««Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Շքանշանի նկարագրությունը ==
Շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: 2014թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են՝ 65մմX65մմ: Ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Պատկերի ուղիղ կենտրոնում ոսկեգույն խաչ է, որի չորս թևերը պատված են մուգ կարմիր արծնով: Խաչի կենտրոնի կլոր հարթակի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը: Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերով: Շքանշանի ոսկեգույն պատկերները պատված են 99.9 հարգի ոսկով: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը մուգ կարմիր է:
Շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
 
== Պարգևատրման վիճակագրությունը ==