«Տենդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տենդ''', մարդու և բարձրակարգ տաքարյուն կենդանիների օրգանիզմի ընդհանուր ռեակցիան հիվանդածին...»:
 
Տող 12.
Տենդը օրգանիզմի վրա ունենում է թե բացասական, թե՝ դրական ազդեցություն։ Բացասականն այն է, որ օրգանիզմի [[հյուսվածք]]ներում առաջանում են ինչպես [[սպիտակուց]]ային, [[Ածխաջրեր|ածխաջրային]], [[ճարպ]]ային և [[հանքային փոխանակություններ]]ի, այնպես էլ [[Կենտրոնական նյարդային համակարգ|կենտրոնական նյարդային]], [[Սիրտ-անոթային համակարգ|սիրտ-անոթային]] և [[ստամոքսաաղիքային համակ]]արգերի գործունեության խանգարումներ։
== Դրական ազդեցությունները ==
Դրականն այն է, որ տենդը հյուսվածքներում խթանում է նյութափոխանակությունը, [[հակամարմիններ]]ի սինթեզը, [[լեյկոցիտ]]ների [[Ֆագոցիտոզ|ֆագոցիտային]] հատկությունը, բարելավում է ներքին օրգաններում արյունամատակարարումը, բարձրացնում է [[լյարդ]]ի թունազերծող հատկությունը։ Ներկայումս արհեստական ջերմածին նյութերով առաջացրած տենդի և համապատասխան բուժական միջոցառումների համակցված կիրառումը բավականին մեծ արդյունք է տալիս մի շարք հիվանդությունների ([[սիֆիլիս]]իսիֆիլիսի վաղ և ուշացած ձևեր, մաշկային որոշ հիվանդություններ, ոևմատիկ և ոչ ռևմատիկ հոդաբորբեր, [[շիզոֆրենիա]], [[հիպերտոնիկ հիվանդություն|հիպերտոնիկ հիվանդության]] ծանր ձևեր և այլն) բուժման ժամանակ։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա: Հիվանդություններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տենդ» էջից