«Կանխարգելում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Բժշկություն ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Կանխարգելում''', պրոֆիլակտիկա, առողջության ամրապնդան, հիվանդությունների նախազգուշացման և վերացման նպատակով կատարվող միջոցառումների ամբողջություն։ Տարբերում են անհատական և հասարակական կանխարգելում։ Անհատական կանխարգելումը ընդգրկում է անձնական [[Հիգիենա|հիգիենայի կանոններիկանոններ]]ի պահպանումը կենցաղում և արտադրության մեջ, հասարակականը՝ կոլեկտիվի առողջության պահպանման նպատակով ձեռնարկվող միջոցառումների ամբողջ համակարգը։
 
Ժամանակակից կանխարգելման հասկացությունն ընդգրկում է պետական, հասարակական և բժշկական կոմպլեքս միջոցառումներ, որոնց նպատակն է վերացնել մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող գործոնները և ապահովել անհատի ֆիզիկական ու հոգեկան կարողությունների բազմակողմանի զարգացումը։ Հասարակական կանխարգելման իրականացումը պահանջում է օրենսդրական միջոցառումներ, նյութական զգալի ներդրումներ և պետական, բժշկական, արտադրական մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների համատեղ գործունեություն։
 
Հիվանդությունների կանխարգելման գործում կարևոր են բնակչության առողջ խմբերի ([[երեխաներ]], [[դեռահասներ]], [[հղիներ]], արտադրական ձեռնարկությունների բանվորներ) դիսպանսերացումը[[դիսպանսերացում]]ը և բժշկական մասնագիտական ստուգումները, որոնք իրագործվում են պլանային ձևով։ Առողջապահական մարմինների և բժշկական անձնակազմի կանխարգելիչ գործունեության մասն է կազմում նաև սանիտարալուսավորական աշխատանքը։
 
{{ՀՍՀ|ստուգված=1}}