«Թոքամզի բորբոքում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
[[Պատկեր:Lateral chest landmarks.svg|250px|մինի|աջից]]
Պլևրիտ [[սուր]] կամ քրոնիկական ընթացք ունեցող [[հիվանդություն]]: Լինում է [[Վարակիչ հիվանդություններ|վարակիչ]] և ոչ վարակիչ: [[Վարակիչ հիվանդություններ|Վարակիչ]] [[Թոքամիզ|թոքամզի]] բորբոքման հարուցիչները [[Տուբերկուլոզ|տու֊բերկուլոզ]]ի ցուպիկը, [[կոկեր]]ը և վիրուսներն են: [[Մարդ]]իկ հաճախ տառապում են [[տուբերկուլոզ]]ային [[Թոքամիզ|թոքամզի]] բ֊որբոքումով (երբ առաջնային պրոցեսը տեղակայվում է [[թոքեր]]ում ու [[ավշագեղձ |ավշագեղձեր]]ում) և [[թոքեր]]ի բորբոքման ընթացքը բարդացնող [[Թոքամիզ|թոքամզի]] բորբոքմամբ: Ոչ [[Վարակիչ հիվանդություններ|վարակիչ]] [[Թոքամիզ|թոքամզի]] բորբոքման շարքին են դասվում, [[Տոքսիկոլոգիա|տոքսիկ]] [[Թոքամիզ|թոքամզի]] բորբոքումը, որն առաջանում է [[նյութափոխանակություն|նյութափոխանակության]] թունավոր արգասիքներով [[Թոքամիզ|թոքամզի]] գրգռման դեպքում, ինչպես նաև տրավմատիկ և ուռուցքային թոքամզի բորբոքումները: Գոյություն ունի նաև առաջնային [[Թոքամիզ|թոքամզի]] բորբոք, որի պատճառները դեռես պարզաբանված չեն: [[Պատկեր:Pleurisy and pneumothorax.jpg|250px|մինի|ձախից]] [[Թոքամիզ|Թոքամզի]] բորբոքումը պայմանականորեն բաժանում են կլինիկական հետևյալ ձևերի, չոր ([[ֆիբրին|ֆիբրինային]]), որի դեպքում [[Թոքամիզ|թոքամզի]] թերթիկների վրա առաջանում է չոր փառ ([[տուբերկուլոզ]], [[թոքերի բորբոքում |թոքերի բորբոքում]]), թաց (էքսուդատիվ), երբ [[Թոքամիզ|թոքամզի]] խոռոչը լցվում է [[Շճաբանություն|շճային]], շճա-ֆիբրինային արտաքիրտով առաջանում է [[տուբերկուլոզ]]ի, [[ռևմատիզմ]]ի ժամանակ կամ որպես ինքնուրույն [[հիվանդություն]]), արյունային ([[տուբերկուլոզ]]ի, ուռուցքների դեպքում), [[թարախ]]ային և նեխային ([[թոքեր]]ի թարախակույտի դեպքում): Ըստ տեղակայման [[Թոքամիզ|թոքամզի]] բորբոքումը լինում է սահմանափակ և տարածուն: [[Թոքամիզ|Թոքամզի]] բորբոքման հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, դող, քրտնարտադրություն, [[հազ]], [[հևոց]], [[արյուն|արյան]] փոփոխություններ: Չոր [[Թոքամիզ|թոքամզի]] բորբոքման ժամանակ՝ [[ցավ|ցավեր]] [[կրծքավանդակ]]ում, իսկ [[աուսկուլտացիա |աուսկուլտացիա]]յի դեպքում՝ [[Թոքամիզ|թոքամզի]] քսման աղմուկ, թաց [[Թոքամիզ|թոքամզի]] բորբոքման դեպքում՝ ընդբախելիս [[թոք]]ային հնչյունի բթացում, արտաքիրտի կուտակման հատվածում [[կրծքավանդակ]]ի արտափքում, [[Շնչառություն|շնչառության]] խիստ թուլացում (կարևոր են նաև [[Ռենտգեն (աստերոիդ)|ռենտգեն]][[ախտորոշում|ախտորոշման]] տվյալները): Բարդությունները՝ [[Թոքամիզ|թոքամզի]] կպումներ, աճակցումներ: Բուժումը, հիմնական [[Հիվանդություն|հիվանդության]] վերացում, անտիբիոտիկներ, հակաալերգիական, հակաբորբոքային և ախտա֊նշանային դեղամիջոցներ: Արտաքիրտի հեռացում՝ [[Թոքամիզ|թոքամզի]] պունկցիայով:
 
=== Պատկերասրահ ===
<gallery>