«Հնչյունափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (9),   → (4) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Places of articulation.svg|մինի|աջից|Ձայների հնչյունափոխության տեղ]]
'''Հնչյունափոխություն''', լեզվի պատմական զարգացման ընթացքում բառի հնչյունական կազմի կրած փոփոխությունը։ Տարբերում են երեք տեսակի հնչյունափոխություն՝ փոխազդեցական, դիրքային և ընդհանուր պատմական։ Փոխազդեցական հնչյունափոխություն դրսևորվում է հարևան կամ ոչ հարևան (ոչ շատ հեռու) հնչյունների փոխազդեցությամբ և լինում է մի քանի տեսակ. 1. [[առնմանում]] (առնմանություն), 2. տարնմանում (տարնմանություն), 3. դրափոխություն, 4. հարմարեցում, երբ որևէ հնչյուն արտասանությամբ հարմարվում է մյուսին, 5. համաբանություն, երբ որևէ բառ, այլ բառերի նմանողությամբ, ընդունում է նրանց համապատասխան հնչյունական տեսք՝ հոկտոբեր-հոկտեմբեր, դեկեմբեր-դեկտեմբեր, 6. ամփոփում, երբ.
*ա. երկու միանման [[վանկ]]երից կամ հնչյունախմբերից մեկն ընկնում է՝ տավարարած-տավարած, հասարակակարգ-[[հասարակարգ]],
*բ. երկու ձայնավոր հանդիպելիս՝ մեկն ընկնում է՝ թշնամիական-թշնամական,