«Աբբաս I Սեֆի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Աբբաս I»-ից «Աբբաս I Սեֆի»
Տող 19.
== Կենսագրություն և գործունեություն ==
 
Մինչև Աբբաս I Սեֆևյանների քաղաքական հենարանը [[Ատրպատական]]ն էր։ Երկիրը տնտեսական քայքայվածությունից դուրս բերելու և իշխանությունը կենտրոնացնելու նպատակով Աբբասը կողմնորոշվեց դեպի պարսիկները։ Արտոնություններ տվեց [[Հայերը Իրանում|հայ հոգևորականությանն ու վաճառականությանը]], կառավարման մեջ ներգրավեց իրանական ավագանուն։ Շահը անխնա կերպով ճնշում էր ղզլբաշների ապստամբությունները: Այսպես, [[1596 թվական|1596 թվականին]] Աբբասի հրամանով ոչնչացվեց ղզլբաշական թեքելու ցեղը: Սակայն կային ցեղեր, որոնք հավատարմորեն ծառայում էին շահին և նրանք ստացան «շահսևաններ» անունը: Թուլացրեց քոչվոր ղզլբաշական և այլ թուրքական ցեղերի ռազմական ազնվականության քաղաքական դերը, ավելի ուշ, [[1598]]-ին մայրաքաղաքը [[Ղազվին]]ից տեղափոխեց [[Սպահան]]։ Երկրի ներքին կյանքում կատարեց բարեփոխումներ, հումքի (մետաքս) մշակումը խրախուսելու նպատակով բացեց պետ. արհեստանոցներ, հովանավորեց [[Եվրոպա]]յի հետ առևտուրը՝ ներգրավելով [[հայ]] առևտրականներին, մետաքսի արտահանությունը դարձրեց պետ. մենաշնորհ, կառուցեց իջևանատներ, ճանապարհներ, կամուրջներ, ոռոգման ջրանցքներ։ Դիվանագիտական կապեր հաստատեց [[Անգլիա]]յի, [[Ռուսաստան]]ի, [[Ավստրիա]]յի, [[Իսպանիա]]յի, [[Հոլանդիա]]յի հետ։ Պարսկաստանի արևմտյան և հյուսիսային երկրամասերը ետ նվաճելու համար պատերազմ մղեց [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] և [[Բուխարա]]յի դեմ, գրավեց Լորիստանը, [[Գիլան]]ը, [[Մազանդարան]]ը և [[Խորասան]]ը։ Իր իշխանությանը ենթարկեց [[Աֆղանստան]]ի մեծ մասը։ [[1601]]-[[1613|13]]-ին թուրքերից վերագրավեց [[Ատրպատական]]ը, [[Հայաստան]]ի և [[Վրաստան]]ի մի մասը, [[Շիրվան]]ը։ [[1623]]-ին գրավեց [[Բաղդադ]]ը, [[Մոսուլ]]ը, [[Շիա իսլամ|շիա աղանդի հետևորդների]] սրբավայր [[Քերբելա]]ն և [[Նաջաֆ]]ը։ Անգլիական Արևելա-հնդկական ընկերության օժանդակությամբ [[պորտուգալացիներ]]ին դուրս մղեց [[Պարսից ծոց]]ի շրջանից, [[Եվրոպա]]յի հետ առևտրի ճանապարհը Օսմանյան կայսրությունից Իրան փոխադրելու դիտավորությամբ Պարսից ծոցի ափին կառուցեց Բենդեր-Աբբաս նավահանգիստը ([[1623]] թ.)։ Աբբասի իշխանության վերջին տարիներին Սեֆևյանների տիրապետությունը տարածվեց [[Տիգրիս]]ից [[Հնդկաստան]]։
 
== Վերաբերմունքը հայերի նկատմամբ ==