«Թույլ փոխազդեցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից|Բետա-մինուսի փլուզումը ատոմային կորիզում '''Թույլ փոխազդեցություն'...»:
(Տարբերություն չկա)

13:19, 16 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Թույլ փոխազդեցություն, բնության մեջ հայտնի հիմնական փոխազդեցություններից մեկը, որը հատուկ է տարրական մասնիկներին և ինտենսիվությամբ միջանկյալ տեղ է գրավում էլեկտրամագնիսական և գրավիտացիոն փոխազդեցությունների միջև: Նրան բնորոշ է փոքր ինտենսիվությունը (ուժը), որով և պայմանավորված է անվանումը՝ թույլ փոխազդեցություն: Տարրական բոլոր մասնիկները, բացառությամբ ֆոտոնի, ենթարկվում են թույլ փոխազդեցության: Ատոմային միջուկների և ազատ նեյտրոնի քետա-տրոհումը, մեզոնների և հիպերոնների տրոհումները, նեյտրինոյի փոխազդեցությունները էլեկտրոնների և հադրոնների հետ թույլ փոխազդեցության դրսևորումներից են:

Բետա-մինուսի փլուզումը ատոմային կորիզում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։