«Անդրե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
|URL =
}}
'''ԱնդրենԱնդրե''' (''Անդրեյ Սերգեյի Հովնանյան'', ծնվ. [[1979]] թ. [[հուլիսի 8]]-ին [[Ստեփանակերտ]]), [[հայ]] [[Փոփ երաժշտություն|փոփ]] երգիչ է։ Հաղթել է Armenian music awards մրցանակաբաշխության «Լավագույն երգիչ» անվանակարգը 2004, 2005, 2006, 2007 և 2008 թվականներին։ 2006 թ առաջինն է ներկայացրել [[Հայաստան]]ը [[Եվրատեսիլ]] Երգի Մրցույթին։ [[Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ]] ([[2014]])<ref>[http://www.president.am/hy/decrees/item/1284/ Ա. Ս. Հովնանյանին ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին]</ref>:
 
== Կենագրություն ==
 
Անդրեն ծնվել է [[Ստեփանակերտ]]ում, [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունինքնավար մարզ]]ում։ Վաղ տարիքում նրա ընտանիքը նկատել է, որ Անդրեն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտության հանդեպ։ Նա սկսել է երգել 3 տարեկանից, երբ իր բեմն աթոռն էր, բարձրախոսը՝ ջերմաչափը, իսկ հանդիսատեսը՝ ընտանիքի անդամները։
 
Երբ Անդրեն 6 տարեկան էր, [[Ստեփանակերտ]]ի [[Կոմիտաս]]ի անվան երաժշտական դպրոցում հաճախում էր դաշնամուրի դասընթացների։ 3 տարի սովորելուց հետո նա գրեց իր առաջին «Աղոթք» երգը՝ նվիրված Աստծուն։ Արցախյան պատերազմի ընթացքում Անդրեն ելույթ էր ունենում «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթում, որը հանդես էր գալիս պաշտպանության բանակի զորամասերում։ Երբ նա 15 տարեկան էր, մասնակցեց «Ճանապարհ դեպի Վերածնունդ» երաժշտական մրցույթին, որտեղ զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անդրե» էջից