«Հարրի Հուդինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
Ինչպես վկայում են փաստաթղթերը, ապագա աճպարարը ծնվել է [[Բուդապեշտ|Բուդապեշտում]] րաբբիի ընտանիքում, չնայած որ ինքը՝ Հուդինին, համարում էր , որ ծնվել է ամերիկյան նահանգներից մեկում՝ [[Վիսկոնսին|Վիսկոնսինում]]: Նրա ծնողները արտագաղթել էին [[ԱՄՆ]] 1878 թվականի հուլիսի 3-ին , երբ Էրիկը 4 տարեկան էր: Սկզբում ընտանիքը հաստատվել էր Էփլթոն քաղաքում ([[Վիսկոնսին|Վիսկոնսին նահանգ]]), որտեղ նրա հայրը՝ Մեյեր Սեմյուել Վայսը (1829—1892), ստացել էր Zion Reform Jewish Congregation հեղափոխական սինագոգի րաբբիի պաշտոնը: 1887 թվականին Հուդնին՝ հոր հետ միասին , տեղափոխվել է [[Նյու-Յորք]], որտեղ շուտով նրանց են միացել արտիստի մայրը՝ Սեսիլիա Շտայները (1841—1913) և նրա 6 եղբայրներն ու քույրերը:
Հարրին դեռ 10 տարեկանից հանրայնորեն թղթախաղի աճպարարություններն է ցույց տվել: 1892 թվականին վերցնում է Հուդինի մականունը՝ ի պատիվ ֆրանսիացի աճպապարար Ժան Էժեն-Ռոբրե Հուդենի: Հետագայում ազգանվանը ավելացավ նաև Հարրի անունը՝ Հարրի Քելլարի պատվին, չնայած որ բարեկամների փաստարկների համաձայն՝ դեռ մանկուց ընկերները նրան Էրի (Ehrie) կամ Հարրի (Harry) էին անվանում: Սկզբնապես շրջագայում էր [[ԱՄՆ|ԱՄՆ-ում]] եղբոր հետ միասին: Վաղ շրջանի գործունեության մեջ գերակշռում էին ձեռնաշղթաներից և ջրամբարներից ինքնազատումները: Գովազդային նպատակներով նա կատարում էր տպավորիչ հնարքներ, որոնք կարող էին հաստատել ականատեսների ամբոխները: Այդպես, նա մի անգամ կախվել էր երկնաքերի ամենավերին եզրից, բայց հաջողությամբ ազատվեց: Մեկ ուրիշ անգամ հազարավոր ամրդկանց աչքի առաջ անցել էր պատի միջով: 1903 թվականին ձեռնաշղթաներով և 30-կիլոգրամանոց գնդով դրան միացրած՝ նետվել էր [[Թեմզա]] գետի վրա գտնվող կամրջից, սակայն մի քանի րոպե անց ազատվել և թափահարելով ձեռնաշղթաները՝ դուրս եկել ջրից:
1900 թվականի Եվրոպայի շրջագայության ժամանակ Հուդինին ապշեցրեց [[Լոնդոն|Լոնդոնը]] «Կենդանի փղի անհետացումը» համարով, որը կրկին ցուցադրվեց նյու-յորքյան ձիարշավարաններից մեկում 1918 թվականին: 1908 թվականին հյուրախաղերով մեկնել է [[Ռուսաստան]]՝ ցուցադրելով Պետրոպավլովյան ամրոցի Բուտիրյան բանտի մահապարտյալների խուցից ինքնազատման համարը: Ահա այսպես են նկարագրում այդ հնարքը «Հին ժամանակների կախարդներից մինչև մեր օրերի իլյուզիոնիստները»<ref>[http://books.google.ru/books?id=T9r_AgAAQBAJ&pg=PA126#v=onepage&q&f=false «Հին ժամանակների կախարդներից մինչև մեր օրերի իլյուզիոնիստները» , էջ 126]</ref>։ գրքի հեղինակները.
Փակված բանտախցում, հագած բանտարկյալի հագուստ՝ նա 2 րոպե անց դուրս եկավ, բացեց հարևան բանտախցերի դռները և պարզապես փոխեց բանտարկյալների տեղերը: Հետո մտավ հանդերձարան և 15 րոպե անց, ինչ բանտարկվել էր, հայտնվեց պահակակետում՝ կրկին հագած իր առօրյա հագուստը:
Տարիքի հետ հնարքները ավելի ու ավելի բարդ էին տրվում Հուդինիին: Նույնիսկ հաջող ելույթներից հետո նա մի անգամ չէ, որ հայտնվել է հիվանդանոցում: 1910 թվականից նա սկսել է նկարահանվել ֆիլմերում: Նույն թվականին նա բեմադրեց [[Հրանոթ|հրանոթից]] վայրկյանների ընթացքում ազատման համարը: Հետաքրքրվելով օդանավերով՝ նա ձեռք բերեց բիպլան և առաջին անգամ պատմության մեջ թռավ [[Ավստրալիա|Ավստրալիայի]] վրայով: Նա նաև ծանոթացավ նախկին նախագահ [[Թեոդոր Ռուզվելտ|Թեոդոր Ռուզվելտի]] հետ: Շշուկներ հայտնվեցին, որ Հուդինին կապված է ամերիկյան հատուկ ստորաբաժանումների և Սքոթլենդ-Յարդի հետ:
 
Հուդինին ձեռնադրվեց որպես [[Մասոնություն|մասոն]] 1923 թվականի հուլիսի 17-ին նյու-յորքյան «St. Cecile» № 568-ում: Շատ արագ (31 հուլիսի 1923 թվականի) ձեռնադրվեց որպես ենթավարպետ, իսկ օգոստոսի 21-ին դարձավ վարպետ-մասոն:
Իր գործունեության վերջին տասնամյակում Հուդինին թողարկել է մի շարք գրքեր, որոնք բացահայտում են նրա գործունեության գաղտնիքները: Նա լրջորեն անհանգստացած էր նրանով, որ շատ իլյուզիոնիստներ իրենց գործունեությունը քողարկում էին [[Սպիրիտիզմ|սպիրիտիզմի]] վարագույրի ներքո: Քաղաքացիական կոնստեբլի ուղակցությամբ՝ Հուդինին սկսեց գաղտնի այցելել նման նիստեր՝ խաբեբաներին բացահայտելու համար: Վերջինը դարձավ նրա հարաբերությունների խզումը իր վաղեմի ընկեր [[Արթուր Կոնան Դոյլ|Արթուր Կոնան Դոյլի]] հետ, որը նույնպես սպիրիտիզմի կրքոտ հետևորդներից մեկն էր: