«Դրամավարկային քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
[[Անվանական խարիսխ]]ը քաղաքականության ցուցանիշ է, որը հրապարակվում է որպես վերջնական կարգավորման ենթակա տնտեսական երևույթ արտահայտող ցուցանիշ: Այն սերտ և ամուր կապի մեջ պետք է լինի դրամավարկային քաղաքականություն վերջնական նպատակի հետ և դրան հասնելու օժանդակ միջոց է: Անվանական խարիսխի կամ, որ նույնն է, միջանկյալ նպատակի ընտրության հարցում [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը հենվում է մի շարք չափանիշների վրա: Կարևորագույն չափանիշը այն է, որ դրամավարկային քաղաքականություն միջանկյալ նպատակը պետք է համապատասխանեցվի դրամավարկային քաղաքականության վերջնական նպատակին: Դրամավարկային քաղաքականության միջանկյալ նպատակը պետք է բավարարի չափելի լինելու հատկանիշին: Այսինքն [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ն պետք է միջանկյալ նպատակի մակարդակը ժամանակի յուրաքանչյուր պահին ճշգրտորեն չափելու և դրա վարքագծին հետևելու հնարավորություն ունենա: [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը պետք է միջանկյալ նպատակի վերաբերյալ ժամանակին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն ստանա: Ընդ որում, միջանկյալ նպատակի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը վերջնական նպատակի համեմատությամբ պետք է ունենա ավելի մեծ հաճախականություն, որպեսզի [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ն առավել արդյունավետ կառավարի միջանկյալ նպատակը վերջնական նպատակի ցանկալի մակարդակին հասնելու համար: Եվ վերջապես միջանկյալ նպատակը պետք է ԿԲ-ի համար վերահսկելի լինի: Այսինքն ԿԲ-ն պետք է միջանկյալ նպատակի վարքագծի վրա ազդելու հնարավորություն ունենա:<ref>Роджер Лерой Миллер, Дэвид Д. Ван-Хуз “Современные деньги и банковское дело”, перевод 3-го английского издания, издательство “ИНФРА-М”, Москва 2000г., стр. 649</ref> [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի կողմից ընտրված դրամավարկային քաղաքականություն միջանկյալ նպատակը պետք է առավելագույնս բավարարի վերոնշյալ չափանիշներին: Ազգային տնտեսություններում դրամավարկային քաղաքականության «անվանական խարիսխի» դեր են կատարում [[փողի ագրեգատ]]ները, [[փոխարժեք]]ը, իսկ 1990-ական թ.-ի սկզբից նաև գնաճի կանխատեսվող մակարդակը, որոնց ներքո իրականացվող դրամավարկային ռազմավարությունը համապատասխանաբար անվանվում է [[փոխարժեքի նպատակադրման ռազմավարություն|փոխարժեքի]], [[փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարություն|փողի ագրեգատների]] և [[գնաճի նպատակադրման ռազմավարություն]]:<ref>Frederic S. Mishkin “The Economics of Money, Banking and Financial Markets”, Sixth Edition, Addison Wesley, 2001, 506 pp.</ref>
 
==[[Դրամավարկային քաղաքականություն|ԴՎՔ]]քաղաքականության ռազմավարություն==
Իրենց հիմնական խնդիրն իրագործելու նպատակով կենտրոնական բանկերը կարող են ընտրել դրամավարկային քաղաքականության իրականացման տարբեր ռազմավարություններ: Ներկայումս առավել լայն կիրառում ունեցող ռազմավարություններն են.
*Փողի ագրեգատների նպատակադրումը,
Տող 65.
Գնաճի նպատակադրման ռազմավարությունը ոչ թե պարզապես գնաճի նպատակային ցուցանիշի ապահովում է, այլ որոշակի կանոնների վրա հիմնված դրամավարկային քաղաքականության մոտեցում՝ բարձր թափանցիկությամբ և հաշվետվելիությամբ: Այս ռազմավարության ընդունումը, ըստ էության, կանոնի ընդունում է (targeting rule). պետք է հասնել գնաճի նպատակային ցուցանիշին և նվազեցնել բարձր գնաճի սպասումները:
 
Երբ գնաճն իր կայուն միջավայրում չէ, ինչպես դա եղել է զարգացող շուկայական տնտեսություններում գնաճի նպատակադրման ռազմավարություն որդեգրելու ժամանակ, գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելը, ինչպես նաև գնաճի նվազեցման ուղին և արագությունը որոշելը քաղաքականության ամենաէական հարցերն են:<ref> Ջիլ Հեմոնդ, «Գնաճի նպատակադրման նորագույն մոտեցումները», Անգլիայի բանկ, 2010</ref> Գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելու կարողությունը կենտրոնական բանկի անկախության էական տարրն է: Մյուս կողմից, ակներև է, որ կառավարության համար շահավետ է, երբ գնաճի ցուցանիշը նպատակադրվում է բացահայտորեն, ինչն ըստ էության ավելի հեշտ է անել համատեղ ջանքերով՝ խրախուսելով հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համադրումը կամ փորձելով բացառել այդ երկու քաղաքականությունների միջև հնարավոր հակասությունները: Բացի այդ, գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելու գործում կառավարության մասնակցությունը դրամավարկային քաղաքականությանը հաղորդում է ժողովրդավարական օրինականության տարր, ինչը կարևոր հանգամանք է հանրային օժանդակությունը վայելելու տեսանկյունից:
 
==[[Դրամավարկային քաղաքականություն|ԴՎՔ]] գործիքներ==