«Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 114.
== Գիտություն ==
9—49 տարեկան հասակ ունեցող ազգաբնակչության գրագիտությունը 1939-ին կազմում էր 98%, 1979-ի մարդահամարով այն հասել է 99,8%-ի։ 1982-ի նախադպրոցական հաստատություններում ընդգրկված էր 86 հազար երեխա։ 1982—83 ուս․ տարում 0,6 հազար հանրակրթական դպրոցներում ուսանում էր 0,2 մլն աշակերտ, 39 պրոֆտեխնիկական ուս․ հաստատություններում՝ 15,9 հազար սովորող, 37 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում՝ 23,4 հազար, 6 բուհերում՝ 25,4 հազար ուսանողներ։ Խոշորագույն բուհերն են Տալլինի պոլիտեխնիկական ինստիտուտը և Տարտուի համալսարանը։ Գիտական կենտրոնը ԷԽՍՀ ԳԱ-ն է։ 1982-ին գիտական հաստատություններում աշխատում էին 6,7 հազար գիտական աշխատողներ։ 1982-ի վերջին հանրապետությունում գործում էր 9 թատրոն, 0,6 կինոսարքավորում, 0,5 հազար ակումբային հաստատություն, 66 թանգարան։ Հանրապետության Ֆր․ Ռ․ [[Կրեյցվալդ]]ի անվան ԷԽՍՀ պետական գրադարանը (հիմնադրվել է 1918-ին) 1979-ին ուներ մոտ 3 մլն օրինակ գիրք, բրոշյուր, ամսագիր։ Մնացած 0,7 հազար մասսայական գրադարաններում կար 12,6 մլն օրինակ գիրք և ամսագիր։ 1982-ին հրատարակվել է 2195 անուն գիրք և բրոշյուր՝ 16,4 մլն օրինակ տպաքանակով։ Լույս է տեսել 109 ամսագրային հրատարակություն՝ 27,74 մլն օրինակ տարեկան տպաքանակով, 44 լրագիր՝ 251,8 մլն օրինակ տարեկան ընղհանուր տպաքանակով։ Էստոնական հեռագրական գործակալությունը գործում է 1918-ից։ Գրքերի հանրապետական պալատը հիմնադրվել է [[1941]]-ին։ Կանոնավոր ռադիոհաղորդումները տրվում են 1926-ից։ Հեռուստահաղորդումները սկսվել են 1955-ից։ 1982-ին հանրապետությունում կար 145 հիվանդանոցային հիմնարկ՝ 19 հազար մահճակալով, աշխատում է 6,5 հազար բժիշկ, 15,6 հազար միջին բուժանձնակազմ։ Հանրահայտ են [[Պյառնու (քաղաք, Էստոնիա)|Պյառնուի]] և [[Իոսապսալու]]ի առողջարանները։
 
== Էստոնական Կոմկուսի առաջին քարտուղարներ ==
* Կարլ Սարե – 1940-1943
* Նիկոլայ Գեորգիևիչ Կարոտամ – 1944-1950
* Յոհաննես Կեբին – 1950-1978
* Կարլ Վաինո – 1978-1988
* Վաինո Վալյաս – 1988-1990
 
== Պատկերասրահ ==