի անդամ։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է։
== Գործունեություն ==
[[Պատկեր:Kirow.jpg|մինի|ձախից|Սերգեյ Կիրով]]
[[1908]] թվականին տեղափոխվել է [[Իրկուտսկ]], վերականգնել ոստիկանության կողմից ջախջախված տեղի կուսակցական կազմակերպությունը։ Խուսափելով հետապնդումներից, [[1909]] թվականի մայիսին անցել է [[Վլադիկավկազ]] (այժմ՝ [[Օրջոնիկիձե]]), ղեկավարել տեղի բոլշևիկյան կազմակերպությունը, աշխատել «Թերեք» («TepeK») թերթում, ուր տպագրել է մի շարք հոդվածներ «Ս. Կիրով» ստորագրությամբ, այդ թվում՝ ի պաշտպանություն [[թուրք]], զավթիչներից հալածված [[հայ]] ժողովրդի։ [[1917]] թվականից գլխավորել է [[Հյուսիսային Կովկաս]]ի բոլշևիկյան քաղաքացիական աշխատանքը, կազմակերպել խորհրդային իշխանության համար Թերեքի աշխատավորների պայքարը։
[[1919]] թվականի փետրվարին նշանակվել է [[Աստրախան]]ի երկրամասի ժամանակավոր ՌՀԿ նախագահ, նույն թվականի մայիս-հուլիսին ՝ 11-րդ բանակի, կարմից բանակի Հարավային խմբավորման ՌՀԽ-ների անդամ։ Դ.Կ. Օրջոնիկիձեի հետ ղեկավարել է 11-րդ բանակի հարձակումը [[Հյուսիսային Կովկաս]]ում։ [[1920]] թվականին նշանակվել է [[ՌԽՖՍՀ]] լիազոր ներկայացուցիչ մենշևիկյան [[Վրաստան]]ում, այս շրջանում Կիրովը մեծ օգնություն է ցույց տվել [[Վրաստան]]ի և [[Հայաստան]]ի աշխատավորությանը՝ մենշևիկների և դաշնակների լծից ազատագրման գործում։
[[Պատկեր:Kirow.jpg|մինի|ձախից|Սերգեյ Կիրով]]
[[1920]] թվականին ընտրվել է ՌԿ (բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի անդամ, [[1921]] թվականին ՝ ՌԿ (բ)Կ ԿԿ անդամության թեկնածու, [[1923]] թվականին ՝ անդամ։
[[1921]]-[[1926]] թվականներին եղել է [[Ադրբեջան]]ի կոմկուսի ԿԿ քարտուղար։ [[Անդրֆեդերացիա]]յի հիմնադիրներից և ղեկավարներից է։
Տող 36.
Կիրովը վճռականորեն պայքարել է տրոցկիստական-զինովևական և այլ օպոզիցիոն խմբերի դեմ։ [[1930]] թվականից ՝ ՀամԿ (բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամ, [[1934]] թվականից՝ ՀամԿ (բ)Կ ԿԿ քարտուղար և կազմբյուրոյի անդամ, [[ՍՍՀՄ]] ԿԴԿ նախագահության անդամ։
Կիրովը սերտ կապեր է պահպանել [[Հայաստանի]] կառավարության ղեկավարների հետ, օգնել նրանց լուծելու հանրապետության առջև կանգնած խնդիրները։
 
== Սպանություն ==
[[1934]] թվականին սպանվել է կոմունիստական կուսակցության թշնամու ձեռքով, [[Սմոլնի]]ում։ Պարգևատրվել է [[Լենին]]ի շքանշանով։ Աճյունն ամփոփված է [[Կրեմլ]]ի պատի մեջ։