«Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.241.197.161 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeneratorBot մասնակցի վերջին տարբեր...
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Logo sdhp.jpg|250px|մինի|Հնչակյան կուսակցության նշանը]]
'''Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ)''' հայ քաղաքական կուսակցություն է։ [[1886]] թվականին կովկասահայ մի խումբ ուսանողերի Ավ. Նազարյանի Նազարբեկ, Մ. Վարդանյանի, Ռ. Խանազատի, Գ. Կաֆյանի և ուրիշների կողմից Ժնևում ստեղծվեց Հնչակյան կուսակցությունը։ Նրանք հրատարակեցին «Հնչակ» թերթը, որի անունով էլ անվանվեց կուսակցությունը։
[[1887]]թվականին [[Ժնև]]ում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով: Դրանք էին՝ [[Ավետիս Նազարբեկյան]]ը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), [[Գաբրիել Կաֆյան]]ը (Շմավոն):
 
== Ստեղծումը ==
Կուսակցության ծրագրում ասվում էր, որ անհրաժեշտ է հեղափոխություն կատարել և վերացնել մարդու շահագործումը մարդու կողմից։ Ապա նշվում էր, որ հայ ժողովրդին իբրև մոտակա նպատակ պետք է ազատել պարսկական շահի, թուրքական սուլթանի և ռուսական ցարի տիրապետությունից և, իբրև մոտակա նպատակ, կառուցել սոցիալիզմ։
Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս [[Միքայել Նալբանդյան]]ի, [[Րաֆֆի|Րաֆֆու]] և ռուս հեղափոխական նարոդնիկ [[Ալեքսանդր Գերցեն]]ի գաղափարների: Սակայն, ի տարբերություն ռուս հեղափոխականների, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը: Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը ազատելու, նրան ազատագրական պայքարի առաջնորդելու նպատակով:
 
 
Ժնևյան խմբի պաշտոնաթերթն է դառնում [[Հնչակ|<<Հնչակը>>]]: Այն իր անունը ստացել էր [[Ալեքսանդր Գերցեն|Գերցեն]]ի [[Կոլոկոլ|<<Կոլոկոլից>>]]: [[Հնչակ|<<Հնչակի>>]] տպարանը հաստատվել էր Նազարբեկի տանը:
 
[[1888]]թ. [[Հնչակ|<<Հնչակ>>]] թերթում հրատարակվեց ծրագիրը: Այն պատրաստվել և կազմվել էր [[1887]]թ. Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գ. Ղարաջյանի կողմից: Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին: [[1888]]թ. կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը: Իր անվանումը կուսակցությունը ստացավ միայն [[1890]]թ.:
 
 
Կարճ ժամանակաշրջանում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին [[Թուրքիա]]յում, [[Արևմտյան Հայաստան]]ում, [[ԱՄՆ]]-ում, [[Ռուսաստան]]ում, [[Իրան]]ում, [[Բուլղարիա]]յում, [[Ռումինիա]]յում, [[Եգիպտոս]]ում:
 
== Ծրագիրը և կառուցվածքը ==
Հնչակյան կուսակցության ծրագիրը կազմված էր ''հեռավոր'' և ''մոտակա'' նպատակներից:
 
Ծրագիրը հայ ծողովրդի ''հեռավոր նպատակ էր'' հայտարարում ''սոցիալիստական հասարակության հաստատումը''՝ իդեալական համարելով սոցիալիստական հարաբերությունները: Այս հարաբերությունները վերջ կդնեին մարդու շահագործմանը և կնպաստեին հասարակության յուրաքանչյուր անդամի լիակատար զարգացմանը՝ պահպանելով մարդկային բնական իրավունքները:
 
Ծրագրի ''մոտակա նպատակ էր հռչակվում [[Արևմտյան Հայաստան]]ի ազատագրումը'': Ծրագրում նշվում էր, որ այդ նպատակի իրագործումից անմիջապես հետո պետք է գործադրվեն [[Քաղաքական ազատություն|քաղաքական ազատության]] ապահովման հիմնական պայմանները՝ ժողովրդական ներկայացուցիչների ընտրություններ՝ Օրենսդիր ժողով կազմակերպելու համար, նահանգային և համայնական ինքնավարության ընտրական ցենզի վերացում, մամուլի, ժողովների և այլ դեմոկրատական ազատություններ, պարտադիր կրթական համակարգ բոլորի համար: Այս ամենից հետո իրագործվելու էր ժողովրդի ''տնտեսական դրության բարեփոխումը'':
 
Վերոհիշյալ նպատակներին հասնելու միջոց էր համարվում [[հեղափոխություն]]ը՝ ժողովրդական ապստամբության միջոցով:
 
Հնչակյան կուսակցությունն իր կառույցով կենտրոնացված կազմակերպություն էր, որը ղեկավարվում էր կենտրոնական գործադիր կոմիտեների կողմից:
 
Կուսակցությունը գործում է [[Հայաստան]]ում և [[սփյուռք]]ում։
 
== Արտաքին հղումներ ==