Բացել գլխավոր ցանկը

Changes

Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի` արդեն հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը` իբրև մեկ ամբողջություն: Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն: Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը: Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա: Երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա: Վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում` նաև տնտեսական) օրինաչափությունները: Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում հնարավոր է ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով` ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր:
=== Մակածության (ինդուկցիայի) մեթոդ ===
Այս մեթոդի էությունն այն է, որ մասնավոր դեպքերից կատարումկատարվում ենքեն ընդհանրացումներ, ինչը բնորոշ է տվյալ երևույթին: Օրինակ` ուսումնասիրելով առանձին մարդկանց հոգեբանությունը, ձգտումները, բարոյական վարքագիծը, պահանջմունքների բնույթը, ևպարզ այլն, եզրակացնումէ ենքդառնում, որ մարդուն բնորոշ են հոգեբանական և բարոյական վարքագծի մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանրական են բոլորի համար: Մակածության մեթոդը կիրառելի է ցանկացած երևույթի ճանաչողության համար: Այսպես օրինակ` ինչպես հայտնի է, բոլորԲոլոր արդյունքները ունեն [[գին]]: Նշված մեթոդի միջոցով պարզվում է, թե ո՞րն է ընդհանրականը բոլոր արդյունքների գնի առումով, կամ ինչպե՞ս է ձևավորվում գինը: Դրա արդյունքում մենք պարզում ենք
գին հասկացության էությունը: