«Հայման Շտայնթալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[File:Brockhaus and Efron Jewish Encyclopedia e16 101-0.jpg|thumb|right|255px|<center> Heymann Steinthal ]]
'''Հայման Շտայնթալ'''(Steinthal) ([[1823]]- [[1899]]), գերմանացի լեզվաբան։ [[Բեռլին]]ի համալսարանի պրոֆեսոր ([[1863]] թվաանից), լեզվաբանության մեջ հոգեբանական ուղղության հիմնադիրներից։ Գործունեության առաջին շրջանում նկատելի աշխատանք է կատարել Վ․ Հոսէբուղւոի հայացքները տարածելու ուղղությամբ։ Լեզվական երույթները մեկնաբանել է հոգեբանության՝ ժողովրդահոգեբանության դիրքերից։ Անդրադարձել է լեզվի ծագման ու զարգացման, լեզվի ու մտածողության փոխհարաբերության հարցերին, լեզուների տիպաբանական դասակարգմանը։ Փորձել է հիմնավորել լեզվի ծագման «բնաձայնության տեսությունը»։ Այսպես կոչված, ժողովրդի ոգու արտահայտման մեջ էական տեղ է հատկացրել լեզվին։ Թեև [[մարդ]]կային կոլեկտիվների ձևավորման ու լեզվի ծագման խնդրում կարևոր գործոն է դիտել աշխատանքը, սակայն շատ երևույթների մեկնաբանության մեջ ունեցել է իդեալիստական հայեցակետ։ Զբաղվել է նաև լեզվաբանության պատմության հարցերով։